Եթե իմ նկարով բուկլետն է եղել, ուրեմն ի՞նչ. Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու

13/09/2016 schedule15:29

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող նոտար Մամիկոն Ասլանյանն Armtimes.com-ի հետ զրույցում, անդրադառնալով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդական խմբի դիտարկմանը, հայտարարեց, որ միգուցե ընտրություններին ընդառաջ համայնքում ներկա-բացակա են անում ընտրողներին:

Հիշեցնենք, որ ըստ դիտորդական խմբի տեսանյութի՝ մի քանի կանայք Վանաձորի Բուլղարական թաղամասում ցուցակագրում էին բնակիչներին, նրանց ձեռքին նկատելի էին Մամիկոն Ասլանյանի լուսանկարով բուկլետներ:

«Ցուցակագրո՞ւմ, նման երեւույթ չկա, քանի որ ցուցակները հասանելի են կայքերում, գուցե, ներկա-բացակա են անում կամ ընտրողների թվերի հետ կապված շտաբային աշխատանքներ»,-ասաց Ասլանյանը:

Մեր դիտարկմանը, որ այդ կանանց ձեռքին ձեր բուկլետներն էին, ինչը նշանակում է, որ ՀՀԿ շտաբի աշխատակիցներ են, Ասլանյանը չհամաձայնեց.

«Իմ նկարով բուկլետները 2000-3000-ով ամբողջ քաղաքով տարածվել են, ի՞նչ կապ ունի բուկլետը, պատահական մարդու ձեռքին էլ կարող են լինել իմ նկարով բուկլետներ, ես էդտեղ որեւէ հանցավոր կամ անօրինական բան չեմ տեսնում»:

Մեր դիտարկմանը, թե տրամաբանական կլիներ, որ այլ թեկնածուների բուկլետներ էլ լինեին, եթե համատիրության աշխատակիցներ են ներկա-բացակա անում, Ասլանյանն ասաց.

«Հիմա ձեր հարցը տրամաբանակա՞ն է, եթե իմ նկարով բուկլետն է եղել, ուրեմն` ի՞նչ, բուկլետն ի՞նչ կապ ունի, ամեն դեպքում ես էդտեղ անօրինական ոչինչ չեմ տեսնում, ընտրական ցուցակները ինձ մոտ էլ կարող են լինել ու մի ուրիշ կուսակցության բուկլետ էլ կողքը դրած: Կամ էսօր ի՞նչ օր ա,  որ ցուցակագրեն»:

Հարցին՝ միգուցե ցուցակագրում են, որ ընտրակաշառք բաժանեն, ՀՀԿ թեկնածուն ասաց, որ հնարավոր է, բայց «իրենց հետ չի կարող կապ ունենալ».

«Մեզ մոտ ընտրական կանոնների որեւէ խախտում չի լինելու ու ձեր ասած արատավոր երեւույթներին առաջինը մենք ենք դեմ, ընտրություններին կհամոզվեք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում սպասվող ՏԻՄ ընտրություններին առաջադրված են 8 կուսակցության ներկայացուցիչներ. ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարն է Այծեմնիկ Օհանյանը, Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ Քրիստ Մարուքյան, Համախմբում՝ Վահան Ղույումչյան, ՀԱԿ՝ Ռուբեն Ոսկանյան, ՀՅԴ՝ Նելսոն Մամուլյան, ՀՀԿ՝ Մամիկոն Ասլանյան, Հայկական վերածնունդ (նախկին ՕԵԿ)՝ Արկադի Փելեշյան, Քաղաքացիական պայմանագիր՝ Արամ Խաչատրյան:

Տպել
3153 դիտում

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա