Գրետա Վարդանյանը Պարալիմպիկ խաղերից մեդալով վերադառնալու հույս ունի

Ծանրորդ Գրետա Վարդանյանն ամեն ինչ անելու է սեպտեմբերի 7-18-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 15-րդ ամառային Պարալիմպիկ խաղերից ձեռնունայն չվերադառնալու համար: Նա քրտնաջան մարզվել է Արտակ Ներսիսյանի՝ Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի որդու գլխավորությամբ եւ մեծ հույսեր ունի: Armtimes.com-ի հետ զրույցում գյումրեցի մարզուհին նշեց, որ ակնկալում է առնվազն հայտնվել հնգյակում:

«Շատ լավ մարզավիճակում եմ: Նույնիսկ մեդալի հույսեր ունեմ, իսկ առնվազն սպասում եմ հայտնվել հնգյակում», - ասաց նա:

Գրետան մարզվում է Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցում: Օգոստոսի 12-24-ը նաեւ ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: Գոհ է իր համար ստեղծված մարզումային պայմաններից:

«Ես դահլիճում եմ մարզվում, գոհ եմ իմ մարզչից՝ Արտակ Ներսիսյանից, մարզվելու համար կան բոլոր հարմարությունները», - նշեց նա:

30-ամյա Գրետան, որը 2 ոտքերից զրկվել է 1988 թ. Գյումրու երկրաշարժի ժամանակ, արդեն 8 տարի է, ինչ զբաղվում է ծանրամարտով: Մինչեւ այդ զբաղվել է լեռնադահուկային սպորտով եւ սպորտային սայլակով մասնակցել է մարաթոնների: Տարբեր մրցաշարերում սովորաբար տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում. լեռնադահուկային սպորտում մասնակցել է 2006 թ. Թուրինում (Իտալիա) տեղի ունեցած ձմեռային Պարալիմպիկ խաղերին եւ զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը: 2005-ին եւ 2008-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում (ԼԱ), մասնակցել է «ԼԱ մարաթոնին»՝ համապատասխանաբար զբաղեցնելով 5-րդ եւ 8-րդ տեղերը: Հետագայում, սակայն, որոշել է փոխել մարզաձեւը:

«Գյումրեցուն համապատասխան մարզաձեւ ընտրեցի», - ասում է նա:

2007 թ. առաջին անգամ մասնակցել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը եւ նվաճել արծաթե մեդալ: 2010-ին եւ 2011-ի Դուբայում մասնակցել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած ծանրամարտի մրցումներին: 2010-ին զբաղեցրել է 2-րդ, իսկ հաջորդ տարի՝ 3-րդ տեղը: Լոնդոնի 2012 թ. ամառային Պարալիմպիկ խաղերում դարձել է 7-րդը: 2015 թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ, իսկ աշխարհի առաջնությունում 6-րդ տեղը: Ռիո 2016-ը նրա վերջին Պարալիմպիկ խաղերը չեն լինելու:

«Ռիոյից հետո, անկախ նրանից կհաղթեմ, թե՝ ո՛չ, ուզում եմ մասնակցել նաեւ Տոկիո 2020-ին», - ասաց նա:

Գրետան սպորտը համատեղում է աշխատանքի հետ: 5 ամիս է, ինչ աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության ահազանգման բաժնում՝ «911»-ում: ԱԻՆ-ը նրան խրախուսում է մարզական հաջողությունների համար: Այս տարի հունիսին ՀՀ հաշմանդամային մարզական փառատոնում հաղթելուց հետո նախարարության կողմից ստացել է դրամական պարգեւ:

Տպել
3764 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին