Երևան
14 °C
ՀՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, որ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից քաղաքական ուժերն ստորագրել են հայտարարություն:
Մասնավորապես, ինչպես հայտնում են խորհրդարանից, Ընտրական օրենսգրքին վերաբերող հայտարարության տակ ստորագրել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ), Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
Նշվում է, որ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, իրենց տեսակետները ներկայացնելով հայտարարության վերաբերյալ, այն որակել են պատմական իրադարձություն, որը կարող է շրջադարձային լինել եւ բարձրացնել ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահությունը:
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Նոր Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին
Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 բանակցային ձեւաչափի մասնակից կողմերը՝
- կարեւորելով Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը,
- գիտակցելով, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը պայմանավորված է նոր Ընտրական օրենսգրքի շուրջ հասարակական լայն համաձայնության (կոնսենսուսի) կայացմամբ,
- նկատի ունենալով ՀՀ կառավարության հայտարարությունն այն մասին, որ 2016 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի հինգ խմբակցության եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների միջեւ կայացված քաղաքական համաձայնությամբ նախատեսված ընտրողների՝ մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի կիրառման համար առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ,
- ստեղծված իրավիճակում խնդիր դնելով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը փոխարինելու ընտրական գործընթացի օրինականության վերահսկման լրացուցիչ մեխանիզմներով,
հայտարարում են, որ համաձայնություն են ձեռք բերել հետեւյալ դրույթները եւ միջոցառումները կյանքի կոչել՝ կատարելով անհրաժեշտ քայլեր եւ օրենսդրական փոփոխություններ.
1) ընտրություններին մասնակցող կուսակցությունը,
2) ՏԻՄ-երի ընտրությունների ժամանակ (բացառությամբ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների) համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն,
3) վստահված անձը,
4) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
5) քվեարկությանը չմասնակցած այն քաղաքացին, ում անվան դիմաց քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ նշում կա կատարված:
Եթե դիմումը ներկայացվում է սույն մասի խախտմամբ, ապա դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժվում է, եւ դիմումն ըստ էության չի քննվում:
ա. բողոքում նշված անձի՝ ՀՀ-ում չգտնվելու մասին տեղեկությունն ստուգում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ դիմումը վերաբերում է քվեարկությունն սկսվելուց հետո ՀՀ սահմանը դեպի դուրս հատած անձին, ապա դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ, եւ վարույթն այդ մասով կարճվում է: Եթե ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա պարզվում է, որ այդ անձը ՀՀ սահմանը չի հատել կամ վերջին անգամ հատել է ՀՀ տարածք մուտք գործելիս, ապա այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիմումն այդ ընտրողի մասով համարվում է առարկայազուրկ եւ վարույթը այդ մասով կարճվում է:
բ. պարզում է՝ արդյոք նույն ընտրողը տեխնիկական սարքավորման միջոցով գրանցվել է:
գ. տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված եւ նույնականացման քարտ ունեցող ընտրողի դեպքում ստուգում է նաեւ, թե արդյոք գրանցման ժամանակ հանձնած մատնահետքը համընկնում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից վարվող նույնականացման քարտերի էլեկտրոնային շտեմարանում առկա մատնահետքերին:
Այլ անձանց փոխարեն քվեարկելու հիմքով դիմումների ստուգումների կազմակերպման գործում կարող է ներգրավվել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը եւ ըստ անհրաժեշտության` այլ մարմիններ:
Եթե չկան անձի կողմից քվեարկությունը հաստատող բավարար ապացույցներ, ապա հավաստիության կանխավարկածի սկզբունքի կիրառմամբ համարվում է, որ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկություն:
Անկախ ընտրական հանձնաժողովում դիմումի քննության ընթացքից՝ բոլոր դիմումներն ուղարկվում են նաեւ իրավապահ մարմիններ:
Այլ անձի փոխարեն քվեարկելու հիմքով դիմումին պետք է կցված լինի որեւէ անձի հայտարարությունն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին (քաղաքացիները) քվեարկությանը չի (չեն) մասնակցել եւ նրա (նրանց) փոխարեն քվեարկել է այլ անձ (անձինք): Հայտարարություն տվողը պետք է նաեւ գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դիմում ներկայացնողն իր հերթին պետք է գրավոր հավաստի եւ ստորագրի, որ տեղյակ է այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ (մեկ այլ կամ մտացածին անձի անունից ստորագրված) հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
Դիմումը եւ հայտարարությունը, այդ թվում՝ այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալու եւ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին ստորագրությունը, պետք է լրացվեն ԿԸՀ-ի կողմից հաստատած ձեւաթղթի վրա (որը ներբեռնվում է ԿԸՀ-ի համացանցային կայքից) եւ պարունակեն ընտրական օրենսգրքով սահմանված վավերապայմանները: Դիմումը ներկայացվում է բնօրինակի տեսքով եւ ստորագրվում բացառապես դիմումը ներկայացնող անձի կողմից: Հայտարարությունը ներկայացվում է բնօրինակի տեսքով եւ ստորագրվում բացառապես հայտարարություն տվող անձի կողմից:
Դիմումին կից փաստաթղթերի բացակայության կամ դրանց վավերապայմանները չպահպանելու դեպքում դիմումով վարչական վարույթ չի հարուցվում: Եթե նույն անձը ներկայացրել է մի քանի անձանց փոխարեն քվեարկելու մասին մեկից ավելի դիմումներ եւ ստուգման ընթացքում պարզվում է, որ դիմումին կցված է եղել իրականությանը չհամապատասխանող առնվազն մեկ հայտարարություն, ապա այդ անձի ներկայացրած դիմումների հետագա քննարկումը դադարեցվում է, վարույթը կարճվում է, եւ բոլոր նյութերը ներկայացվում են իրավասու իրավապահ մարմնին: Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ մինչ այդ ստուգված եւ ճշտված տեղեկությունները հաշվի են առնվում:
ա. 149-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափը մեծացվում է՝ սահմանելով յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկը, իսկ 2-րդ մասով նախատեսված պատիժը սահմանվի 3-5 տարի ժամանակով, ինչպես նաեւ երկու մասերի համար, որպես լրացուցիչ պատիժ, սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում? 1-3 տարի ժամկետով,
բ. 150-րդ հոդվածում պետք է սահմանվի որպես լրացուցիչ պատիժ պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով,
գ. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ՝ «Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակները, հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, անհատական կնիքները, դրոշմակնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող կտրոնները, էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումները, ընտրական փաստաթղթերի պարկը կամ փաթեթը հափշտակելը», իսկ սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 150-րդ հոդվածի սանկցիաներին,
դ. 153-րդ հոդվածից պետք է վերացվի տուգանքի տեսքով պատիժը, իսկ ազատազրկման տեսքով պատիժը խստացվի՝ սահմանվելով 2-5 տարի ժամկետով, ինչպես նաեւ որպես լրացուցիչ պատիժ՝ սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում 1-3 տարի ժամկետով,
ե. Քրեական օրենսգրքում պետք է ավելացվի նոր հանցակազմ` «այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն ներկայացնելու կամ կեղծ ստորագրությամբ հայտարարությունն օգտագործելու համար», որը պետք է նախատեսի պատասխանատվություն սույն համաձայնագրով նախատեսված արարքների համար: Այդ հանցակազմի համար սանկցիաները պետք է համահունչ լինեն փոփոխված 153-րդ հոդվածի սանկցիաներին,
զ. 154.1-ին հոդվածի երկու մասերի համար որպես լրացուցիչ պատիժ՝ պետք է սահմանվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում? 1-3 տարի ժամկետով,
է. 154.6-րդ հոդվածում որպես լրացուցիչ պատիժ՝ պետք է նախատեսվի պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ եւ դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում՝ 1-3 տարի ժամկետով:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ