Երևան
15 °C
Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկները ընդամենը 24 ժամերի ընթացքում նվաճեցին 1 ոսկե եւ 3 արծաթե մեդալներ, եւ Հայաստանը արդեն 36-րդն է «Ռիո 2016»-ին մասնակցող 207 երկրների մեդալային հաշվարկում: Հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային 25-ամյա Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային 27-ամյա Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), գերծանրքաշային 22-ամյա Գոռ Մինասյանը արժանացան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների:
Հատուկ նշում եմ մեր հրաշալի մարզիկների տարիքը. նրանք առաջիկայում կարող են 1-3 Օլիմպիական խաղերում դեռ հանդես գան, իսկ 19-ամյա Սիմոնը ընդհանրապես առաջինն է, որ այդ տարիքում Օլիմպիական խաղերում նվաճում է արծաթե մեդալ: Իհարկե, սպորտում անհնար է ամեն ինչ կանխատեսել, պլանավորել, առավել եւս՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց առջեւ կանգնում եմ մեր մարզիկները: Բայց այսօր ուղղակի վայելենք հրաշալի ակնթարթները, ժամանակավորապես մոռանալով բոլոր այդ խնդիրները. 20 տարի անց Օլիմպիական չեմպիոն ունենք: Առավել եւս, որ «Ռիո 2016»-ում իրենց ելույթները շարունակում են շատ քիչ թվով հայաստանցի մարզիկներ, որոնցից մեծ հաշվով մեդալների ակնկալիքներ. օգոստոսի 19, 20-ին եւ 21-ին ելույթ են ունենալու ազատ ոճային ըմբիշներ Գառնիկ Մնացականյանը, Լեւան Բերիանիձեն, Դավիթ Սաֆարյանը եւ Գեորգի Կետոեւը:
Հայ մարզասերների գրեթե մի ամբողջ սերունդ չէր վայելել Օլիմպիական խաղերում հաղթանակի այս բերկրանքը, եւ Արթուր Ալեքսանյանը, որի հետ կապվում էին Օլիմպիական խաղերի «ոսկե» երազանքը, կարողացավ հասնել իրականություն դարձնել այն: Ընդ որում, Արթուրը իրականություն դարձրեց ոչ միայն իր, այլ նաեւ շատ-շատերի երազանքը: Հիշեցնեմ, որ 2016 թվականի իմ ցանկալի լուրերից առաջինը հետեւյալն էր. «20 տարի անց հայաստանցի մարզիկը հռչակվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ռիո Դե ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 2-րդ ոսկե մեդալն է Օլիմպիական խաղերում. 1996 թվականին օլիմպիական չեմպիոն էր հռչակվել ըմբիշ Արմեն Նազարյանը» (http://armtimes.com/hy/read/90541):
Արթուրից ոչ պակաս դրական էմոցիաներ պարգեւեցին արծաթե մեդալներ նվաճած մեր մարզիկները Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: «Ռիո 2016»-ում Հայաստանը նվաճել է արդեն 4 մեդալ, որոնցից 1-ը՝ ոսկե: Հիշեցնեմ, որ Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ տարբեր հեղինակավոր կազմակերպություններ իրենց կանխատեսումներն էին ներկայացնում՝ հիմնված լրջագույն ուսումնասիրությունների վրա: Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալը կանխատեսել էին այդ բնագավառում արդեն բավական մեծ փորձ ու կշիռ ունեցող ամերիկյան «Infostrada Sports» կազմակերպությունը, բրիտանական «The Daily Mail» պարբերականը: Ընդ որում «Infostrada Sports»-ը ոսկե մեդալ էր կանխատեսել նաեւ մեր մյուս հայտնի ըմբիշի՝ Արսեն Ջուլֆալակյանի համար:
Արսենի փոխարեն ոսկե մեդալին մոտ էր Միհրան Հարությունյանը: Մրցավարական խայտառակ սխալների, հավանաբար՝ անդրկուլիսյան մութ գործարքների, պայմանավորվածությունների հետեւանքով Միհրանը չստացավ իրեն հասանելիք ոսկին: Իսկ ահա մեր երիտասարդ ծանրորդների հաջողությունները ուղղակի անակնկալ էին բոլորի համար: 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը եւ 22-ամյա Գոռ Մինասյանը ամբողջապես իրար խառնեցին բոլոր կանխատեսումները՝ ի օգուտ Հայաստանի: Օլիմպիական խաղերի պատմության մեջ Հայաստանը «Ռիո 2016»-ում նվաճեց արդեն ամենաբարձր որակի ու քանակի մեդալներ եւ ընդհանուր թիմային հաշվարկում հաստատապես կգրավի ամենաբարձր տեղը: Ներկայացնեմ Հայաստանի մասնակցությամբ ամառային Օլիմպիական խաղերում մեր մարզիկների նվաճած մեդալները եւ թիմային հաշվարկում զբաղեցրած տեղը:
Վայելենք մեր մարզիկների պարգեւած այս հրաշալի ակնթարթները:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ