Ինչ ենք սպասում նոր վարչապետից. սպիտակ ձիով սուպերմեն ասպե՞տն է եկել

14/09/2016 schedule17:30

Երեկ, Սերժ Սարգսյանը պաշտոնապես իր հրամանագրով ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակեց Կարեն Կարապետյանին: Կհաջողի՞ արդյոք նա այս պաշտոնում: Ակնհայտ է, որ հասարակության մի որոշակի հատված մեծ սպասումներ ունի նոր վարչապետից, մասնավորապես, եւ նրա ձեւավորելիք կառավարությունից՝ ընդհանրապես: Ու ակնհայտ է նաեւ, որ այդ սպասումները չափազանցված են. խիստ չափազանցված: Իսկ երբ չափազանցված սպասումները չեն իրականանում, դրանք շատ արագ վեր են ածվում խորը հիասթափության: Ուրեմն փորձենք կանխատեսել, թե ինչ կարող է անել նոր վարչապետը, եթե ցանկանա ինչ-որ բան անել, իհարկե:

Կարեն Կարապետյանից սպասումները ինչ-որ տեղ կրկնում են այն իրավիճակը, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը: Գործարար համայնքը բավական դրական տրամադրվածություն ուներ: Վարչապետ էր նշանակվել մի մարդ, որն ուներ լավ կրթություն, բարձր ինտելեկտ, իրեն լավ էր դրսեւորել ԿԲ նախագահի պաշտոնում, գիտական հոդվածներ էր գրում, կրեատիվ մտածելակերպ ուներ եւ այլն: Դրական սպասումները թերեւս արդարացված էին: Պետք է խոստովանել, որ այդ դրական իմիջը գոնե գործարար աշխարհի մեջ բավական երկար պահպանվեց:

Բայց ինչ տեղի ունեցավ մեր տնտեսության հետ նրա պաշտոնավարման  ընթացքում: Բառիս ամենավատ իմաստով՝ հզոր թափ հավաքեց հանքարդյունաբերությունը, պետական պարտքը եռապատկվեց... ու ըստ էության՝ վերջ: Ընդ որում, այդ երկու գործոնների ազդեցության տակ սոցիալ-տնտեսական կայունության իմիտացիա էր ստեղծվել: Իսկ երբ համաշխարհային շուկայում պղնձի գները եւ Հայաստան մտնող տրանսֆերտները նվազեցին, Տիգրան Սարգսյանի դրական իմիջից ոչինչ չմնաց: Իրականում նրա պաշտոնավարման ընթացքում մեր տնտեսությունը որակապես ավելի թուլացավ` մոնոպոլիաները ընդլայնվեցին, կոռուպցիան խորացավ...: Նրան ճանապարհեցին առանց լացուկոծի: Ուրախության ճիչեր չհնչեցին միայն այն պատճառով, որ նրան փոխարինելու եկավ Հովիկ Աբրահամյանը, որից դրական ակնկալիքներ ոչ ոք չուներ ի սկզբանե:

Հիմա նմանատիպ վերաբերմունք կա Կարեն Կարապետյանի նկատմամբ: Էլի կրթվածություն, ինտելեկտ, խարիզմա, տրամաբանված խոսք, խելացի մտքեր եւ այլն: Բայց իրավիճակը այլ է` բոլորովին այլ: Կարեն Կարապետյանը արդեն հայտարարել է, որ  մոտ ժամանակներս կներկայացնի մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից: Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն եւ հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

«Առաջին փուլ» ասելով, բնականաբար, նկատի ունենք օրակարգային հարցերի լուծումը: Իսկ այդ օրակարգային հարցերը չափազանց սուր են: Անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է արագ, շատ արագ լուծել բյուջեի հավաքագրման խնդիրը: Արդեն մեկուկես տարի մեր բյուջեն թերակատարվում է: Թերակատարումը խրոնիկ բնույթ է ստացել: Ինչպե՞ս լուծել այդ հարցը: Կամ պետք է հարկերը բարձրացնել, կամ ստվերային տնտեսությունը կրճատել: Հարկերը բարձրացնելու տեղ այլեւս չկա: Հարկեր վճարող բիզնեսը արյունաքամ է լինում: Եթե հարկերը նույնիսկ քիչ` շատ քիչ բարձրացվեն, տնտեսության ոչ ստվերային հատվածը ուղղակի շունչը կփչի: Մնում է ստվերային տնտեսության կրճատման տարբերակը: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:

Ստվերային տնտեսությունը պոզով-պոչով մի կենդանի չէ, որը ապրում է խուլ անտառներում: Ստվերային տնտեսությունը բոլորիս աչքի առաջ ծաղկող ու բարգավաճող երեւույթ է, որը ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների ու օլիգարխների հիմնական եկամուտները: Կրճատել ստվերը, նշանակում է բառացիորեն մտնել նրանց գրպանը, որը նրանց համար «սրբություն է»: Հիմա փորձենք պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է նման բան, եթե երկրում տեղի չեն ունեցել արմատական քաղաքական բարեփոխումներ կամ, պարզ ասած՝ իշխանափոխություն: Թերեւս պատասխանը ակնհայտ է:

Ի վերջո, եթե այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստ լինեին բյուջեի հետ «կիսվել» իրենց ստվերային եկամուտները, ապա դա արդեն արած կլինեին գոնե ապրիլյան պատերազմից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ մեր բանակը ժամանակակից զինտեխնիկայով զինելու փողը, մեղմ ասած, պակասություն է անում: Եթե դրանից անմիջապես հետո իշխանությունը չհասկացավ, որ ստվերային տնտեսության չկրճատվելը ուղղակիորեն հարվածում է երկրի անվտանգությունը եւ միջոցներ չձեռնարկեց, ապա ի՞նչ պետք է սպասել հիմա:   

Կարեն Կարապետյանի կառավարությունը իր վիրտուալ ծրագրի «առաջին փուլը» իրականացնելու համար չունի նույնիսկ նոր պարտքեր կուտակելու ռեսուրսը, ինչից լայնորեն օգտվում էր Տիգրան Սարգսյանը: Մեր պետական պարտքը արդեն անցել է վտանգավորության շեմը:     

Իհարկե, բյուջեն լցնելու քայլեր Կարապետյանի կառավարությունը կանի: Օրինակ ներքին պայմանավորվածություններ ձեռք կբերի խոշորագույն հարկատուների հետ եւ նրանցից հարկային խոշոր կանխավճարներ կստանա: Սա նոր բան չէ եւ միշտ կիրառվել է: Բայց փորձը ցույց է տալիս, որ դրա էֆեկտը չափազանց կարճ է` մի քանի ամիս: Դրանից հետո գալիս են ավելի ծանր ժամանակներ:

Իսկ ինչպիսին պետք է լինի Կարեն Կարապետյանի դեռ չմշակված ծրագրի «երկրորդ փուլը», որը, ինչպես նշել է նա,  «կլինի մեր երկրի հեռանկարային զարգացման տեսլականը»: Երկրի «հեռանկարային զարգացման տեսլականները» մարդկությանը հայտնի են դարեր շարունակ: Հեծանիվ հորինելու կարիք բացարձակ չկա: Ընդամենը պետք է ազատվել, մեղմ ասած, այն արատներից որոնք հաստատված են մեր երկրում. հաստատել քաղաքական եւ տնտեսական լիակատար մրցակցության մթնոլորտ, հիմնահատակ ջախջախել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները, արմատախիլ անել կոռուպցիան, կացինով տարանջատել բիզնեսը քաղաքականությունից, ունենալ արդար ու կենսունակ դատական համակարգ, իրավապահ մարմիններին մոտ չթողնել քաղաքականությանը....: 

Բայց եթե ուշադիր նայենք այսօր ստեղծված իրավիճակին, ապա պարզ կդառնա, որ իշխանական համակարգը ամբողջությամբ ներծծված է այս արատներով, հիմնված է այդ արատների վրա ու ամեն կերպ սնում է այդ արատները: Որեւէ մեկը լրջորեն կարո՞ղ է ակնկալել, թե հայտնվել է սպիտակ ձիով մի ասպետ-սուպերմեն, որը ցանկություն ու նպատակ ունի հիմնահատակ խորտակել այդ համակարգը: Այն համակարգը, որի գլխավոր արարիչներից մեկը երեկ հրամանագիր է ստորագրել մի նոր վարչապետ նշանակելու մասին:

Տպել
6554 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում