Արհեստական օրակարգեր

04/06/2010 schedule18:25

Արհեստական օրակարգերը ձեւավորվում են կա՛մ երկրից դուրս եւ պարտադրվում մեր կառավարությանը, կա՛մ էլ ձեւավորվում հենց կառավարության կողմից` պարտադրվելով հասարակությանը: Հիշում եմ 2008-ի փետրվարին, երբ հասարակության ուշադրության կենտրոնում էր զանգվածային ընդվզումը, «Հայլուրը» օրակարգային էր դարձնում այնպիսի «կարեւոր» թեմաներ, ինչպիսիք են «Իսրայելի դրոշի» հայտնվելը Ազատության Հրապարակում կամ ջհուդամասոնական դավադրությունը: Սրանք ոչ մի կապ չունեին մեր հասարակության մեծամասնությանը հուզող թեմաների հետ, բայց կոչված էին արհեստական քննարկում առաջացնել: Արհեսատական օրակարգի դասական օրինակ է «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» անվանմամբ սերիալը, որը ոչընտիրի կառավարման երկու տարվա հիմնական եւ, ըստ էության, միակ քաղաքական օրակարգն էր: Ոչ մի այլ բան, փաստորեն, Լիբերտովիչի օրոք տեղի չի ունեցել, եթե չհաշվենք կողքից լյալյա-լյուլյուները: Եվ, ի դեպ, միայն այս օրակարգի «փայլուն տապալման» եւ, ինտերնետային լեզվով ասած, «էպիկ ֆեյլ»-ի (անգլերեն բառացի` «էպիկական տապալում») պատճառով, մեր սիրելի փոքրիկ ուզուրպատորը կարող էր հրաժարական տալ: Երբ հայ-թուրքականը կոչում ենք արհեստական օրակարգ, ի նկատի չունենք` լավն էր, թե վատը դրա գաղափարն ու նպատակը, կամ պե՞տք է արդյոք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, թե՞ ոչ: Նույնիսկ եթե գաղափարը շատ լավը լիներ, միեւնույն է, այն արհեսատական է այնքանով, որքանով հայ հասարակության գերակշիռ մասի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պահանջարկ չի ներկայացվել, եւ այդ հարցը երբեք չի եղել ուշադրության կենտրոնում, քանի որ մեր հասարակությունը կենտրոնացած է նախ իր ներքին խնդիրների վրա: Սա էլ կարող է վատ կամ լավ լինել, բայց փաստ է: Եւ ինչն ավելի կարեւոր է` ինքը Ս. Սարգսյանն իր ընտրողներին երբեք չի խոստացել, որ իր կառավարման առնվազն առաջին երկու տարին նվիրված են լինելու հենց այս հարցին: Այս փաստը լավագույնս վկայում է, որ ոչընտիրի նախագահացումը ընտրողների եւ ընտրական գործընթացի հետ ոչ մի կապ չունի, եւ որ նա հաշվետու է Հայաստանից դուրս գտնվող ուժերին, եւ նրանց դրածոն է: Նա ուզեց իրեն ավելի առաջադեմ տղու տեղ դնել` ի հակադրություն «հետամնաց» հասարակության, բայց պարզապես տակ տվեց: Հիմա ունենք մի նոր արհեստական օրակարգ` օտարալեզու դպրոց: Հայ հասարակությունը, հենց կրթության ոլորտի հետ կապված, ունի բազմաթիվ պահանջարկներ, սկսած դպրոցներում կաշառակերության խնդրից մինչեւ ընդհանրապես կրթության որակը: Բայց չգիտես որտեղից հայտնվում է մի անհասկանալի ու անսպասելի գաղափար` օտարալեզու դպրոց: Նախաձեռնության հեղինակների եւ կողմնակիցների հիմնավորումներն, անկեղծ ասած, շատ անհամոզիչ են թվում, քանի որ վերաբերում են ինչ-որ մասնավոր խնդիրների, որոնց կարելի է շատ հանգիստ տալ մասնավոր իսկ լուծումներ: Դա ստիպում է ենթադրել, որ իրական նպատակը մինչեւ վերջ չի ասվում, կամ ավելի ճշգրիտ` այն ծագում է այնպիսի կոնտեքստից` արտաքին թե ներքին, որը կապ չունի մեր ներքին կոնտեքստի հետ: Ճիշտ հասկանանք. ես դավադրություններ չեմ փնտրում, բայց երբ մի երեւույթ չունի թափանցիկ բանական հիմնավորում, ուրեմն այդ բանավոր հիմնավորումն ուղղակի չի երեւում` գտնվելով մի այնպիսի տրամաբանության դաշտում, որը այս կամ այն պատճառով թաքնված է: Ավելորդ է ասել, որ արհեստական օրակարգերով ղեկավարվելը բնորոշ է ոչ միայն ուղղակի բռնակալական, այլ գաղութատիրական լծի տակ գտնվող երկրներին: Առաջանում է փակ շղթա. ժողովրդի քվեի կեղծումից բխում է տվյալ երկրի վերնախավի ենթարկումը արտաքին ուժերին, նույնիսկ, եթե կառավարության սկզբնական նպատակները շատ հայրենասիրական էին: Եվ ահա, օտարալեզու դպրոցների խնդիրը հրաշալիորեն ներգծվում է այս ամենի տրամաբանության մեջ: Երբ երկու շաբաթ առաջ այս թեմայով «ՀԺ» «վերադարձա», ընկերներիցս ոմանք, ասացին` էս չեզոք թեմաների՞ց ես որոշել գրել: Բայց լեզվի խնդիրը ամենեւին էլ քաղաքականապես չեզոք չի, իսկ խորքային առումով նա ավելի քաղաքական է, քան շատ բան, որ մեզանում քաղաքական է ընկալվում: Իրոք, ի՞նչ են օրակարգերի ձեւավորումը կամ որոշումներ ընդունելը, որոնք քաղաքականության կարեւորագույն տարրեր են, կամ ազատ ու հրապարակային խոսքն եւ բանավեճը, որոնք ժողովրդավարության կարեւորագույն տարրեր են, եթե ոչ լեզվի հետ անմիջապես առնչվող խնդիրներ: Արդ, մի երկրում, ուր դրսից են ձեւավորվում օրակարգերը եւ ընդունվում հիմնական որոշումները, ուր ազատ խոսքի իրավունքը խախտվում է, իսկ հրապարակային խոսքն ու բանական վերլուծությունը շատ ավելի քիչ հարգի է, քան անդրկուլիսային բամբասանքը եւ «գաղտնի ինֆոները», արդյո՞ք բնական չէ, որպեսզի լեզուն էլ ոտնահարվի: Օտարալեզու դպրոցի խորքային իմաստը հենց սա է. սեփական հասարակությունից, ներքին խնդիրներից օտարման պաշտոնական լեգիտիմացումը, գաղութացման գործընթացի ավարտական փուլ մտնելը: Եթե հայերենը որոշումներ ընդունելու եւ օրակարգեր ձեւավորելու լեզու չէ, բնական է, որ նրա պետական կարգավիճակը հարցի տակ է դրվում: Եթե վերնախավի համար կարեւոր է ոչ թե ընտրողի ձայնը (այսինքն` հենց լեզո՛ւն), այլ օտարերկրյա «հրահանգը» (հրահանգն, ի դեպ, սկզբնական իմաստով նաեւ ուսուցում եւ կրթություն է նշանակում), ապա շատ տրամաբանական է, որպեսզի ապագա գաղութատիրական վերնախավերը կրթվեն օտար լեզուներով փոքր տարիքից (այս թեմայի շուրջ ավելի մանրամասն տես` lezvakriv.blogspot.com): Այսպիսով, ինչպես եւ այլ բազմաթիվ խնդիրներ, այս մեկն էլ հանգում է Հայաստանի անկախության խնդրին, ուղղակի լեզվի հարցի առավելությունն այն է, որ ակնհայտ է դարձնում, որ այսօր պայքար է գնում հանուն Հայաստանի բուն անկախության, այլ ոչ թե ինչ-որ մասնավոր խնդրի համար:

Տպել
756 դիտում

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան