ՔՊ-ն ներկայացրեց ՀՀ վարչապետի իր թեկնածուին (Տեսանյութ)

https://youtu.be/vykNOBvHqpM

21:20. Ազատության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համապետական հանրահավաքն ավարտվեց: Հանրահավաքում ծրագրային ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդա Նիկոլ Փաշինյանը: 

Հանրահավաքն ավարտվեց՝ Գյումրիում ու Վանաձորում շարունակելու նպատակով: 

20:00 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Լենա Նազարյանը իր ելույթում անդրադարձավ սահմանադրական փոփոխություներից հետո պետական կառավարման համակարգի փոփոխությանն ու ՔՊ-ի հետագա անելիքներին: Լենա Նազարյանը մասնավորապես ասաց.

«Սիրելի բարեկամներ, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում պետական կառավարման համակարգը փոխվեց: Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն: Թեեւ լեգիտիմության աստիճանով այս Սահմանադրությունը շատ չի տարբերվում նախորդից, այնուամենայնիվ այն քաղաքական իրողություն է եւ մենք պետք  է հաշվի նստենք այդ փաստի հետ: Այդ փոփոխության արդյունքում հանրապետության նախագահին ընտրելու են ոչ թե քաղաքացիները, այլ ԱԺ-ի մեծամասնությունը, բայց ամենաէական փոփոխությունն այն է, որ զգալիորեն կրճատվել են նախագահի լիազորությունները եւ պետության համար ամենակարեւոր որոշումները կայացնելու լծակները կենտրոնացել են վարչապետի ձեռքում: 2018 թվականից պետության առաջին դեմքը լինելու է ոչ թե նախագահը, այլ վարչապետը, ով նշանակելու է նախարարներ եւ կառավարելու է երկիրը: Այս իմաստով չափազանց կարեւոր է իմնանալ, թե ում ենք մենք ուզում տեսնել վարչապետի պաշտոնում, ում ենք առաջարկում ժողովրդին որպես պետության ղեկավարի թեկնածու, ում հետ է այդ թեկածուն պատրաստվում իրականացնել պետության կառավարման բարդագույն խնդիրը: Մենք բոլորս պետք է ճանաչենք այդ մարդկանց, նրանց անցած ճանապարհը, գնահատենք նրանց ինտելեկտուալ եւ մասնագիտական կարողությունները, հարցեր ուղղենք մեզ հուզող խնդիրների վերաբերյալ եւ միայն դրանից հետո կայացնենք  նրան ներկայացնող կուսակցության օգտին քվերակելու- չքվեարելու, նրանց իշխանություն վստահելու-չվստահելու որոշումը: Այսիպիսով՝ ՔՊ-ի վարչությունը, քննարկելով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը եւ կուսակցության հետագա անելիքները՝ որոշեց.

  • Քաղաքացիական պայմանագիր կուսակության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու
  • Նիկոլ Փաշինյանին լիազորել սկսել ստվերային կառավարության ձեւավորում
  • Ստվերային կառավարության ձեւավորման վերաբերյալ սկսել քննարկումներ Հայաստանի եւ սփյուռքի հանրության ներկայացուցիչների հետ»:

Ըստ Լենա Նազարյանի առաջիկայում կսկսվեն քննարկումներ հանրության ներկայացուցիչների հետ ստվերային կառավարության ձեւավորման գործընթացը հնարավորինս ներառական եւ մասնակցային դարձնելու համար: Նրա խոսքով՝ քանի որ հիմա Հայաստանում կառավարություն չկա, նկատի ունենալով, որ Հովիկ Աբրահամյանն ու նրա կառավարությունը հրաժարական է տվել, ու կարեղ են թյուրըմբռնումներ լինեն, եւ հատուկ ընդգծեց. «Մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք ոչ թե նրա համար, որ գործող իշխանության կազմում նա վարչապետ նշանակվի, մենք վարչապետի մեր թեկնածուին առաջադրում ենք եւ նրան լիազորում ենք ձեւավորել ստվերային կառավարություն, որ առավել կոնկրետացնենք իշխանափոխությանն ուղղված եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու քաղաքական գործընթացը: Մեր առաջարկած ստվերային կառավարության խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուն նպաստելը եւ այդ գործընթացի շարժիչ դառնալը: Հաջողություն մաղթենք մեզ բոլորիս այս գործը կյանքի կոչելու համար»:

19:40. «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ  Սասուն Միքայելյանն էլ  հայտարարեց՝ Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական, բարոյական վիճակն այն կարգի է սրվել, որ ժողովուրդը դրանից դուրս գալու միակ ելքը տեսնում է  զինված ապստամբության մեջ:

Նա ասաց, որ ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը, մինչդեռ «լեգենդար» իշխանությունները ազգային համաձայնության կառավարություն են ձեւավորում: «Մեր այս «լեգենդար» իշխանությունները ուզում են մեր երկում փոփոխություն անեն ի փառս մեր ժողովրդի, այսինքն՝ ուզում են ազգային համաձայնություն կառավարություն ձեւավորեն: Պատկերացնո՞ւմ եք, կառավարություն որից տեղյակ չէ մեր ժողովուրդը: Սիրելի՛ ժողովուրդ, ամեն անգամ նախաընտրական ժամանակաշրջանում մեր իշխանությունները ձգտել են իրենց խաբկանքով ժողովրդին շեղել իրենց ճիշտ ուղուց: Այս անգամ այս ճանապարհով՝ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելով: Ուշքի եկեք ժողովուրդ ջան, այլապես ուշ կլինի»,-ասաց Միքայելյանը: Ապա նա  հարցրեց` ո՞վ էր այսքան տարի բռնել իշխանությունների ձեռքը, որ նորմալ կառավարություն ձեւավորեին, որ հիմա արթնացել են, ուզում են ձեւավորեն ազգային համաձայնության կառավարություն: «Հերիք  ա «կտերին»  գնանք»,- ավելացրեց Սասուն Միքայելյանը: Նա  պատմեց մի անեկդոտ՝ հավը ձեռքին մաքսատուն անցնող մարդու մասին, ում գրպանում մի մեծ ադամանդ են հայտնաբերում ու երբ հարցնում են սա ինչ է, ասում է՝ «կուտն ա»:  

19:30. Գյումրու ավագանուն ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Համբարձումյանը նշեց, որ Գյումրիում կան բազմաթիվ խնդիրներ։ «Մենք կորզելու ենք այդ խնդիրների լուծումը: Մենք ասում են գյումրեցիներին՝ դուք մեզ դեմ  տվեք պատին՝ այդ խնդիրները լուծելու համար, իսկ մենք դեմ տանք պատին օրվա իշխանություններին»,- նշեց նա։ Համբարձումյանը երկու տարի խնդրեց գյումրեցիներից՝ բոլոր խնդիրները կարգավորելու համար։ Քաղաքապետի թեկնածուն նաեւ խոստացավ՝ ավագանու մեծամասնություն կազմելու դեպքում չեղարկել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացի հռչակելու որոշումը։

19:25. «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ հավակնություններ ունեցող ուժ է։ Իր ելույթը այսպես սկսեց կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա ասաց, որ այս հանրահավաքով կուսակցությունն ազդարարում է իր պաշտոնական քարոզչության մեկնարկի մասին: Ըստ Արայիկ Հարությունյանի` ՔՊ  նպատակները իրատեսական են, առարկայական ու չափելի: 

«ՔՊ ծրագրում նշված մեր հիմնական նպատակներից են` երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն:  Երջանիկ անհատը պետք է որ կապ չունենա հզոր պետություն ունենալու  տեսլականի հետ, սակայն մեր համոզմունքն է, որ միայն երջանիկ անհատ ունենալու դեպքում կարող ենք ունենալ ուժեղ, կայացած պետություն»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով` երջանիկ անհատն է, որ կարող է սարեր շուռ տալ, ինչը շատ լավ է գիտակցում նաեւ Սերժ Սարգսյանը, ում համար, «կորսված 800 հեկտարը անպետք, քոսոտ տարածք է»: Արայիկ Հարությունյանը հպարտությամբ նշեց, որ այսօր Ազատության հրապարակում է իր արտերկրից վերադարձած  եղբայրը` 8 ամսական երեխայի հետ,  եւ որ ինքը ՔՊ-ում է, որպեսզի իրենց տան փոքրը չարտագաղթի ու ընտանիքի անդամներն էլ երեխայի մեծանալը չտեսնեն «սկայպով»:

Հարությունյանը հայտնեց, որ իրենք ամեն րոպե չեն խոստանում իշխանափոխություն անել՝ չհիասթափեցնելու ժողովրդին, սակայն ամեն ինչ անելու են դրա համար։ «Մենք ասում ենք, որ ի վիճակի ենք կատարել իշխանափոխություն, բայց մինչ այդ պետք է կատարենք մի շարք քայլեր, պետք է անենք շատ աշխատանք: Մենք պետք է սովորենք համատեղ աշխատել, եթե դա դառնա իրականություն, ապա Սերժ Սարգսյանի հեռանալը կլինի օրերի ժամերի հարց»,-ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը: 

19:05. Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանարահավաքը:

Հրապարակում են կուսակցության վարչության անդամները: Բացման խոսքով հանդես եկավ կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը, այնուհետեւ կարճ ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հանրահավաքում կխոսվի Հայաստանում հաստատված ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին։ Ելույթ կունենան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ծրագրային ելույթով հանդես կգա կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը։ Ելույթով հանդես կգա նաեւ Սասուն Միքայելյանը:

 

Տպել
6136 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա