Ձեր պատկերացմամբ՝ Հայաստանում կարող է լինել «Զուգարանային կրքեր» հաղորդո՞ւմ

ԱԺ-ում սկսվել է ՀՌԱՀ նոր անդամի թեկնածուին՝ պատգամավորների կողմից հարցեր տալը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ  ATV-ի հեռուստաընկերության եթերում մի դեպք է արձանագրել, որ «եթե պատմեին, չէր հավատա».

«Խոսքը «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման մասին է, ալիք փոխելիս մի նախադասություն հնչեց, որն այստեղ ինձ թույլ չեմ տա բարձրաձայնել, բայց դա պոռնոմտածողության ամենալկտի դրսեւորումներից է: Այդ մասին գրառում արեցի ֆեյսբուքյան էջում եւ արձագանքներից հասկացա, որ այդ հաղորդման մեջ նորմալ երեւույթ է»,- ասաց Փաշինյանը: ԱԺ պատգամավորը, դիմելով ՀՌԱՀ նոր անդամի Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվեց, թե ընտրվելու դեպքում վերջինս ի՞նչ քայլերի է  դիմելու եթերում նման նախադասությունների լսելու համար:

«Որտեղ բանավոր պոռնո տեսարաններ են նկարագրվում, ընդ որում, էստեղ երկու խնդիր կա՝ դեֆակո եւ դեյուրե, դեյուրե խնդիրն այն է, որ իրավասու մարմին եք եւ աշխատում եք, դեֆակտո խնդիրն այն է, որ նշված ալիքը պատկանում է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ով Սերժ Սարգսյանի փեսան է: Ձեր գործունեության ընթացքում էս իրավիճակի հետ կապված ի՞նչ եք պատրաստվում իրականացնել, էստեղ լուծելու խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ»,- հարցրեց Փաշինյանը:

Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ լուծելու խնդիր անշուշտ կա՝ թե՛ բովանդակային, թե՛ արգելված տեսա կամ ձայնային պատկերների մասով, որոնց մասին բարձրաձայնեց պատգամավորը:

«Այդ հաղորդումը չեմ նայել, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ միշտ դիզբալանս կա հասարակության տարբեր շերտերի պահանջի եւ հեռուստատեսության ազատության միջեւ: Ինչքանով նայել եմ «Կիսաբաց լուսամուտները», ինչքան էլ այն մեզ դուր չգա, մեզ ներկայացնում է այն շերտերը, իրենց գործունեություն ու մտածմունքը, ապրելակերպը, որոնք ՀՀ-ում իրականություն են: Ընդհանրապես, արգելել այդ բաները, կնշանակի, որ կստեղծենք ոչ իրական զուգահեռ վիրտուալ պատկերը, որը կսահմանափակի օբյեկտիվությունը»,- պատասխանեց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած «պոռնոգրաֆիկ դեպքին», Հակոբյանն ասաց, որ չգիտի, թե խոսքն ինչի մասին է:

«Եթե այնտեղ հայհոյանք կա, դա նորմ է, որի համար վարչական այլ տիպի պատժամիջոցներ կան, դրան պետք է արձագանքի ՀՌԱՀ-ը, այլ պատկան մարմինները, բայց պետք է ասեմ, որ եթերի կարգավորումը չի ենթադրում եթերի գրաքննություն»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքելով հայտարարեց, որ մարդկանց տներում լինող ամեն բան չէ, որ պետք է եթերում ներկայացնել.

«Այդ թվում ննջարաններում, այդ թվում՝ հազար ներողություն, զուգարաններում, այսինքն ի՞նչ մի հատ հաղորդում բացե՞նք, էդ ամեն ինչը ցույց տա՞նք, դուք ինձ ուղղակի ստիպեցիք, որ ես բարձրաձայնեմ, բոլոր ներկաներից եւ նրանից, ովքեր կլսեն, ես ներողություն եմ խնդրում հազար անգամ, սա հնչել է ATV հեռուստաընկերության եթերում: Մարդն ասում է, եթե մարդը կնգան բերան կքրֆե, էդ բերանն իրա էրեխեքը կպաչե՞ն չէ, հիմա դուք խոսում եք գրաքննության մասին: Ուրեմն, ՀՀ-ում ձեր պատկերացմամբ կարող են լինել հաղորդումներ՝ զուգարանային կրքեր եւ ուղիղ հեռարձակմամբ հեռարձակել: Սա նշանակում է հասարակության ամենաներքին շերտերը տանում ենք էկրան, ինչ է թե 3 տոկոսով ռեյտինգ աճացնենք, որ հետո ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյան քարոզեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի արձագանքից հետո Տիգրան Հակոբյանը ոչինչ չպատասխանեց:

 

Տպել
3661 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է