Սպորտ եվ քաղաքականություն. Հասան բուն նյութին

22/07/2016 schedule18:52

«Հայկական ժամանակի» հունիսի 16-ի համարում ներկայացրել էի ռուսական սպորտում բավական ազդեցիկ «Չեմպիոնատ» կայքի խմբագրի տեղակալ Եվգենի Սլյուսարենկոյի կանխատեսումները դոպինգ-սկանդալի հնարավոր զարգացումների մասին («ՀԺ», 16.06,2016թ.«Անհավատալի սցենա՞ր», http://armtimes.com/hy/read/87793): Հիշեցնեմ, որ Սլյուսարենկոն ներկայացրել էր 5 քայլից բաղկացած մի սցենար-ծրագիր, որի նպատակը Ռուսաստանին ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կազմակերպման իրավունքից զրկումն է:

Համաձայն այդ ծրագրի, պարբերաբար, խթանիչներ օգտագործելու համար նախ ռուսաստանցի ատլետները պետք է զրկվեն Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, հետո հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը կոչ է անելու խաբեությամբ զբաղվելու համար (տարիներ շարունակ կեղծվել են դոպինգ թեստերը) Ռուսաստանին, ընդհանրապես, որակազրկել, ապա մարզաձեւերի տարբեր ֆեդերացիաներ որակազրկելու են Ռուսաստանին, ՄՕԿ-ը իր հերթին զրկելու է Ռուսաստանին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից եւ վերջապես 2016 թվականի աշնանը ՖԻՖԱ-ն՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան է որակազրկելու Ռուսաստանին եւ համաձայն իր կանոնադրությամբ սահմանված «որակազրկված երկրում չի կարող անցկացվել ՖԻՖԱ-ի ոչ մի մրցաշար» դրույթի՝ կզրկի Ռուսաստանին Աշխարհի 2018 թվականի առաջնության կազմակերպման իրավունքից:

Այս պահին, 1 ամիս առաջ անհավատալի համարվող այս սցենարի գրեթե 4 կետերը կատարվել են. առաջին 2-ը՝ ամբողջությամբ, 3-րդ եւ 4-րդ կետերը՝ մասնակի: Երեկ միջազգային մարզական դատարանը մերժել է ռուսաստանցի 68 ատլետների բողոքը եւ կարծես թե ավարտվել է Ռուսաստանին Օլիմպիական խաղերից ընդհանրապես զրկելու բարդ պրոցեսը: Ընդ որում, արդեն հստակ է, որ ձմեռային մարզաձեւերի մի շարք ֆեդերացիաներ չեղյալ են հայտարարել առաջիկա ձմռան ընթացքում Ռուսաստանում նախատեսված մի քանի խոշոր մրցաշարեր՝ բոբսլեյի եւ սկելետոնի աշխարհի առաջնությունը, բիաթլոնի, չմշկավազքի, դահուկացատկի աշխարհի գավաթի խաղարկության մրցումները, դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը եւ այլն:  

Այսօր Մոսկվայում պետք է կայանար Ռուսաստանի օլիմպիական հավաքականի Բրազիլիա՝ Օլիմպիական խաղեր ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել: Չեղյալ է հայտարարվել նաեւ Ռուսաստանի նախագահի կողմից օլիմպիական խաղերի մասնակիցների ընդունելության ավանդական արարողությունը: Այս իրավիճակը հուշում է, որ Ռուսաստանում տեղյակ են ՄՕԿ-ի մոտալուտ վճռին եւ այն բավական կոշտ է՝ որակազրկում: Ռուսաստանը չի մասնակցելու Օլիմպիական խաղերին, ռուսաստանցի մարզիկները որոշակի ժամանակ չեն կարողանալու հանդես գալ միջազգային մրցաշարերում, Ռուսաստանում չեն կարող կազմակերպվել միջազգային մրցաշարեր եւ այլն: Հետաքրքիր է, որ ռուսական ամենամասսայական մարզական կայքերից «Սպորտ էքսպրեսի» կատարած հարցմանը՝ «պետք է՞ որակազրկել Ռուսաստանին», մասնակիցների 84 տոկոսը դրական պատասխան է տվել:

Բայց Ռուսաստանի վրա «գրոհը» շարունակվում է: Երեկ բրիտանական մի քանի պարբերականներ դիմել են ՈՒԵՖԱ-ին՝ ֆուտբոլի Եվրոպական միությանը, պահանջելով որակազրկել, եվրագավաթների խաղարկությունից հանել ռուսական թիմերին: Համաձայն համաշխարհային հակադոպինգային կազմակերպության զեկույցի, Ռուսաստանում կեղծված դոպինգ -թեստերի որոշակի մաս կապված է ֆուտբոլի հետ՝ Ռուսաստանում ֆուտբոլիստներն ընդունել են խթանիչներ եւ այն քողարկվել է պաշտոնյաների կողմից: «Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյի անունը 21 անգամ հիշատակվել է հակադոպինգային հանձնաժողովի զեկույցում: Մուտկոն նաեւ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, եւ սա պատահական չէ: Այսօր ամբողջ աշխարհը սպասում է ՄՕԿ-ի որոշմանը, հույս ունենալով, որ ՄՕԿ-ը չի ընկրկի եւ թույլ չի տա Ռուսաստանին մասնակցել Օլիմպիական խաղերին: Սպասում ենք նաեւ ՈՒԵՖԱ-ի որոշմանը, որը կարգելի անազնիվ խաղացող ռուսական ակումբներին մասնակցել միջազգային մրցաշարերի», - գրել է «Independent»-ը:

Երեկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՄՕԿ-ի նախկին փոխնախագահ, համաշխարհային հակադոպինգային կազմակերպության նախկին նախագահ Ռիչարդ Փաունդը, ով ղեկավարում էր ռուսաստանցի ատլետների կողմից խթանիչներ օգտագործելու տեղեկությունները ճշտելու համար կազմավորված հանձնաժողովը: «ՖԻՖԱ-ն պարտավոր է չեղյալ հայտարարել Ռուսաստանում Աշխարհի 2018 թվականի առաջնության եւ 2017 թվականին Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության անցկացումը: Այն պետք է փոխանցվի մեկ այլ երկրի: Դոպինգ սկանդալների մեջ թաղված Ռուսաստանը Աշխարհի առաջնության անցկացման հարմար վայր չէ», - հայտարարել է Փաունդը եւ հիշեցրել նաեւ «Եվրո 2016»-ի ընթացքում ռուսաստանցի ֆուտբոլասերների խուլիգանական պահվածքը, ինչի հետեւանքով քիչ էր մնում Ռուսաստանին զրկեին «Եվրո 2016» -ից:

Դոպինգային սկանդալի հետեւանքով Օլիմպիական խաղերից Ռուսաստանի զրկումը կարծես ավարտական փուլում է եւ մարզաշխարհն անցել է վճռական եւ վերջնական քայլին՝ Ռուսաստանին զրկել ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կազմակերպման իրավունքից: 

Տպել
2536 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը