Հայացք Եվրոպայից. ԼՂ հարցի շուտափույթ լուծման պետք չէ սպասել

14/09/2016 schedule12:32

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

ԵԽ առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին զեկույցում Ագոյի խումբն առանձին գլխով անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքին եւ թե ինչպես են այդ հարցին վերաբերվում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը:

Խումբը նախեւառաջ արձանագրել է, որ այս հարցի կարգավորման իմաստով որեւէ առաջընթաց չի նկատվում, եւ դրա շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի տեսակետներն էականորեն տարբերվում են միմյանցից: Եւ եթե Հայաստանում քաղաքական կուսակցությունների շրջանում մի քանի հարցի կարգավորման տարբերակների մասին տարբեր կարծիքներ կան, նույնը չի կարելի ասել հասարակության մասին:

Ինչ վերաբերում է իշխանություններին, զեկույցում նշված է, որ վեց ամսվա ընթացքում ընտրական պրոցեսների մեջ ներգրավված հայաստանյան իշխանությունները պնդում են, որ չեն ցանկանում այս հարցի շուրջ բանակցությունները վերսկսել, քանի դեռ Ադրբեջանում ավարտված չեն ընտրական գործընթացները: Իսկ Ադրբեջանում, Ագոյի խմբի դիտարկումներով, որքան տեւական է դառնում ստատուս քվոն, այնքան մեծանում է ադրբեջանցիների հիասթափությունը Մինսկի խմբից, եւ մանավանդ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ ուժգնանում են ռազմաշունչ կոչերը:

Այնուամենայնիվ, Ագոյի խումբը խրախուսում է Միսկի խմբին՝ շարունակել աշխատել հակամարտության երկու կողմերի հետ նրանց համար ընդունելի լուծման հանգելու համար: Ագոյի խմբի տեսանկյունից, հարցի խաղաղ կարգավորման մասին երկու կողմերի ընդունած պարտավորությունը թեեւ չի սահմանափակում նորից ռազմական գործողությունների վերադառնալու հնարավորությունը, սակայն ենթադրում է նաեւ ակտիվ եւ երկարատեւ բանակցություններ:

Խումբը նաեւ կոչ է անում երկու կողմերին եւ նրանց ղեկավարներին՝ քաղաքական արիություն դրսեւորել եւ փոխզիջման գալ: Սակայն նույն թեման քննարկելով՝ օգոստոսի վերջին հրապարակված հոդվածում բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը գրում է, թե հաշվի առնելով ղարաբաղյան հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մեջ գոյություն ունեցող անդունդը՝ մոտ ապագայում փոխզիջման սպասել պետք չէ:

«Էկոնոմիստը» պատմական էքսկուրս կատարելով՝  հանգամանալից  ներկայացնում է Ղարաբաղյան հարցի ծագումը, 1988 թվականից սկսված պատերազմը եւ 1994 թվականից  այս կողմ՝ հրադադարը:  Բրիտանական պարբերականը նույնպես արձանագրում է, որ բանակցային գործընթացն էական առաջընթացի չի հանգեցրել: Ու թեեւ ղարաբաղցիները 1991 թվականին իրենք իրենց անկախ են հայտարարել, սակայն նույնիսկ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ վարելուց, այդպիսով նաեւ՝ նրանց լեգիտիմությունը ընդունելուց:

«Էկոնոմիստը» նաեւ հիշեցնում է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին ասաց, որ հնարավորինս արագ պետք է ղարաբաղցիները փոխզիջման գան Ադրբեջանի հետ, նրան ստիպեցին հրաժարական տալ: Հոդվածագիրը կասկածում է, որ հակամարտության կողմերը փոխզիջման կգան, քանի որ Ադրբեջանը հասկացրել է, որ պատրաստ է Լեռնային Ղարաբաղին այնքան  ինքնավարություն տալ, որքան նախկինում: Իսկ ղարաբաղցիները ցանկանում են, որ ճանաչվի իրենց անկախությունը, եւ պատրաստ են հանձնել միայն ԼՂՀ սահմաններից դուրս գրավված հողերը եւ այն էլ միայն այն ժամանակ, երբ խաղաղության ընդունելի պայմանագիր դրվի սեղանին:

Աննա  Վ. Հակոբյան

Տպել
7261 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը