ԱՄՆ-ն սպառազինություն չի մատակարարում Ադրբեջանին. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն Interfax-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է սերտ համագործակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ն սպառազինություններ չի մատակարարում Ղարաբաղյան հակամարտության կողմերին:

Նշելով, որ Ռուսաստանը կայացած եւ երկարատեւ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ Ուորլիքն ասել է, որ ԱՄՆ-ն եւս ցանկանում է սերտ հարաբերություններ ունենալ այդ երկրների հետ, սակայն Վաշինգթոնում դրան այլ կերպ են նայում:

«Մենք սպառազինություն չենք տրամադրում կողմերից ոչ մեկին: Մենք շատ սահմանափակ քանակությամբ պաշտպանական զենք ենք մատակարարում նրանց, բայց Ադրբեջանի մասով կա մեր Կոնգրեսի օրինական մանդատը, որը թույլ չի տալիս այնպիսի զենք տրամադրել, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարձակման համար: Այդպիսով՝ մենք չենք հանդիսանում զենքի մատակարար: Մենք կարծում ենք, որ ռազմավարական փոխհարաբերություններ ունենք երկու կողմերի հետ էլ»,- մասնավորապես՝ ասել է Ուորլիքը:

Interfax-ի կոնկրետացնող հարցին, թե՝ ուրեմն, ԱՄՆ-ն պաշտպանական սպառազինությո՞ւն է մատակարարում երկու կողմերին էլ, Ուորլիքն արձագանքել է, որ Վաշինգթոնը սահմանափակ ռազմական համագործակցություն ունի կողմերի հետ, սակայն նրանցից ոչ մեկի հետ չկա փոխգործակցություն զենքերի մատակարարման հարցում:

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն սպառազինությունների մատակարարման հարցը քննարկել է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ՝ Ուորլիքն ասել է, որ բոլոր հարցերն էլ քննարկվում են:

«Մենք շատ բաց համագործակցություն ունենք, մենք քննարկում ենք բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հակամարտությանը: Ինչպես ես արդեն ասացի, սա այն հարցերն են, որոնց շուրջ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն ամբողջական համաձայնություն ունեն եւ որոնց շուրջ մենք համագործակցել ենք սերտ շփման միջոցով: Մենք համատեղ ձգտում ենք կարգավորման: Ես կարծում եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նույնպես կասեր, որ գնահատում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կատարած համատեղ աշխատանքը՝ ուղղված այս հակամարտության խաղաղ գործընթացի առաջընթացին»,- մասնավորապես՝ ասել է Ուորլիքը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուորլիքն Interfax-ին ասել էր, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

Տպել
7093 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ