Լեւոն Տեր-Պետրոսյանը անկախության օրը կկանգնի՞ Սերժ Սարգսյանի կողքին

ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ հնարավոր է Հայաստանի երեք նախագահները միասին լինեն տոնական միջոցառմանը: Այս հարցը նույնիսկ քննարկվել է Հանրային խորհրդի վերջին նիստում, որտեղ առաջարկ է հնչել կոչով դիմել ՀՀ երեք նախագահներին այդ օրը միասին հանդես գալու` ի նշան ազգային համերաշխության եւ միասնության:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով այս առաջարկին, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասով ասաց. «Հիմա դեռ կոչով են դիմում, ինչ են անում, ես չգիտեմ, մենք այդ հարցերը դեռ չենք քննարկել: Մենք սովորաբար մեր միջոցառումն ենք անցկացնում եւ այդ հարցի պատասխանն այս պահին չեմ կարող տալ, որովհետեւ նման հարց մեզ մոտ չի քննարկվել»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հնարավոր չեղավ պարզել Քոչարյանի վերաբերմունքն այս հարցի առնչությամբ, քանի որ գրասենյակի ղեկավարը չէր պատասխանում մեր զանգերին:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետորսյանը վերջին տարիներին անկախության տոնին իր աջակիցների հետ լինում է Երեւան քաղաքի Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքում ՀԱԿ-ի կազմակերպած հավաքներին:

Տպել
3747 դիտում

Լուսանկարներ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի հարսանիքից

Մարմնի 90 տոկոս այրվածք ստացած տղամարդը մահացել է, իրավապահները հայտնաբերել են դեպքի վայրը

Սուր-կտրող գործիքից ստացված վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն 3 պատանի է տեղափոխվել

Ամերիկյան բալետի պարուհի Միստի Կոպլանդը Մոսկվայի «Մեծ թատրոնին» մեղադրել է ռասիզմի մեջ. Lenta.ru

«Wizz Air»-ի Գյումրիից թռիչքներ իրականացնելու լուրերն իրականությանը չեն համապատասխանում». Տաթեւիկ Ռեւազյան

Վրաերթ Տիչինա և Սեբաստիա փողոցների խաչմերուկում. տուժածի վիճակը կայուն ծանր է

Երեւանում կայացած «Լազարյան ակումբ»-ի հերթական նիստը ֆինանսավորվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի գրասենյակի կողմից

Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև ստորագրվել է Միջտարածաշրջանային հուշագիր

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր» բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում