Ռոբերտ Էմմիյան. Գոռ Ներկարարյանը վնասվածք ուներ

Հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը վնասվածք է ունեցել այդ պատճառով էլ չի հայտավորվել Օլիմպիական խաղերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը՝ հաստատելով մինչեւ այդ տարածված տեղեկությունը: Նա նշեց, որ մասնակցության դեպքում հետագայում մարզիկը կարող էր առողջական խնդիրներ ունենալ:

«Վնասվածքը, որ նա ուներ, ապաքինված չէր: Մենք եւ՛ բժիշկների, եւ՛ նրա մարզչի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք, որ ավելի լավ է չհայտավորել Գոռին, որ հետագայում առողջական խնդիրներ չունենա: Ճիշտ չէր լինի, եթե հայտավորվեր եւ չմասնակցեր», -ասաց Էմմիյանը՝ ընդգծելով, որ Ներկարարյանը հեռանկարային աթլետ է, որից ինքը մեծ սպասելիքներ ունի:

Այսպիսով, ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին մասնակցեցին Ռիո մեկնած 6 աթլետներից 5-ը: Նրանցից ոչ ոք որակավորման փուլը չհաղթահարեց: Էմմիյանը հատկապես դժգոհ է այն փաստից, որ մարզիկներն իրենց հնարավորություններից վատ հանդես եկան:

«Արդյունքներից բավարարված չեմ, որովհետեւ նրանք իրենց հնարավորություններից վատ հանդես եկան: Կարող էին ավելի լավ արդյունքներ գրանցել, որովհետեւ միջազգային մրցումների բավական փորձ ունեն», - ասաց նա:

Ըստ Ռոբերտ Էմմիյանի, Տոկիո 2020-ին հայ աթլետներն արդեն կկարողանան պայքարել եզրափակիչ դուրս գալու համար:

«Մյուս Օլիմպիական խաղերին արդեն մեծ փորձ կունենան: Օրինակ, Գայանե Չիլոյանը 16 տարեկան է, մյուս Օլիմպիական խաղերին արդեն փորձ կունենա, իսկական տարիքը կլինի. ես իմ եվրոպական բոլոր ռեկորդները սահմանելիս 19, 20, 21 տարեկան եմ եղել», - ասաց նա:

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը, ամեն դեպքում, Ռոբերտ Էմմիյանի մոտ ապագայում դրական հուշեր կարթնացնեն: Ըստ հեռացատկի Եվրոպայի ռեկորդակրի՝ 4 մեդալ նվաճելը Հայաստանի օլիմպիական հավաքականի համար գերազանց արդյունք է:

«Շնորհավորում եմ մեր մեդալակիրներին, շատ ուրախացրեցին մեր ժողովրդին: 4 մեդալը մեր օլիմպիական թիմի համար հիանալի արդյունք էր, ինչի համար շատ ուրախ եմ: Շնորհավորում եմ նրանց մարզիչներին, սպորտային ղեկավարներին»,- ասաց նա:

Ռոբերտ Էմմիյանը հույս հայտնեց, որ մինչեւ մյուս Օլիմպիական խաղերը հայ աթլետները մարզվելու համար միջազգային ստանդարտներին համապատասխանող պայմաններ կունենան: Արդեն 5 տարի է, ինչ նա աշխատում է այդ ուղղությամբ: Տարիներ շարունակ մամուլում բազմիցս խոսվել է այն մասին, որ ժամանակակից վազքուղի ունենալու համար 1 մլն եվրո է անհրաժեշտ, սակայն Ռոբերտ Էմմիյանի միջնորդությամբ Հայաստանի համար այդ նախագիծը կիրականացվի 380 հազար դոլարով, ընդ որում՝ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան պատրաստ է վճարել գումարի մի մասը՝ 160 հազար դոլարը, եւ մնում է որ ՀՀ կառավարությունն էլ փոխանցի մնացած 220 հազարը: Հուշագիրը ստորագրված է, սակայն ամեն ինչ առայժմ մնում է թղթի վրա:

Տպել
2096 դիտում

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել