Առաջինը՝ ստրուկների մե՞ջ, թե՞ երկրորդը՝ Հռոմում

Բարձրաստիճան որեւէ հայաստանցի պաշտոնյա՝ լինի վարչապետ, նախարար, երբեւէ իր կամքով հրաժարական չի ներկայացրել: Ամեն դեպքում, նման նախադեպ չկա:

Վարչապետին աշխատանքից ազատում է նախագահը: Այս անգամ էլ Հովիկ Աբրահամյանի թախծոտ, ոմանց կարծիքով՝ անգամ թաց աչքերը վկայում էին, որ նա վարչապետի աթոռը թողնում է ծանր ապրումներով, ամենեւին ոչ սեփական նախաձեռնությամբ: Եվ որ նրա կամավոր ստանձնած՝ «հասարակությունում եղած անջրպետները հաղթահարելու առաքելությունը» պահանջարկ չի վայելում:

Հայաստանում ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է` որեւէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի) շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, բաղկացած է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում, թեեւ ձեւացնում են, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն, ինքներդ եք հասկանում, ՆԱ (հայացքը պայմանականորեն ուղղում են Բաղրամյան 26-ի ուղղությամբ) է որոշում ԱՄԵՆ ԻՆՉ:

Ինչպես Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Հայաստանում եւս ամեն ինչ որոշում է մեկ մարդ: Եվ պաշտոնի համար կաշառք տված նախարարներն ու այլ պաշտոնյաները գիտեն՝ ինչի համար են մտել համակարգ եւ նաեւ գիտեն՝ հրաժարական տալ` կնշանակի հրաժարվել խաղի ընդունված կանոններից: Այսինքն՝ դավաճանել կլանին:

Այնպես որ, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պետք է հենց այս կոնտեքստում տեսնել:

Երկրի նախագահին սպասարկողները տարբեր կրթական ու գիտակցական մակարդակ ունեն: Պայմանականորեն նրանց կարելի է երկու թեւի բաժանել: Երկու թեւերն էլ քամահրանքով են վերաբերվում միմյանց. մի թեւն ինտելեկտուալ է, բարեկիրթ, մյուս թեւը` ոչ: Արտաքուստ եւս նրանց անմիջապես կարելի է զատել` մի թեւում՝ հաճելի բարիտոն, ներկայանալի արտաքին, կիրթ, գրագետ խոսք: Մյուս թեւում խոսքը գրագետ չէ, արտաքինն էլ հուշում է` քաղաքակրթությունն ու տվյալ պարոնայք երբեւէ հանդիպելու առիթ չեն ունեցել:

Սակայն թե՛ ինտելեկտուալը, թե՛ անկիրթը պատրաստ են ծառայել իրենց հնարավորությունների սահմանում, անմնացորդ: Մի տեղ հնարավորությունը մասնագիտական ճարպկությունն է, արագ կողմնորոշվելը, մյուս տեղում` փողը, բռունցքը, սպառնալիքը: Երկու թեւում էլ հավասարաչափ անտարբեր են, թե որքան տհաճ է հասարակությանը հետեւել իրենց կարիերայի աճին՝ մի դեպքում՝ ռեֆերենտից՝ նախարար, մյուս դեպքում՝ թաղի խուժանից՝ պատգամավոր:

Առհասարակ, կադրային իմաստուն քաղաքականության արմատները ձգվում են դարերի խորքեր: Ժամանակին այնքան անհավանական էր թվում, որ Սերժ Սարգսյանը կարող է հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին: Հետո, որ վարչապետ կարող է լինել Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ՝ Գալուստ Սահակյանը: Պատգամավորների ներկայացուցչականությունը, կառավարության անդամների ազնվությունը ստիպում է այնքան ջերմությամբ հիշել կադրային դասական օրինակներից թերեւս լավագույնը՝ Կալիգուլայի ձիուն, որին տերը սենատոր էր նշանակել:

Այս օրինակը տասնյակ հարյուրավոր տարիներ բերվում է՝ իբրեւ պետության, առհասարակ՝ մարդու դեմ ուղղված արհամարհանքի դրսեւորում, իբրեւ կադրային ամենաանհավանական նշանակում: Բայց դատենք այսօրվա չափանիշերով. ձին պարզապես հրաշալի սենատոր էր: Ելույթ ունենալու, այս կամ այն նախագծին կողմ քվեարկելու համար նա կաշառք չէր վերցնում, չէր քծնում: Քաղաքական կամ տնտեսական խմբերի շահերը պաշտպանող օրինագծերի լոբբի չէր անում, չէր քվեարկում իր երկրի ինքնիշխանությունը մեկ այլ երկրի հանձնելու օգտին: Եթե՜ միայն մեր խորհրդարանում կամ կառավարությունում ունենայինք գոնե 100 նման ձիեր…

Եվ հիմա արարողակարգը դարձյալ Սերժ Սարգսյանին ստիպում է ունենալ արդեն նոր վարչապետ եւ նոր նախարարներ: Թվում է, նախեւառաջ ՀՀ քաղաքացիներս պետք է իմանանք՝ հատկապես ո՞ր արժանիքների համար է նախապատվությունը տրվում ա՛յս եւ ոչ մեկ այլ թեկնածուին: Ինչո՞ւ է պետք վարչապետի պաշտոնից հեռացնել Հովիկ Աբրահամյանին եւ, առհասարակ, ի՞նչ տարբերություն, թե ով է զբաղեցնում այդ աթոռը, եթե ՀՀ նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանն է:

Սակայն, քանի որ ՀՀ քաղաքացիների հետ հաշվի նստել ոչ ոք չի պատրաստվում, փորձում ենք այս իրավիճակում գտնել չարյաց փոքրագույնը մեզ համար, այն է՝ գիտակցել, որ ձախողումների դեպքում մեր վրայից ընկնում է պատասխանատվությունը: Ի՜նչ հրաշալի զգացողություն է՝ գիտակցել, որ դու ոչ մի բանի համար մեղավոր չես: Սակայն ուրախանալ, ինչ խոսք, չարժե: Որպես կանոն՝ գեներալի սխալի համար պատասխանատվություն կրում են զինվորները, ընդ որում՝ վճարում են սեփական կյանքով:

Եվ հիմա էլ, պատկերացրեք, Սերժ Սարգսյանը պատրաստվում է ձեւավորել «Համաձայնության կառավարություն»: Ընդ որում՝ ազգային…

Այնպես չէ, որ նախորդ կառավարությունները «համաձայնության» չէին. բոլոր կառավարություններն՝ իրենց վարչապետով, ԱԺ-ով, աշխատել են Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված. պետական բյուջեի վատնումը, վարկերի փոշիացումը, 5 միլիարդ դոլարի շեմը գերազանցած պետական պարտքը: Կառավարությունները եղել են համաձայնության բացառիկ կղզյակներ, որոնք սպասարկել են Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին:

Իսկ այն, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ այսօր, իհարկե, կարելի է համարել «նոր մոտեցումներ, նոր սկիզբ», թեեւ հայտնի ֆիլմում կա ավելի պարզ բնորոշում՝ ձեռքի մեկ շարժումով անորակ տաբատը վեր է ածվում էլեգանտ շորտի:

Լիլիթ Ավագյան

Տպել
6892 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան