Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ. Կրկին Կրիշտիանու Ռոնալդուն

26/08/2016 schedule11:52

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի մեջ 2-րդ անգամ ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Երեկ երեկոյան Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» հանդիսությունների սրահում կայացել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հերթական խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, հրապարակվել է նաեւ անցյալ՝ 2015-16թթ. խաղաշրջանի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի անունը:

Հիշեցնեմ, որ կանոնակարգի համաձայն՝ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը ընտրվում է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրների 1-ական լրագրողի եռափուլ քվեարկությունների արդյունքում: 1-ին փուլում լրագրողները ներկայացնում են ավարտված մրցաշրջանի արդյունքներով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնող ցանկացած 5 ֆուտբոլիստների իրենց տարբերակները, եւ առավել շատ միավորներ հավաքած 10 լավագույն ֆուտբոլիստները շարունակում են պայքարը: 2-րդ փուլում քվեարկությունը ընթանում է արդեն այս 10 ֆուտբոլիստների շրջանակում ու առավելագույն միավորներ հավաքած 3 ֆուտբոլիստները դուրս են գալիս եզրափակիչ:

2015-16 թթ. մրցաշրջանի արդյունքներով եզրափակիչ փուլ էին դուրս եկել Մադրիդի «Ռեալի» հարձակվողներ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ուելսցի Գարեթ Բեյլը եւ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող, ֆրանսիացի Անտուան Գրիզմանը: Դեռ մինչ եզրափակիչ քվեարկությունը մասնագետները ակնհայտ առավելություն էին տալիս Կրիշտիանու Ռոնալդուին: Տարվա 2 գլխավոր՝ Եվրոպայի չեմպիոնի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները պորտուգալացու գլխավոր հաղթաթղթերն էին անցյալ խաղաշրջանում, թեեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ռոնալդուն աչքի չընկավ արտակարգ խաղով, իսկ Եվրոպայի առաջնության եզրափակիչում էլ խաղադաշտում անցկացրեց ընդամենը 25 րոպե:

Բայց հենց Ռոնալդուն  «Ռեալի» կազմում դարձավ ետխաղյա հաղթական 11 մետրանոցի հեղինակ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, իսկ Եվրոպայի առաջնությունում ուղղակի անգնահատելի էր նրա լուման Պորտուգալիայի հաղթանակի մեջ: Կրիշտիանու Ռոնալդուն «Եվրո 2016»-ի ամբողջ ընթացքում Պորտուգալիայի սիրտն ու հոգին էր, առաջատարը, գլխավոր հրամանատարը: Անգամ եզրափակիչում ստացած վնասվածքից հետո Կրիշտիանուն օգնեց իր երկրի հավաքականին՝ գրեթե կատարեց թիմի գլխավոր մարզչի դերը, ստվերելով իրական գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշին: Ի պատիվ պատմական հաղթանակի՝ Եվրոպայի չեմպիոնի կոչման, Կրիշտիանու Ռոնալդուի անվամբ վերանվանվեց նրա ծննդավայր Մադեյրա կղզու օդանավակայանը: 

Ոչ պակաս հաջող ստացվեց հատկապես խաղաշրջանի վերջնամասը Մադրիդի «Ռեալի» մյուս աստղի՝ Գարեթ Բեյլի համար: Եթե Պորտուգալիան նոր անուն չէր եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա, ապա Ուելսի ցուցադրած խաղը եւ արդյունքը մեծագույն անակնկալներից էր «Եվրո 2016»-ում: Բեյլի հիասքանչ խաղի շնորհիվ Ուելսը իր պատմության մեջ առաջին անգամ մտավ Եվրոպայի առաջնության լավագույն քառյակ, եւ հայրենիքն էլ ոչ պակաս «առատաձեռն» պարգեւատրեց Բեյլին. նրա անունով (թեկուզ՝ ժամանակավորապես) վերանվանվեց մի ամբողջ քաղաք:

Իր լավագույն մրցաշրջանն անցկացրեց Մադրիդի «Ատլետիկոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Թեեւ Գրիզմանը ճանաչվեց «Եվրո 2016»-ի լավագույն ֆուտբոլիստ, բայց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալուն հաստատապես խանգարեց 2 կարեւոր եզրափակիչներում՝ Եվրոպայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում կրած պարտությունները: Ամեն դեպքում Գրիզմանը կարողացավ մտնել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստների մեջ, անգամ առաջ անցավ Լիոնել Մեսիից:  

Բայց որեւէ տիտղոս նվաճելու համար բավարար չէ անցնել միայն Մեսիին. կա նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն, որը եւ ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվեց Եվրոպայի 2015-16 թթ. խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: 55 լրագրողներից 40-ը իրենց ձայնը տվել են պորտուգալացու օգտին, Գրիզմանը ստացել է 8, Բեյլը՝ 7 ձայն: Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացում 2-րդ անգամ արժանացավ այս տիտղոսին (1-ին անգամ լավագույնն էր ճանաչվել 2014 թվականին) եւ կրկնեց Մեսիի ցուցանիշը, որը Եվրոպայում լավագույնն էր ճանաչվել 2011 եւ 2015 թվականներին: 

Տպել
2686 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա