Պայքարն անլրջացնում են քաղաքական առաջնորդները, իսկ մենք անլուրջ մոտեցում չենք ցուցաբերել

«Սասնա ծռեր» քաղաքական խորհուրդը «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելուց  հետո պարբերաբար հանրահավաքներ է հրավիրում Ազատության հրապարակում: Խորհրդի անդամները, սակայն, իրենց հետագա անելիքների ճանապարհային քարտեզը չեն ներկայացնում հանրահավաքների ժամանակ: «Սասնա ծռեր» քաղխորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը  պատասխանել է Armtimes.com-ի հարցերին.

 

- Պարոն Սանասարյան, քաղաքական ծրագիրն ինչո՞ւ հստակ չի ներկայացվում, ե՞րբ է հստակություն լինելու:

- Մեր հանրահավաքներն իրար հետ կապի մեջ մնալու, ինֆորմացիա փոխանակելու համար են այս պահին, իսկ ընդհանրապես կարեւոր գործողություններն արվում են  հանրահավաքներից դուրս, երբ քննարկումների արդյունքում պետք է եփվի ճանապարհային քարտեզը, որի մասին խոսել ենք երկար տարիներ, բայց հստակեցվեց «Սասնա ծռերի» գործողություններից հետո: Հեշտ բան չի՝ ունենալ այնպիսի ծրագիր, որը հաջողության կբերի:

- Ի՞նչ կարեւոր քննարկումների մասին է խոսքը:

- Այդ մասին կխոսենք առաջիկայում, մեր օրակարգի մասին բոլորդ գիտեք (նկատի ունի Սերժ Սարգսյանի հեռացումը.-հեղ.), իսկ մանրամասների մասին դեռ չեմ խոսի:

- Այսինքն, քաղաքացիները շարունակելո՞ւ են գալ հանրահավաքի՝ առանց իմանալու, թե որն է ձեր ճանապարհային քարտեզը:

- Քաղաքացիները, որ գալիս են, նշանակում է՝ մեր օրակարգին հավանություն տալիս են, խնդիրը քայլերի հաջորդականությունն է, որը, բնականաբար, չի եփվում Ազատության հրապարակում, եփվում է հրապարակից դուրս, բայց մատուցվում է հրապարակում:

- Բայց հստակություն չկա:

- Առաջիկայում հանրությունը կտեղեկանա:

- Հանրահավաքներն ինչքա՞ն են շարունակվելու:

- Չեմ կարող հստակ ասել այս պահին, մենք ասել ենք, որ շաբաթը մեկ անգամ հավաքվում ենք:

- Հանրահավաքներն այնքան էլ բազմամարդ չեն լինում, նախորդ անգամ Գայանե Գասպարյանը փորձում էր խոսափողը խլել ելույթ ունեցողի ձեռքից, ինչ-որ մեկը հարբած փորձում էր ելույթ ունենալ, ի՞նչ կասեք այս ամենի մասին:

- Ամեն անգամ էլ կարող են մարդիկ միանալ, որոնք կփորձեն խանգարել շարժմանը, առաջին անգամ չի, որ նման ակցիաներ են լինում ՀՀ-ում: Ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս իշխանությունները հանրահավաքների կազմակերպիչներին մեկուսացրին ժողովրդից, ու բնական է, որ նման վիճակում հնարավոր էր նման միտինգ, որ շներից խոսեն (նկատի ունի այն դեպքը, երբ Ազատության հրապարակի հարթակից Գայանե Գասպարյանը հայտարարում էր, որ կորած շանը գտել են,-հեղ.):

- Այդ ամենը չի՞ անլրջացնում պայքարը:

- Պայքարն անլրջացնում են քաղաքական առաջնորդները, ոչ թե մարդիկ, իսկ մենք անլուրջ մոտեցում չենք ցուցաբերել, շատ լուրջ ենք տրամադրված: Պայքարը շարունակում ենք, ու քաղաքացիները դա նկատում են, իսկ թե ով ինչ գնահատական կտա, դա իրենց գործն է:

- Ձեր մատնանշած ժողովրդի վստահության կառավարությունը ե՞րբ է ձեւավորվելու:

- Դա եւս ճանապարհային քարտեզին է առնչվում, առաջիկայում կասենք՝ ինչն ինչպես ենք պատկերացնում եւ ինչու:

- Երբ Ձեր խափանման միջոց կալանքը փոխվեց եւ Դուք գրավի դիմաց ազատ արձակվեցիք, խոսակցություններ եղան, որ «Ժառանգություն» կուսակցության անդամներին ազատ արձակելու հրահանգ է եղել գերտերություններից մեկի կողմից՝ ուղղված իշխանություններին:

- Բոլոր նրանք, ովքեր անհանգստացած են եղել մեր ազատ արձակվելու խնդրով, շնորհակալություն, իսկ թե ով ինչ է միջնորդել, դա արդեն համապատասխան կառույցներին դիմեք: Ես ինքս միջազգային կառույցների անդամ եմ, իմ մասին այդ կառույցները հայտարարություններ են տարածել, մարդիկ անհանգստացել են, քանի որ իրենց համար անընդունելի է, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով  կարող են ազատությունից զրկել: Ընդհանուր առմամբ, դրանք եվրոպական կառույցներ են, Ամերիկայի մասով ես տեղեկություն չունեմ: Ինձ համար առաջնային է եղել ՀՀ քաղաքացիների աջակցությունը. եթե դա չլիներ, մնացած ամեն ինչ երկրորդական է:

- Ձեր քրեական գործերով որեւէ նորություն կա՞, ի՞նչ եք մտադիր անել, քանի որ քրեական գործերը կարճված չեն:

- Բոլոր ատյանի դատարանների կայացրած որոշումները բողոքարկում ենք, ամեն դեպքում, կա որոշում՝ դիմել ՄԻԵԴ, ու էդ ժամանակ ՀՀ կառավարությունը կկանգնի խնդիրների առջեւ:

Տպել
2664 դիտում

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան