«Նաիրիտի» շուրջ խաղերը շարունակվում են. Կառավարությունում նախատեսված հանդիպումը չկայացավ

««Նաիրիտի» շուրջ հայկական խաղերը շարունակվում են եւ նոր թափ են առնում». այս կարծիքին է «EU-ASIA business finance centre» ընկերության նախագահ Աշոտ Գրիգորյանը, որն այսօր 10 այլ անձանց հետ պետք է նախնական պայմանավորվածության համաձայն Հայաստան ժամաներ եւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Կառավարությունում քննարկեր «Նարիրիտի» վերագործարկման հարցը:

Ու թեեւ Մեծ Բրիտանիայի, Սլովակիայի, Իրանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված պատվիրակության անդամների տոմսերն արդեն գնված են եղել, հյուրանոցները ամրագրված, այցը հետաձգվել է՝ պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականով:

Աշոտ Գրիգորյանը հայտարարել է, որ այցը հետաձգվում է մինչեւ հոկտեմբերի սկիզբ: Նաիրիտցիները, սակայն մտավախություն ունեն, որ նորից հարկադրված ձգձգվում է «Նաիրիտի» վերագործարկման հարցը. «Ամեն մի պաշտոնյա սկզբում ասում է ծանոթ չեմ խնդրին, մինչեւ ծանոթանում է, գալիս է հրաժարական տալու ժամանակը: Բայց մենք մեր հույսը չենք կորցնում եւ ամեն ինչ անելու ենք, որ գործարանն աշխատի»,- մեզ հետ զրույցում նշեց գործարանի աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը:

Նրա փոխանցմամբ Աշոտ Գրիգորյանի ներկայացրած ծրագիրը հույսեր ներշնչում է, սակայն այլ հարց է, թե ինչպես այն կընդունի կառավարությունը: «Մեր մասնագետների հետ հանդիպել են, քննարկել իրենց պլանները: Ասացին, որ պատրաստվում են 20 միլիոն դոլար ներդրում անել վերագործարկման համար, ացետիլենային եղանակով վերագործել գործարանը: Աշոտ Գրիգորյանը գիտի, որ ացետիլենային եղանակով աշխատելը շահավետ չի, նույնիսկ վնասով է դուրս գալու, բայց գիտակցելով, որ մասնագետների կարիք կա, էդ մասնագետներին չկորցնելու համար սկսում է այդ եղանակով, հետո վերադառնալու է բութադիենային եղանակին՝ ունենալով 25 տոկոս շահույթ: Այդ եղանակով մենք տարեկան կստանանք 20-25 հազար տոննա կաուչուկ, այնպես որ «EU-ASIA buisness finance centre» հոլդինգը վնաս չի կրի»,- վստահեցրեց Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ Աշոտ Գրիգորյանը վերջերս տեսակամուրջի միջոցով հայտարարել էր, որ «EU-ASIA buisness finance centre» հոլդինգը ցանկանում է ՀՀ կառավարությունից «Նաիրիտ» գործարանը ստանալ 1 եվրոյով, ինչպես նաեւ ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ պայմաններ, իսկ «Նաիրիտի» տարածքում, որը գերազանցում է կաուչուկի արտադրության համար պահանջվող տարածքի նորմատիվային ծավալը, քիմիական եւ էներգետիկ արտադրություններ սկսել, քանի որ Հայաստան են պատրաստվում գալ այլ ներդրողներ եւս, որոնք ցանկանում են համատեղ ծրագրեր իրականացնել:

 «EU-ASIA buisness finance centre»-ն իր առաջին ծրագիրը համարում է «Նաիրիտի» վերագործարկումը մինչեւ 20 միլիոն դոլար ներդրումային ծրագրով: Նախնական ծրագրի համաձայն՝ նախատեսված է սկզբում ացետիլենային արտադրամասի վերաթողարկում, որից հետո պատրաստ են մինչեւ 150 միլիոն եվրո ներդնել բութադիենային արտադրության համար: Կընդունի՞ արդյյոք Կարեն Կարապետյանը ներդրողների այս առաջարկը, թե՞ «Նաիրիտի» շուրջ խաղերը կշարունակվեն՝ պարզ կդառնա առաջիկայում:

շանտաժով չտված փողերի հետքերով

Մինչ «Նաիրիտի» վերագործարկման հարցը կրկին հետաձգվում է, «Նաիրիտի» 3 աշխատակիցի անունից դատական հայց է ներկայացվել դատարան՝ աշխատավարձերի ուշացման պատճառով գոյացած տույժ-տուգանքների վճարման պահանջով: Վարչական դատարանը նիստը նշանակել է փետրվարի 1-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի նաիրիտցիներին ստիպեցին պայմանագիր ստորագրել, համաձայն որի հրաժարվում են իրենց աշխատավարձերի վճարման ուշացումով պայմանավորված տույժ-տուգանքներից, որպեսզի աշխատավարձ ստանան: Եվ եթե այդ ժամանակ գրեթե բոլորը սոցիալական վիճակից դրդված ստիպված եղան ստորագրել այդ պայմանի տակ, ապա այսօր ոտքի են կանգնել՝ պահանջելու նաեւ այդ տույժերն ու տուգանքները:

Կարինե Շահվերդյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արդեն շուրջ 300 անձ իր տվյալներն է ներկայացրել, որպեսզի իրենց հետ կապված եւս դատական հայց ներկայացվի: «Բոլորինն էլ խումբ-խումբ կներկայացնենք»,- վստահեցրեց Շահվերդյանը:

Տպել
5480 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն