ՌԴ-ում փորձելու են հասկանալ հայկական կողմը կարո՞ղ է գնալ տարածքային զիջման. վտանգավոր փուլ

04/08/2016 schedule23:15

Երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա:

Այնտեղ նա, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու քաղաքական, առեւտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաեւ ԵՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Հաղորդագրության վերջում նշվում է, որ Սարգսյանն ու Պուտինը կանդրադառնան նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Խոսքն, իհարկե, ԼՂ հակամարտության մասին է:

Հակամարտության կարգավորման բանակցություններին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Սարգսյանի մոսկովյան այցը կարող է պայմանավորված լինել ԼՂ հակամարտության համատեքստում ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններով: Խոսքը չհաջողված զինված ապստամբության մասին է: «Խոսքը ԼՂ հակամարտության մասին է լինելու: Սերժ Սարգսյանը, կարծում եմ, այցի մասին պաշտոնական հաղորդագրությունից երկու օր առաջ պատահական չասաց, որ պատրաստ է իր կյանքը դնել այս հարցում: Սա նշանակում է, որ եթե տարածքներ հանձնվեցին, ապա նա չի կարողանա պահել ներսում իրավիճակը վերահսկողության տակ: Սա պրեվենտիվ հայտարարություն էր: ՌԴ-ում փորձելու են հասկանալ՝ այս պայմաններում հայկական կողմը կարո՞ղ է այժմ գնալ տարածքային զիջման: Շատ վտանգավոր էտապ է»,- նշեց մեր աղբյուրը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Մոսկվա այցի մասին տեղեկատվությունը նախագահականը հրապարակում է այցից մեկ շաբաթ առաջ: «Սովորաբար Սարգսյանի այցի մասին հաղորդագրությունները հրապարակվում են այցից 1-2 օր առաջ: Նախագահի՝ ինքնազոհության պատրաստ լինելու մասին հայտարարությունն ու այցի մասին հաղորդագրության բավական շուտ հրապարակումը պատահական բաներ չեն»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ մինչ այդ Սարգսյանը եղել է Արցախում եւ քննարկումներ անցկացրել ԼՂ իշխանությունների հետ: 

Հատկանշական է, որ նախագահականի հաղորդագրությանը զուգահեռ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԵՀԱԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որը Ռիա Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «ղարաբաղյան հակամարտության կողմերից ակնկալում է խաղաղ կարգավորման շուրջ ստանձնած պարտավորությունների կատարում»: Խոսքն, իհարկե, առաջին հերթին Վիեննայում ստանձնած ու Սանկտ Պետերբուրգում վերահաստատած հակամարտության կողմերի միջեւ վստահության ու շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման մասին է: Սակայն ներկայիս քննարկումները միայն դրանց շուրջ չեն:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ունի կրկնակի «հատակ»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վստահության միջոցառումների իրականցմանը զուգահեռ ՌԴ էքսկլյուզիվ միջնորդությամբ այժմ քննարկումներ են ընթանում հակամարտության կարգավորման իրական ուղիների շուրջ: Երկու հարց է դրված. տարածքներ՝ ԼՂ-ին ավելի ամուր անվտանգության երաշխիքների դիմաց (ԼՂ կարգավիճակի մասին հիշատակվում է շատ աղոտ), որն առաջ է տանում Ռուսաստանը, ինչին համաձայնություն է հայտնել Ադրբեջանը եւ տարածքներ՝ ԼՂ իրացրած ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց: Այս տարբերակն առաջ է տանում Հայաստանը՝ փորձելով ստանալ մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աջակցությունը:

Պատահական չէ, որ վերջերս ամերիկացի վերլուծաբանները սկսել են խոսել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ՌԴ նախաձեռնողականության մասին, որը ստվերել է ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային: «Այս փուլում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը բխում է Մոսկվայի շահերից: ՌԴ-ն փոխել է իր դիրքորոշումը՝ սառեցված հակամարտության փոխարեն այժմ նրա շահերից է բխում խնդրի կարգավորումը»,- կարծում է ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը:

Ինչեւէ, այս փուլում Հայաստանին շատ դժվար է լինելու տապալել նոր նախաձեռնությունը՝ ներգրավելով ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային ի աջակցություն սեփական առաջարկի: ԱՄՆ-ը, սովորաբար, նախագահական ընտրություններից առաջ արտաքին քաղաքական հարցերում ակտիվություն չի ցուցաբերում, իսկ Ֆրանսիան միայնակ բավական թույլ է ԼՂ հակամարտության թատերաբեմում ՌԴ-ին հակակշռելու համար: Կովկասի հարցերով ռուսաստանցի փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիեւը մեզ հետ զրույցում նշեց, որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ կշարունակվեն քննարկումները ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների շուրջ: «Պետք չէ սպասել, որ մեկ քննարկմամբ այդ հարցը կլուծվի ու դրա մասին ոչ մեկը չի իմանա: Այն միջազգային խնդիր է, եւ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ: Բացի այդ, լուծումը կամ վերջնական գործընթացը պետք է լինի հրապարակային: Սակայն կարող եմ ասել, որ ՌԴ-ն ցանկանում է հասնել խնդրի կարգավորման, քանի որ Անդրկովկասում կայունությունը կարեւոր է Մոսկվայի համար: Գուցե ես հայկական կողմի համար պոպուլյար բան չասեմ, բայց չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է պնդի «ոչ մի թիզ հող» կամ «ոչ մի քայլ հետ» դիրքորոշումը: Սա նոր պատերազմն ավելի հավանական դարձնող սցենար է, ինչը ՌԴ-ն չի ցանկանում», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Տպել
4395 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին