Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում չգիտեն՝ ով է իրենց մամուլի խոսնակը

Հայ օլիմպիականներին վերաբերող որեւէ հարցով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե (ՀԱՕԿ) դիմելն անիմաստ է: Կազմակերպությունը ոչ մի հարցի չի պատասխանում: Պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ում նույնիսկ չգիտեն, թե ով պետք է պատասխանի լրագրողների հարցերին:

«Ես որպես լրագրող իրավասու չեմ պատասխանելու հարցիդ: Որպես լրագրող չգիտե՞ս, որ հավաքականի մամուլի խոսնակը Գիլոյանն է (խմբ. Հ1-ի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը),-Եվրոպայի չեմպիոն 75 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքի վերաբերյալ armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀԱՕԿ մամուլի բաժնի աշխատակից Վառվառա Հայրապետյանը:

Զավեշտալին այն է, որ Կարեն Գիլոյանը, որին Օլիմպիականի լրատավականի աշխատակիցներ Վառվառա Հայրապետյանը եւ Շուշանիկ Հակոբյանը ներկայացնում են որպես Հայաստանի օլիմպիական հավաքականի մամուլի խոսնակ, վստահեցնում է, որ ինքը մամուլի խոսնակը չէ:

Ուշագրավ է, որ մինչեւ ՀԱՕԿ դիմելն armtimes.com-ը փորձել էր Անդրանիկ Կարապետյանի վիճակի մասին տեղեկություն ստանալ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, սակայն մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը խորհուրդ էր տվել դիմել ՀԱՕԿ լրատվականի աշխատակիցներ Վառվառա Հայրապետյանին եւ Շուշանիկ Հակոբյանին, քանի որ ինքն իրավասու չէ օլիմպիականների մասին խոսելու:

Սա երկրորդ դեպքն էր, երբ հայ օլիմպիականի վերաբերյալ armtimes.com-ի հարցը ՀԱՕԿ-ն անպատասխան էր թողնում:

Առաջին անգամ ՀԱՕԿ աշխատակցին armtimes.com-ը դիմել էր աթլետ Գոռ Ներկարարյանին վերաբերող հարցով, որը Ռիոյում է, սակայն խաղերին չէր հայտավորվել: Փորձում էինք պարզել պատճառը, եւ այդ անգամ Շուշանիկ Հակոբյանը նույնպես խորհուրդ տվեց դիմել Կարեն Գիլոյանին, որը, բնականաբար, հարցին պատասխան չուներ:

Հ.Գ. ՀԱՕԿ լրատվականը, որը պատասխանատու է հայ օլիմպիականների վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն ներկայացնել, Անդրանիկ Կարապետյանի ելույթին անդրադառնալիս չէր նշել, որ մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայ մարզասերները կարող էին տեղեկանալ այլ լրատվամիջոցներից, այդ թվում՝ բրիտանական The Mirror-ից եւ The Independent-ից:

Տպել
2409 դիտում

Քաջարանի հավաքի մասնակիցներից այս պահին 20-ի վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն

Մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը, 30-ին՝ Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը. Քաղավիացիա

Նոր Պարեկային ծառայության ստեղծման հետեւանքով ոստիկանությունը աշխատանքի է հրավիրում աշխատակիցների

Նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժման ուղեցույց

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են. ոստիկանը սեւամորթ ամերիկացու մահվան պատճառ է դարձել (լուսանկարներ)

18-րդ միջոցառման շրջանակներում 12.200 տնտեսվարողի շահառու հանդիսանալու ծանուցում է ուղարկվել․ Մկրտչյան

Արմեն Սարգսյանը Սարդարապատի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել հերոսամարտի զոհերի հիշատակին (տեսանյութ)

ԿԳՄՍ փոխնախարար դառնալու զրո ցանկություն ունեմ. Արսեն Ջուլֆալակյան

Հրդեհ «Պապա-ֆուդ» պանդոկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ. տուժածներ չկան (տեսանյութ)

Սրբության պես պետք է պահենք մեր պետականությունն ու ինքնիշխանությունը, որ արժանապատիվ կյանքի երաշխավորն են. ՄԻՊ-ի ուղերձը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահի հետ. քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին հարցեր

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում (տեսանյութ)

Լոռու մարզում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. քաղաքացին վերջերս էր ժամանել Ֆրանսիայից

Շարժական մամոգրաֆիան վերջապես ժամանեց Իտալիայից. մեկնարկը կլինի Լոռու մարզից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված «Կոտրած եկեղեցի» հուշակոթողն այս տարի մարդաշատ չէր

Հրազդան-Հանքավան հատվածում երեկ երկնաքար է ընկել. Գագիկ Սուրենյանը անկման տեսանյութն է հրապարակել

Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան