Երևան
14 °C
ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում 10 գրոսմայստերների մասնակցությամբ մեկնարկել է շախմատային «Sinquefield Cup» ամենամյա մրցաշարը, որն այս անգամ համարվում է «Grand Chess Tour 2016»-ի մեջ մտնող 4 մրցաշարից մեկը: Հիշեցնեմ, որ Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախաձեռնությամբ անցկացվող, 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով «Grand Chess Tour 2016»-ը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից 2-ում՝ Փարիզի եւ Լյովենի մրցաշարերում մասնակիցները մրցեցին արագ եւ կայծակնային շախմատի, իսկ 2-ում՝ Սենտ Լուիսում եւ Լոնդոնում մրցելու են դասական շախմատի մրցաշարերում:
«Grand Chess Tour 2016»-ին մասնակցում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), անհատական բարձր վարկանիշներ ունեցող Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Ուեսլի Սոն (ԱՄՆ): Աշխարհի ուժեղագույն շախմատիստներից թերեւս միայն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինն է բացակայում «Grand Chess Tour 2016»-ից. ռուսաստանցի շախմատիստն անհատական ծրագրով նախապատրաստվում է աշնանը Մագնուս Կառլսենի հետ կայանալիք չեմպիոնական մրցամարտին: «Grand Chess Tour 2016»-ի առաջին 2 մրցաշարերից հետո մասնակիցները զբաղեցնում են հետեւյալ տեղերը (փակագծերում վաստակած միավորներն են).
1. Մ. Կառլսեն (23)
2. Հ. Նակամուրա (17)
3. Ուեսլի Սո (17)
4. Լ. Արոնյան (14)
5. Մ. Վ. Լագրավ (13)
6. Ֆ. Կարուանա (9)
7. Անիշ Գիրի (7,5)
8. Վ. Անանդ (7)
9. Վ. Կրամնիկ (6,5)
10.Վ. Տոպալով (3)
Աշխարհի գործող չեմպիոն, «Grand Chess Tour 2016»-ի առաջատար Մագնուս Կառլսենը չի մասնակցելու «Sinquefield Cup 2016»-ին. նա նույնպես սկսել է նախապատրաստվել Կարյակինի հետ հանդիպմանը: Կառլսենի փոխարեն Սենտ Լուիսում հանդես է գալու չինացի Դինգ Լիրենը: Պարտադրված փոփոխություն է եղել նաեւ «Grand Chess Tour 2016»-ի մասնակիցների կազմում. առողջական խնդիրների պատճառով մրցաշարքին իր մասնակցությունը դադարեցրել է Վլադիմիր Կրամնիկը, եւ նրան փոխարինելու է 2015 թվականի աշխարհի գավաթի եզրափակիչ հանդիպման մասնակից, ռուսաստանցի Պյոտոր Սվիդլերը: «Sinquefield Cup 2016»-ի մասնակիցների մեջ օգոստոսի 1-ի դրությամբ ամենաբարձր վարկանիշն ունի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 2819, որին հետեւում են Ֆաբիանո Կարուանան (2807) եւ Լեւոն Արոնյանը (2792):
Երեկ կայացել է մրցաշարի վիճակահանությունը. այսօր երեկոյան կայանալիք 1-ին տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով մրցելու է Դինգ Լիրենի հետ: Իսկ նախօրեին մասնակիցները գրեթե ամբողջ կազմով ներկա են եղել Սենտ Լուիսի «Բուշ» ստադիոնում կայացած «Լիվերպուլ»-«Ռոմա» ֆուտբոլային հանդիպմանը: Հիշեցնեմ, որ անցյալ տարի կայացած «Sinquefield Cup» գերմրցաշարում հաղթանակի հասավ մեր Լեւոն Արոնյանը: «Ամերիկան հնարավորությունների երկիր է»,- անցյալ տարի հայտարարել էլ Արոնյանը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի բացակայության պայմաններում Արոնյանը կարող է լիովին դրսեւորել իր հնարավորությունները «Sinquefield Cup 2016»-ում եւ առաջադիմել «Grand Chess Tour 2016»-ի ընդհանուր հաշվարկում: Ավելացնեմ, որ այսօր կայանալու են 1-ին տուրի պարտիաները, իսկ մրցաշարը ավարտվելու է օգոստոսի 16-ին:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ