«Մնացել ենք սոխի հույսին». ապրիլյան պատերազմում ծանր վիրավորված Ռոլանդի ընտանիքը չգիտի ինչպես մարել վարկերը

06/09/2016 schedule10:55

Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայողներից երկուսը` Ավետիս Զարգարյանը եւ Ռոլանդ Սահակյանը, դեռ  շարունակում են գտնվել ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրանց երկուսի հարազատներն էլ նամակ են գրել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` ցանկություն հայտնելով, որպեսզի զինծառայողների վերականգնողական բուժումը կազմակերպվի արտերկրում: 

Հոսպիտալի մասնագետները չեն հերքում, որ դրա անհրաժեշտությունը կա, եւ հետագա բուժումն արտերկրում առավել արդյունավետ կարող է լինել: Այստեղ տեղեկացանք, որ Ավետիսի բուժումն, ըստ էության, ավարտված է, եւ նրան ցանկացած պահի կարող են դուրս գրել` վերականգնողական բուժման անցնելու եւ շարժունակությունը վերագտնելու նպատակով: Փոքր-ինչ այլ է իրավիճակը Ռոլանդի դեպքում. նա պառկելախոց ունի, որը հաղթահարելու համար դեռեւս կպահանջվի առնվազն մեկ ամիս: Հիշեցնենք, որ երկու երիտասարդն էլ ստացել էին ողնաշարի եւ ողնուղեղի վիրավորում` Թալիշում: Հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը մեր զրույցում փոխանցեց, որ որոշում կա Ավետիսին տեղափոխել Հնդկաստան: Իսկ Ռոլանդի վերաբերյալ դեռեւս նման տեղեկություններ չկան: Նեյրովիրաբուժական բաժանմունքի ղեկավար Հրայր Աճեմյանն էլ ասաց, որ այս երկու հիվանդների մոտ առկա է բուժման լավ արտահայտված դրական դինամիկա:

«Ես, որպես քաղաքացի (չասեմ` որպես բժիշկ, զինվորական), գտնում եմ, որ ավելի լավ է` Ավետիսը վերականգնողական բուժում ստանա արտասահմանում, չնայած այն բանին, որ մեր «Կարմիր խաչում» մեր վիրավորներից շատերը բուժվում են եւ իրենց մոտ էլ առողջական վիճակի, շարժումների մեջ առկա է լավ արտահայտված դրական դինամիկա»,- կարծիք հայտնեց բժիշկը: Ավետիս Զարգարյանի ծնողներն առայժմ ձեռնպահ մնացին իրենց վիրավոր որդուն Հնդկաստան տեղափոխելու վերաբերյալ մեկնաբանություններ տրամադրելուց: Ռոլանդ Սահակյանի հորեղբայրն էլ ասաց, որ համապատասխան նամակով պաշտպանության նախարարին են դիմել օգոստոսի 10-ին, բայց առայժմ ոչ մի գրավոր պատասխան չեն ստացել: Արձագանքի ետեւից ինքն է գնացել: «Գնացել եմ, իմացել եմ, որ թղթերն ուղարկել են առողջապահության նախարարություն: Մինչեւ այս ամսվա վերջ սպասենք, տեսնենք` ինչ են ասում»,- մեր զրույցում նշեց Ռոլանդի հորեղբայրը:

5 ամսվա ընթացքում 10 վիրահատության ենթարկված երիտասարդի հարազատները նրա հետագա բուժումը կազմակերպելու համար որեւէ նախընտրելի երկիր ու կլինիկա չունեն, ասում են` կարեւորը տղան ոտքի կանգնի: «Եթե այստեղ կարող են բուժել, թող այստեղ բուժեն, եթե կարող են իրենց հնարավորության չափով դուրս տանել` արտասահման, Ռուսաստան, որտեղ ուզում է լինի, ինձ համար տարբերություն չկա, կարեւորն այն է, որ արդյունքը տեսնենք, եւ մեր երեխան քայլի: (Պաշտպանության) նախարարության կողմից ոչ մի բան չկա, ապրիլի 8-ին է մեր Սեյրան Օհանյանը եկել Ռոլանդիկին եւ Ավետիս Զարգարյանին տեսակցության, ձեռքը ձեռքին դրած նկարն էլ կա, կարող ենք ցույց տալ, ասաց` երեխեք ջան, ինչ պրոբլեմ ուզում է լինի, ես ձեր կողքին կանգնած եմ: Վեցերորդ ամիսն է սկսվում, ինչ երեխեքը նույն պրոբլեմով տառապում են: Ավտովթարից կամ ինչ-որ այլ պատճառով այս վիճակում հայտնված լիներ, կասեինք` հա, աչք կփակեինք, ոչ մի բան չէինք ուզենա: Զինվոր ենք տվել, թող մեր զինվորին, չեմ ասում` հարյուր տոկոսանոց, թող վերադարձնեն յոթանասուն տոկոսանոց: Լավ բաներ չեն անում, ազնվությամբ՝ լավ բաներ չեն անում: Արտերկիր տեղափոխելու մասին էլ ստույգ պատասխան չկա, մի հատ ծնողին չեն զանգահարում, գոնե հետը խորհրդակցեն, ասեն` գիտե՞ք, ձեր երեխայի մասին մտածում ենք, ձեր երեխայով հետաքրքրվում ենք, ուզում ենք արտերկիր տեղափոխենք եւ այն, եւ այլն»,- շարունակեց նա:

Ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանը, որն, ինչպես ինքն է ասում, հոսպիտալ է տեղափոխվել ապրելու մեկ տոկոս հավանականությամբ, բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմի, սրտացավության ու հոգատարության շնորհիվ հաղթահարել է այդ վիճակը: Բայց հիմա, հետագա բուժման, ոտքերի շարժունակությունը վերականգնելու մասին մտածելուն զուգահեռ նրան հանգիստ չեն տալիս ընտանիքի վարկային պարտավորությունները. այդ պարտքերը կուտակվել են, եւ ծնողները պատկերացում չունեն, թե ինչպես են վճարելու դրանք: «Ես իմ հորը ամիսը մի անգամ եմ տեսնում, որ կուզենայի ինձ մոտ շուտ-շուտ գար: Բայց չի կարողանում, հողագործությամբ է զբաղվում, որ հասցնի գոնե մեր վարկերը մի քիչ տա: Պապան աշխատում է, մի կողմից մեզ է օգնում, մի կողմից էլ աշխատում է, որ գումար լինի, վարկերը փակի: Թե որտեղից պիտի փակենք, մենք էլ խաբար չենք: Մնացել ենք սոխի հույսին, որ սոխ հանենք, գոնե տանենք, կիսատ-կիսատ փակենք: Ընդհանուր ունենք երեւի 3 միլիոն դրամի վարկ: Կուզենայինք, որ մեր պետությունը մեզ մի բանով աջակցեր, թող ընդհանրապես չեղյալ չանեն, գոնե մի երեք տարով սառեցնեն, մինչեւ ոտքի կանգնեմ կամ ինչ-որ մի բան անենք, որ իմ ծնողները կարողանան այդ վարկը փակել: Մենք էլ դա ենք իրենցից խնդրում: Մորս անունով ոսկի ունենք դրած, չի կարողանում գնա, ոսկին հանի կամ ժամկետ ավելացնի, դրա վրա է տուգանք գալիս... Ըտենց, էլի»,- մտահոգ ասաց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդը:

Մայրն ու հորեղբայրն էլ պատասխանեցին, որ վարկերը չեն վճարելու, քանի դեռ Ռոլանդին ոտքի չեն կանգնեցրել: Անհրաժեշտ բավական մեծ ծախսերը Ռոլանդի հարազատներն այս ընթացքում կարողանում են հոգալ բարի մարդկանց տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու հետ կապված ինչ ծրագրեր կան: Բայց, ըստ ոչ պաշտոնապես ստացած տեղեկության, նման հարց քննարկվում է երեք զինծառայողի վերաբերյալ: Նախատեսվում է, որ համապատասխան հանձնաժողովի նիստը լինելու է այսօր: Թե խոսքը որ զինծառայողների մասին է, երբ եւ որ երկիր տեղափոխելու հարց է դրված, առայժմ պարզել չհաջողվեց: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ հանձնաժողովի հավանությունը տանալուց հետո անհրաժեշտ գումարը տրամադրվելու է ոչ թե պետական բյուջեից, այլ այդ խնդիրը հոգալու են բարեգործական հիմնադրամները:

Տպել
8811 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին