Ֆուտբոլ. Եվոպայի սուպերգավաթ. Ռամոսը կփոխի՞ համարը

11/08/2016 schedule11:53

Նորվեգիայի Տրոնհեյմ քաղաքի «Լերկենդալ» ստադիոնում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի սուպերգավաթի խաղարկությունը. մրցել են իսպանական 2 թիմեր՝ Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալ Մադրիդը» եւ «Սեւիլիան»: 3-րդ տարին անընդմեջ Եվրոպայի սուպերգավաթի համար պայքարում էին իսպանական ակումբները, ընդ որում, 3-րդ անգամ անընդմեջ «Սեւիլիան» փորձում էր նվաճել պատվավոր մրցանակը. նախանցյալ տարի «Սեւիլիան» պարտվել էր նույն «Ռեալին» (0-2), իսկ անցյալ տարի՝ «Բարսելոնային» (4-5): Մադրիդյան ակումբը խաղին ներկայացավ լրջագույն կորուստներով՝ վնասվածքների հետեւանքով սուպերգավաթի խաղը բաց էին թողնում հիմնական կազմի 5 ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլը, Տոնի Կրոսը, Պեպեն, Կեյլոր Նավասը:

Բավական գրագետ ու հետաքրքիր խաղ ցուցադրած «Սեւիլիան» այս անգամ շատ մոտ էր հաղթանակին. հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ հաղթում էր 2-1 հաշվով, սակայն մադրիդյան թիմի ավագ Սերխիո Ռամոսը 93-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ 2-2, իսկ նշանակված լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խփել է հաղթական գոլը. «Ռեալը» հաղթել է 3-2 հաշվով եւ 3-րդ անգամ նվաճել պատվավոր մրցանակը: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դարձել է ֆուտբոլի պատմության ընթացքում 4-րդ մարդը, որը նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը եւ սուպերգավաթը ե՛ւ որպես ֆուտբոլիստ, ե՛ւ որպես մարզիչ: Մինչ Զիդանը նման նվաճման էին հասել Յոհան Կրուիֆը, Խոսեպ Գվարդիոլան եւ Կարլո Անչելոտին:

Եվրոպական մամուլը երեկ ավելի շատ քննարկում էր ոչ թե «Ռեալի» հերթական տիտղոսը, այլ Սերխիո Ռամոսի ինչ-որ առումով ֆանտաստիկ ցուցանիշը: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ պաշտպանը կարողանում է գոլեր խփել 3 կարեւոր եզրափակիչներում: Ռամոսը գոլերի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 2014 եւ 2016 թվականների եզրափակիչներում եւ 2016 թվականի սուպերգավաթի հանդիպման ժամանակ: Ընդ որում, 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ռամոսը գոլ է խփել (համաձայն ճշտված ժամանակացույցի) 92:48 րոպե-վայրկյանին, իսկ նախօրեին կայացած սուպերգավաթի խաղում՝ 92:35-ին: 2 դեպքում էլ Ռամոսի գոլերի շնորհիվ «Ռեալը» հավասարեցրել է հաշիվը, իսկ հետագայում՝ հաղթել: «Միգուցե Ռամոսը փոխի՞ իր համարը եւ հանդես գա «93» համարի մարզաշապիկով: 93-ը Ռամոսի «թիվն է»: Նա միշտ պայքարում է, ռիսկի է դիմում, հաճախ՝ սխալվում է, բայց չի հանձնվում:«Միստր 93»-ը վճռական պահին կրկին ցույց տվեց իր բնավորությունը»,- գրել է իսպանական «AS»-ը:

Իսպանական մյուս հայտնի թերթն էլ՝ «Marca»-ն, անդրադարձել է հաղթական գոլի հեղինակ Դանի Կարվախալին: «Մանուկ հասակում Կարվախալը «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետ միասին մադրիդյան ակումբի մարզաբազայի՝ «Վալդեբեբասի» շինարարության առաջին քարն է դրել, իսկ հիմա օգնում է թիմին տիտղոսներ նվաճել: Կարվախալը «Ռեալի» լեգենդների ժառանգական գեների կրողն է եւ դա ցուցադրեց «Սեւիլիայի» հետ հանդիպման վերջին րոպեին»,- գրել է «Marca»-ն: 

Տպել
1899 դիտում

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում