Ժիրայր Սեֆիլյանը եւ իշխանությունները բանակցություններ են վարում (թարմացվող)

18/07/2016 schedule10:16

22:40 Ժիրայր Սեֆիլյանը եւ իշխանությունները բանակցություններ են վարում. այս մասին քիչ առաջ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

20:49 Ազատության հրապարակից ակտիվիստներին հիվանդանոց են տեղափոխել. թարմացվող (ֆոտո, վիդեո)

20:40 ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը սկսում է լարվել. իշխանությունները դրսում նախապատրաստական աշխատանքներ են տանում: Այդ մասին քիչ առաջ հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանը:

20:34 Նիկոլ Փաշինյանն այցելել է քաղբանտարկյալներին (տեսանյութ)

20:30 ՊՊԾ գնդի տարածքում էս պահին իրավիճակը մի քիչ լարված է. Արեգ Կյուրեղյան

17:30 Նախօրեին, Էրեբունու ՊՊԾ գունդը գրոհով վերցնելու հետևանքով վիրավորվածներից երեքը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսը ոստիկան են, մեկը`«Սասնա ծռեր» խմբավորման անդամ: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

17:00 ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: Եւվ մեկ պատանդ է ազատ արձակվել. այս մասին հայտարարել է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

16:34 Հանրապետության ճանապարհներին ուժեղացված հսկողություն է սահմանված (ֆոտո)

16:31 Եղնուկյանը ժողովրդին կոչ է անում` հիմա ոտքի կանգնել, չսպասել, որ արյուն թափվի

15:28 Ձերբակալություններ Երեւանում. ՀԿ-ները բացել են թեժ գիծ

14:57 Բերման են ենթարկել Վարուժան Ավետիսյանի կնոջն ու եւս 10 հոգու (ֆոտո, վիդեո)

14:45 Ձերբակալություններ Երեւանում. ահազանգում են իրավապաշտպանները

14:20 Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է սկսվել, մի քանիսին բերման ենթարկեցին

14:14 Ժիրայր Սեֆիլյանը Ենիգոմշյանի միջոցով հայտնել է իրավիճակից դուրս գալու երրրոդ պայմանը

14:00 Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած երրորդ պայմանը, որ ըստ նրա կարող է լինել ստեղծված իրավիճակի հանգուցալուծում, Սերժ Սարգսյանի կամ իշխանության որեւէ բարձրագույն ներկայացուցչի հետ հանդիպումն է: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Սեֆիլյանի հետ:

11:43 Էրեբունու ՊՊԾ-ն գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քիչ առաջ ազատ են արձակել պատանդներից մեկին. այն եղել է Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած երրորդ տարբերակի շրջանակում:

10.25 Էրեբունու ՊՊԾ-ն գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է կապ հաստատել Ժիրայր Սեֆիլյանի հետ, նա հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել: 

10:16 Արդեն ավելի քան 24 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մեկ օրից ավելի պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։

Այս պահին պատանդների թիվը 6-ն է, այդ թվում՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը սպանվել է:

Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։

«Սասնա ծռեր» խմբավորման անդամները մի քանի պահանջ են ներկայացրել: Նրանք մասնավորապես պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:

Տպել
7740 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին