Այսօրվա իրավիճակում խոսել փոխզիջումային տարբերակի մասին, խելամիտ չէ. Ա. Զաքարյան

12/09/2016 schedule18:55

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,  այսօր լրագրողների խնդրանքով արձագանքելով ԵԱՀԿ ամերիկյան կողմի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցին, հայտարարեց, որ Հայաստանի օրակարգում հող հանձնելու խնդիր չկա:

Հիշեցնենք՝ Ուորլիքը հայտարարել էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց.

«Խնդիրն այն է, որ այսօր Ադրբեջանում պատրաստ չեն խոսել Ղարաբաղի կարգավիճակի մասին, իսկ կարգավիճակը մեզ համար ԼՂՀ անկախության ճանաչումն է, կարծում եմ, Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը ցանկություն է ասել, որն իրականություն չի այսօր: Տարածաշրջանում եւ Ադրբեջանում դեռեւս չենք տեսնում այն պատրաստակամությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը, ուստի, մնացած բոլոր խնդիրները քննարկելն աննպատակահարմար է: ՀՀ-ն այսօր չի մտածում որեւէ տարածք հանձնելու մասին, ապագայում էլ չի պատրաստվում, երբ Ալիեւը խոսի Ադրբեջանի ժողովրդի հետ եւ ասի, որ պատրաստ է ճանաչել ԼՂ անկախությունը, այդ ժամանակ ձեր հարցերը կլինեն տեղին»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ ըստ Ուորլիքի պնդումների՝ Մինսկի խմբի 3 համանախագահներն էլ այն կարծիքին են, որ պետք է տարածքներ հանձնվեն, Զաքարյանը պատասխանեց.

«Մենք բանակցային գործընթացում ունենք մի շատ կարեւոր չլուծված խնդիր, կարծում եմ՝ հենց դրա մասին է պետք մտածել, պարոն Ուորլիքն էլ իր հարցազրույցում դա ամրագրում է. Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է խոսքը, ուստի այստեղ համանախագահներն անելիք ունեն: Այսօրվա իրավիճակում խոսել փոխզիջումային տարբերակի մասին, կարծում եմ՝ խելամիտ չէ»:

Մեր հարցին, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը, նրա կեցվածքը փոխվելո՞ւ է, որ պատրա՞ստ ենք արդեն իր հետ բանակցել, Զաքարյանն ասաց.

«Այդ դեպքում կարող ենք ասել, որ բանակցային գործընթացում գրանցեցինք առաջընթաց»:

Մեր հաջորդ հարցին, թե ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման դեպքում ո՞վ է երաշխավորը լինելու, որ ագրեսիա չի լինի ԼՂ տարածքի վրա, Զաքարյանը պատասխանեց.

«Դուք շատ ճիշտ հարց եք տալիս, բայց այսօր այդ հարցին պատասխանելը դժվար է: Բոլոր խնդիրները փաթեթով ներառված են Մինսկի խմբի գործընթացում, անհրաժեշտ է նաեւ միջազգային կառույցների կողմից երաշխավորված անվտանգություն ԼՂ բնակչության համար եւ բազմաթիվ այլ անհրաժեշտություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն կոնֆլիկտն ավարտված համարելու համար»:

Հետաքրքրվեցինք նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, որի կայանալու համար ցանկություն էր հայտնել Ուորլիքը, Զաքարյանն ասաց.

«Մինսկի խմբի առաքելություններից մեկը հանդիպումներ կազմակերպելու մեջ է, պարբերաբար այն Մինսկի խմբի օրակարգում է: Նման հանդիպում, իմ ունեցած տեղեկություններով չի նախատեսվում»:

Տպել
7507 դիտում

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել