ճապոնիայում ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ է դարձել կին քաղաքական գործիչը

Ճապոնիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ է դարձել կին քաղաքական գործիչ Ռենհո Մարատան, հայտնում է The Guardian-ը:

Նշվում է, որ Մարատան հեշտությամբ առաջ է անցել ձախական Դեմոկրատական կուսակցության առաջնորդի համար պայքարում իր երկու մրցակիցներին: Ընդ որում, նշվում է, որ Մարատան մինչ այդ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, քանի որ տեղեկություններ էին շրջանառվում, թե նա նաեւ Թայվանի քաղաքացի է, այնինչ՝ կին քաղաքական գործիչը պնդում էր, որ հրաժարվել է երկքաղաքացիությունից դեռեւս պատանի տարիքում: Մանրամասնվում է նաեւ, որ Մարատան ծնվել է Ճապոնիայում, նրա հայրը թայվանացի է, իսկ մայրը՝ ճապոնուհի:

The Guardian-ը ուշադրություն է դարձնում, որ թեեւ Ճապոնիայում կանանց առկայությունը մեծ քաղաքականությունում հազվադեպ երեւույթ է, Մարատան վերջին երկու ամիսների ընթացքում երրորդ կինն է, որ լուրջ քաղաքական հայտ է ներկայացնում այդ երկրում:

Մասնավորապես, նշվում է, որ հուլիս ամսին Տոկիոյի նահանգապետ էր ընտրվել Յուրիկո Կոյիկեն, իսկ անցած ամիս Տոմոմի Ինադան դարձել է Ճապոնիայի երկրորդ պաշտպանության նախարարը՝ հավակնելով հետագայում ստանձնել վարչապետի պաշտոնը:

Տպել
1589 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն

Մյունխեն-Երևան չվերթով հետախուզվող է Հայաստան վերադարձել

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել

Wizz Air-ը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ կիրականացնի Լոնդոն և Փարիզ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան