Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Օլիմպիադան ավարտվեց

23/08/2016 schedule12:01

Ռիո Դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում նախօրեին կայացել է ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը. գեղեցիկ ու դիտարժան միջոցառման ժամանակ Հայաստանի դրոշակակիրն է եղել Օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: «Ռիո 2016»-ում Հայաստանը գերազանցեց Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում նվաճած ընդհանուր մեդալներով լավագույն արդյունքը: 1996 թվականին ԱՄՆ Ատլանտա քաղաքում կայացած Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճած 1-ական ոսկե եւ արծաթե մեդալներով մասնակից 197 երկրների մեջ կիսեց 44-45 տեղերը, իսկ Ռիո դե Ժանեյրոյում ավարտված ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե մեդալներ, եւ մասնակից 207 երկրների ընդհանուր հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 42-րդ տեղը:

20 տարի անց Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում. Արթուր Ալեքսանյանը կրկնեց Արմեն Նազարյանի՝ 20-ամյա վաղեմություն ունեցող  մարզական սխրանքը: Ընդ որում, 2 մարզիկներն էլ հունահռոմեական ոճի ըմբիշներ են: Ծանրորդներ Գոռ Մինասյանը, Սիմոն Մարտիրոսյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն էլ արժանացան արծաթե մեդալների: «Ռիո 2016»-ում մեդալներ նվաճած 4 հայաստանցի մարզիկներն էլ ծնվել են Հայաստանում, ընդ որում, Արթուրը, Գոռը եւ Սիմոնը՝ անկախ Հայաստանում (առաջին 2-ը՝ Գյումրիում, Սիմոնը՝ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում), իսկ Միհրանը՝ Խորհրդային Հայաստանում (Վաղարշապատ): Մեծ հաշվով Հայաստանն արդարացրեց այն բոլոր կանխատեսումները, որոնք արվում էին «Ռիո 2016»-ի մեկնարկից առաջ, եւ առաջին հերթին պետք է նշել Արթուր Ալեքսանյանի հաջողությունը: Մարզական կարիերայի ընթացքում Արթուրին չէր հաջողվել նվաճել միայն Օլիմպիական բարձունքը, եւ Ռիո դե Ժանեյրոյում այդ «բացը» լրացվեց: Արթուր Ալեքսանյանը այլեւս Օլիմպիական չեմպիոն է, նաեւ՝ աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն: Եվ սա՝ ընդամենը 25 տարեկանում:

Ընդհանուր առմամբ, ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ընթացքում արձանագրվեցին հնչեղ սկանդալներ, նաեւ՝ պատմական իրադարձություններ, որոնց մասին դեռ երկար է խոսվելու եւ որոնց դեռ կանդրադառնանք: Իսկ հիմա ներկայացնեմ «Ռիո 2016»-ը «չոր» թվերով եւ փաստերով: Նվաճած մեդալների քանակով թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց ԱՄՆ-ը, լավագույն եռյակում են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը: Ներկայացնենք այս առումով լավագույն տասնյակը, մեզ սահմանակից երկրների, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների ցուցանիշները (Երկրներից առաջ նշված է տեղը ընդհանուր թիմային պայքարում, Ո՝ ոսկե մեդալ, Ա՝ արծաթե, Բ բրոնզե մեդալ):

«Ռիո 2016»-ում մեդալներ են նվաճել 87, ոսկե մեդալներ՝ 59 երկրների ներկայացուցիչներ: Նշենք, որ նույն՝ 1996 թվականին կայացած Օլիմպիական խաղերում մեդալային հաշվարկում Հայաստանից ետ էին Ուզբեկստանը, Վրաստանը, Ադրբեջանը, իսկ Մեծ Բրիտանիան նվաճել էր մեր երկրի չափ ոսկե մեդալ՝ 1: 4 տարի անց Վրաստանը եւ Ադրբեջանն առաջ անցան Հայաստանից: 1996- 2016 թվականներին կայացած 7 ամառային Օլիմպիական խաղերում հարավկովկասյան այս 3 երկրների մրցակցությունում նվաճած մեդալների ընդհանուր քանակով առաջատարը Ադրբեջանն է՝ 44 մեդալ (7 ոսկե, 12 արծաթե, 25 բրոնզե), Վրաստանն ունի 25 մեդալ (6 ոսկե, 5 արծաթե, 14 բրոնզե), Հայաստանը նվաճել է 16 մեդալ (2 ոսկե, 5 արծաթե, 9 բրոնզե): Ամառային հաջորդ՝ 32-րդ Օլիմպիական խաղերը կայանալու են Տոկիոյում 2020 թվականին:

Տպել
2373 դիտում

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. փողոցներից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող