«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են (լուսանկարներ)

20/07/2016 schedule00:28

Արդեն երեք օր է՝ «Սասնա ծռեր» խմբավորումը շարունակում է իր հսկողության տակ պահել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը՝ պատանդ պահելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների: Armtimes.com-ին հաջողվեց պարզել խմբավորման անդամներից 18-ի անունները, որոնցից 17-ն այժմ գտնվում են գրավված տարածքում: Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան (լուսանկարը չկա), իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը:

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի կինը՝ Լուսինեն, Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն իրավունք չունի որեւէ բան ասել ՊՊԾ գնդի տարածքի գրավման վերաբերյալ: Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Վարդան Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ Պավլիկ Մանուկյանը Երեւանում վարձով էր բնակվում: «Երեւանում ընտանիքի՝ կնոջ, դստեր եւ որդու հետ էր ապրում արդեն 6 տարի:18 տարի Ղարաբաղում են ապրել: Ինքը նախապատրաստվում էր գնալ Ղարաբաղ, իր մանկության երազանքն է եղել: Ես իր հակապատկերն եմ, բայց ինքն ամբողջ կյանքում երազել է ազատ անկախ Հայաստանի մասին: Դեռ ինձ էլ համոզում էր հետը տանել Ղարաբաղ»,- ասաց Վարդան Մանուկյանը՝ նշելով, որ ՊՊԾ գունդը գրավելու՝ եղբոր մտադրության մասին տեղյակ չի եղել: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի մյուս եղբայրը՝ Թաթուլն այժմ կալանավորված է, մի քույրը 34 տարեկան հասակում մահացել է, իսկ մյուս քույրը բնակվում է Կոտաքի մարզի Բուժական գյուղում:

Պավլիկ Մանուկյան

Ազատամարտիկ, մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին: Վերջին տարիներին զբաղվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ: 2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել: Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Վարուժան Ավետիսյան

«Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ, «Նոր Հայաստան» շարժման գաղափարակիր եւ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, պահեստազորի գնդապետ, իրավաբան: Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ աղջիկ:Տիգրան Մանուկյան

«Նոր Հայաստան» շարժման  եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:

Գագիկ Եղիազարյան

«Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ-շինարար:Արեգ Կյուրեղյան

«Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ: Արեգ Կյուրեղյանը քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրն է: Վերջինս ի նշան բողոքի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:Սերգեյ Կյուրեղյան

Արեգ եւ Հայկ Կյուրեղյանների եղբայրն է:Արմեն Բիլյան

«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Էդվարդ Գրիգորյան

«Նոր Հայաստան» շարժման անդամ եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյանը հայտնի է «Միայնակ գայլ» մականունով, նա ազատամարտիկ է, պահեստազորի մայոր։ Դեռ 17 տարեկան հասակում Արցախյան պատերազմի վաղ շրջանում Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք եւ զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար։ 1990 թվականին բանակից արձակուրդ գալուց հետո Արայիկը այլեւս չվերադարձավ խորհրդային բանակ եւ մեկնեց Արցախ։

Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում: Բազմաթիվ անգամ վիրավորվել է, սակայն վերջին վիրավորումից հետո Արայիկը սկսեց հենակով քայլել: 2015 թվականի մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Խանդոյանը իշխանություններին է վերադարձրել Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները Բերձորյան դեպքերի պատճառով: Խանդոյանը Հիմնադիր խորհրդարանի պագամավոր եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ է:Արմեն Լամբարյան

Ազատամրտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման եւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ:Մխիթար Ավետիսյան

Ազատամարտիկ «Նոր Հայաստան» շարժման անդամ:Աշոտ Պետրոսյան

Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանի եղբայրն է: «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ:

Վիրավոր Թաթուլ Թամրազյանը Դիլիջանից է, նրա հարազատները բնակվում են ՌԴ-ում: Բանակ զորակոչվելու նպատակով Թաթուլ Թամրազյանը վերադարձել է Հայաստան, ծառայել Զինված ուժերում եւ մնացել Հայաստանում:

Արամ Հակոբյան

ազատամարտիկ, նախկին դաշնակցական, Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ 

Տպել
57425 դիտում

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել