Երևան
16 °C
Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է 2015-16 թթ. մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին հավակնողների ցուցակը, ուր ընդգրկվել են ընդհանուր առմամբ 37 ֆուտբոլիստներ: Համաձայն «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի կանոնակարգի՝ ՈՒԵՖԱ-ի անդամ յուրաքանչյուր երկրից մեկ լրագրող ներկայացնում է իր տարբերակը՝ բաղկացած իր ընտրությամբ 5 ֆուտբոլիստներից. 1-ին տեղում հայտնվածը ստանում է 5 միավոր, 2-րդ տեղում հայտնվածը՝ 4 եւ այսպես շարունակ: Հավաքած միավորների հանրագումարով ՈՒԵՖԱ-ն կազմում է լավագույն տասնյակը, եւ օգոստոսի 5-ին կայանալու է քվեարկության 2-րդ փուլը. ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների նույն լրագրողները արդեն քվեարկելու են միայն լավագույն տասնյակ մտած ֆուտբոլիստներից 3-ի օգտին:
Քվեարկության 2-րդ փուլի արդյունքներով կազմվելու է լավագույն եռյակը, իսկ օգոստոսի 25-ին կայանալիք արարողության ժամանակ լրագրողները արդեն քվեարկելու են այս եռյակի մեջ մտած ֆուտբոլիստներից մեկի օգտին. առավել շատ միավորներ հավաքածն էլ հռչակվելու է Եվրոպայի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Նկատեցիք հավանաբար, որ քվեարկության 1-ին փուլում սահմանափակումներ չկան, յուրաքանչյուր լրագրող ազատ է իր ընտրության մեջ եւ կարող է նշել ցանկացած 5 ֆուտբոլիստի անուն: Այս պայմանի շնորհիվ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների ընդհանուր ցուցակում ընդգրկվել են 37 ֆուտբոլիստներ, որոնց մեջ է անգամ «Եվրո 2016»-ի ընթացքում Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում ոչ մի խաղ չանցկացրած, ընդհանուր առմամբ ֆուտբոլային լայն շրջանակներին անհայտ ֆուտբոլիստ՝ Ուիլ Գրիգը: Անգլիական «Ուիգանի» կազմում հանդես եկող այս ֆուտբոլիստը հայտնի դարձավ ոչ թե իր բարձր որակների, այլ իրեն նվիրված ռիթմիկ մի երգի շնորհիվ, որը երգում են թիմի երկրպագուները եւ որը հնչեց «Եվրո 2016»-ի ընթացքում: Գրիգի անունը իր թերթիկում նշել է Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող լրագրողը:
37 ֆուտբոլիստների թվում են նաեւ «Եվրո 2016»-ի բացահայտումը՝ պորտուգալացի 18-ամյա Ռենատու Սանշեշը, Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը եւ այլն: Եվրոպական առաջատար բոլոր երկրների առաջնությունների լավագույն խաղացողների անունները կան այդ 37 ֆուտբոլիստների մեջ. Իսպանիայում հանդես եկող 14 ֆուտբոլիստներ, Անգլիայից՝ 9, Գերմանիայից՝ 5, Իտալիայից եւ Ֆրանսիայից՝ 4-ական, 1 ֆուտբոլիստ էլ՝ Սանշեշը, անցյալ մրցաշրջանում հանդես էր գալիս Պորտուգալիայի առաջնությունում, իսկ հիմա արդեն համարվում է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ: Եվրոպայի 2015-16 թթ. մրցաշրջանի արդյունքներով կազմված լավագույն ֆուտբոլիստների թվում են Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Անգլիայում տարբեր վարկածներով լավագույնը ճանաչվածները, բացառությամբ Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված մեր Հենրիխ Մխիթարյանի: Զարմանալի, ցավալի է, բայց փաստ. փայլուն մրցաշրջան անցկացրած, մի քանի վարկածներով, այդ թվում ամենահեղինակավոր՝ հենց ֆուտբոլիստների վարկածով Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը տեղ չի գտել անգամ ՈՒԵՖԱ-ի մրցույթին մասնակցող հայ լրագրողի ցուցակում:
Հայկական գրեթե բոլոր մարզական կայքերի (եւ ոչ միայն մարզական) հիմնական «նյութը», «թեման» հանդիսացող Մխիթարյանը դուրս է մնացել անգամ հայ լրագրողի ցուցակից. «Հռոմի պապից ավելի կաթոլիկ»՝ թերեւս հենց այսպիսի դեպքերի համար է ասված: Ավելացնեմ, որ քվեարկության 2-րդ փուլ են անցել առավել շատ միավորներ հավաքած 10 ֆուտբոլիստներ՝ Գարեթ Բեյլը (Ուելս, «Ռեալ Մադրիդ»), Ջանլուիջի Բուֆոնը (Իտալիա, «Յուվենտուս»), Անտուան Գրիզմանը (Ֆրանսիա, «Ատլետիկո» Մադրիդ), Տոնի Կրոսը (Գերմանիա, «Ռեալ Մադրիդ»), Լիոնել Մեսին (Արգենտինա, «Բարսելոնա»), Թոմաս Մյուլլերը (Գերմանիա, «Բավարիա»), Մանուել Նոյերը (Գերմանիա, «Բավարիա»), Պեպեն (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ») եւ Լուիս Սուարեսը (Ուրուգվայ, «Բարսելոնա»): Լավագույն տասնյակում առավել շատ ներկայացուցիչներ ունի Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»՝ 4 ֆուտբոլիստ: Իսկ ընդհանուր առմամբ լավագույն տասնյակում են Իսպանիայի առաջնությունում հանդես եկող 7 ֆուտբոլիստներ, Գերմանիան ներկայացնում են 2, Իտալիան՝ 1 ֆուտբոլիստներ:
Ավելացնեմ, որ «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակաբաշխությունը այս ֆորմատով անցկացվում է 2011 թվականից եւ այն նվաճել են Լիոնել Մեսին («Բարսելոնա», Արգենտինա, 2011 եւ 2015 թթ.), Անդրես Ինյեստան («Բարսելոնա», Իսպանիա, 2012թ.), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա», Ֆրանսիա, 2013թ.) եւ Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ», Պորտուգալիա, 2014թ.):
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ