Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյան. ինձ բարեգործների նվիրած բնակարանները պետք չեն

Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր +105 կգ քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ բարեգործներից նվերներ ստանալու ցանկություն չունի: Գոռը մեդալը նվաճեց օգոստոսի 17-ին երկամարտի 451 կգ արդյունքով, իսկ արդեն հաջորդ օրը սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տարածվեցին 21-ամյա ծանրորդի՝ Գյումրիում գտնվող ոչ բարվոք պայմաններ ունեցող տան լուսանկարները: Դրանք արել էր Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը եւ տեղադրել ֆեյսբուքի իր էջում: Նա նաեւ խնդրում էր, որ որեւէ մեկը տուն նվիրի ծանրորդին: Գոռը տեղի ունեցածին կտրուկ մեկնաբանություն էր տվել: Նա ասել էր, որ մեծ ու հասուն տղամարդ է, եւ իր ընտանիքի կարիքները կարող է ինքնուրույն հոգալ: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը թեեւ դժկամությամբ, բայց անդրադարձավ թեմային: Նա պարզաբանեց, որ իր խոսքերը վերաբերել են ոչ թե պետական աջակցությանը կամ մարզական հաջողության համար խրախուսանքին, այլ կոնկրետ բարեգործությանը:

«Ինձ թվում է՝ իմ ասածը բավարար է բոլորի համար, ավելին ասելու կարիք չկա: Ես ասել եմ, որ պետության տվածի մասին չէ խոսքը, խոսքը բարեգործների տվածի մասին է: Գյումրիում ավելի շատ վատ պայմաններում ապրող մարդիկ կան, որ անգամ դրսում են ապրում, կարող են այդ բնակարանները նրանց նվիրել», - ասաց Գոռը:

Ծանրորդը խոսեց նաեւ հայ մարզասերների կողմից կազմակերպված ընդունելության մասին: Օգոստոսի 27-ի լույս՝ 26-ի գիշեր, հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Զվարթնոց» օգանավակայանում՝ դիմավորելու ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի 4 մեդալակիրներին՝ չեմպիոն 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին եւ արծաթե մեդալակիրներ 66 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանին եւ Գոռին: Վերջինս տպավորված էր իր տեսածից:

«Այդպիսի ընդունելություն պատմության մեջ դեռ չի եղել. այդքան մարդ օդանավակայանում, մեր հարազատ (խմբ. Գյումրի) քաղաքում: Ճանապարհին՝ Գյումրի գնալիս, Մարալիկ քաղաքում քաղաքապետը (խմբ. Արտակ Գեւորգյան) խնդրել էր, որ այնտեղ կանգ առնենք», - պատմեց նա:

Ինչ վերաբերում է Բրազիլիայում գրանցած ցուցանիշին, ապա մարզիկն ընդգծում է, որ դա քրտնաջան աշխատանքի արդյունք է: Նա նշում է, որ նախապատրաստական շրջանում ծանրորդներն ունեցել են այն ամենը, ինչի կարիքը եղել է եւ արդյունավետ հավանքեր են անցկացրել:  

«Մեդալի սպասում էի, ամեն ինչ արել էինք դրա համար: Բոլոր անհրաժեշտ պայմանները մեզ համար ստեղծվել են: Մի քանի հավաք ունեցել ենք հանրապետությունից դուրս, վերջին՝ 15-օրյա, հավաքն էլ անցկացրել ենք Ռիոյում, բոլոր անհրաժեշտ պայմանները եղել են, ոչ մի պակաս բան չի եղել», - ասաց նա:

Գոռ Մինասյանն այս ընթացքում հանգստանում է: Մարզումները վերսկսելու է սեպտեմբերից: Տարվա վերջին՝ դեկտեմբերին, Իսրայելում տեղի է ունենալու Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Գոռի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ կայացված չէ: Իսկ 2017 թ. Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը պարտադիր մասնակցելու է:

Տպել
3650 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ