Մարտի 1-ի բացահայտումն ինձ համար առաջնահերթություններից է լինելու. գլխ. դատախազի թեկնածու

«Նոր սահմանադրությունն ավելի է երաշխավորել է դատախազության ինքնուրույնությունն ու անկախությունը՝ չներառելով այն իշխանության ավանդական ճյուղերի մեջ: Դատախազությունը մնում է մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ապահովման երաշխիքը»,- ասաց նա:

Դատախազի թեկնածուն կարեւորեց թիմային աշխատանքը: Արթուր Դավթյանի համոզմամբ, անհրաժեշտ է միասնական մոտեցումների ձեւավորմանն ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների ներգրավմամբ ապահովել:

 «Ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Այն առաջացնում է անվստահություն հասարակության մեջ պետական ու իրավական մարմինների նկատմամբ»,- ասաց Դավթյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացրեց աղմկոտ գործերի չբացահայտված լինելը, ինչպես՝ հոկտեմբերի 27, Մարտի 1.

«Նախորդը խոստումներ տվեց, նույնիսկ տղամարդու, որից հետո ծնողների հետ հանդիպեցինք դատախազությունում, բայց գնաց՝ ինքն էլ իր խոստումների հետ, ոչինչ չանելով: Հիմա դուք եք, եւ խնդիրը մնում է, Մարտի 1-ի գործը խարան է»,- ասաց Մանուկյանը՝ հիշեցնելով, որ ՄԻԵԴ-ում վարույթ է ընդունվել այս գործով:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է դատախզի տեղակալի մոտեցումը ոչ սովորական գործի առնչությամբ: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իր մոտեցումը համընդհանուր ճշմարտություն է, որ որպես կանոն չբացահայտված հանցագործություններ չպետք է լինեն.

 «Նախորդ գլխավոր դատախազը որոշակի դատավարական մեխանիզմներ իրականացրեց, որոնք արդյունավետություն պետք է ապահովեին, հիմա էլ քրեական գործի վարույթը կասեցված չէ»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ իրեն էլ է հուզում քրգործը, ուստի ընտրվելուց հետո մանրամասն կուսումնասիրի:

«Մարտի մեկը բացահայտման առումով իմ առաջնահերթություներից մեկն է լինելու, այլ երաշխիքներ չեմ կարող ներկայացնել, քանի որ քրեական գործի նյութերի հետ առիթ չեմ ունեցել շփվելու»,- ասաց նա:

Արամ Մանուկյանը դատախազի թեկնածուին առաջարկեց խորհրդարանի առաջ խոսք տալ, որ Մարտի մեկի գործով առաջիկա 5 ամսվա ընթացքում, պարբերաբար, կտեղեկացնի իրավական գործողությունների ընթացքը, սակայն Դավթյանը կրկին ասաց, որ Մարտի մեկի բացահայտումն իր առաջնահերթություններից է:

Տպել
3025 դիտում

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը