Հնարավոր է` Արամ Մանուկյանը դուրս գա եւ հորն ազատելու համար նոր հանցանք կատարի. քննիչ

15/09/2016 schedule23:55

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց պաշտպանական կողմից ներկայացրած միջնորդությունը՝ Արամ Մանուկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրրառելու վերաբերյալ:

Մինչ այդ դատարանի բակում էին հավաքվել Արամի հարազատները, ընկերները: Նրանք վանկարկում էին. «Ազատություն Արամին, ազատություն մեր գեղեկացկադեմ տղային»: Նրանք տեւական ժամանակ փորձում էին ճշտել՝ Արամը ներկայացվե՞լ է դատարան, թե՝ ոչ:

Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արամ Մանուկյանը դատարան չի բերվել, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի: Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանը ծունկը դեռեւս չի կարողանում ծալել, հենակների վրա ընդամենը մի քանի քայլ է կարողանում քայլել: Մեր հարցին, թե գրավի միջնորդություն ներկայացնելիս պաշտպանական կողմ ի՞նչ փաստարկներ է ներկայացրել, Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ այն փաստական հանգամանքները, որ Արամ Մանուկյանը վատառողջ է, ենթարկվել է ծանր վիրահատությունների, շարժվում է հենակներով, ունի հատուկ խնամքի կարիք, ինչպես նաեւ նա բնութագրվում է դրական, 3-րդ կուրսի ուսանող է եւ զրկված է իր ուսումը շարունակելու հնարավորությունից։

Պետրոսյանը ընդգծեց, որ երաշխիք է նաեւ այն հանգամանքը, որ իր հայրը՝ Պավել Մանուկյանը, գտնվում է կալանքի տակ։ Դատական նիստի ընթացքում դատավորը կողմից հետաքրքրվել է, թե կողմի կարծիքով որպես գրավ ինչքան գումար պետք է սահմանվի եւ ով պետք է վճարի այդ գումարը։ Կողմը պատասխանել է, որ Արամ Մանուկյանի մայրը եւ քույրը պատրաստ են առնվազն 1 միլիոն դրամ վճարել։ Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ որպես առարկություն քննիչն ասել է, թե նրանք քաղաքական պահանջներ են ներկայացրել, այսինքն՝ Արամ Մանուկյանը կարող է շարունակել որոշակի գործողություններ։ Իսկ դատարանի այն դիտարկմանը, որ Պավլիկ Մանուկյանը եւս կալանքի տակ է գտնվում, քննիչը պատասխանել է, որ հնարավոր է Արամ Մանուկյանը դուրս գա եւ հորն ազատելու համար նոր հանցագործություն կատարի։ «Սա անհեթեթ եւ անհիմն փաստարկ էր: Քննիչը ընդունեց, որ ամեն դեպքում  իմ պաշտպանյալները իրենց քաղաքական հայացքների համար են պահվում: Մեր միջնորդությունը լիարժեք հիմնավոր էր, ավելի քան հիմնավոր էր եւ ընդհանրապես հիմք չկա մեր միջնորդությունը մերժելու համար: Սա քաղաքական ենթատեքստ ունեցեղ գործ է, պետք է սպասենք որոշմանը»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Դատարանը մոտ 3 ժամ հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը:

Որոշման հրապարակումից հետո Արամ Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Դատարանը գտավ, որ Արամ Մանուկյանի կատարած գործողությունները հիմք են տալիս ողջամտորեն մտածել, որ գրավով ազատելը այս պահին հիմնավոր չէ, քանի որ թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ վերաքննիչ դատարանը գտել են, որ այն պայմանները, որոնցով որ կալանավորել են, դեռեւս մնացել են։ Այսինքն՝ դատարանը ողջամտորեն ենթադրում է, որ Արամ Մանուկյանը կարող է խուսափել կամ խոչընդոտել նախաքննությանը»: Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի այս որոշումը, Բաղդասարյանն ասաց, որ այս գործերով որոշումները միշտ գնահատում են որպես քաղաքական որոշումներ: Նրա կարծիքով՝ ստեղծված պայմաններում ոչ ոք չէր համարձակվի Արամ Մանուկյանի նման անձանց խափանման միջոցը փոխել։ «Այս պայմաններում որեւէ դատավոր չէր համարձակվի Արամ Մանուկյանի կամ նրա նման անձանց կալանավորումը փոխեր այլ խափանման միջոցով: Այս որոշման բողոքարկումը քննարկման առարկա է, որովհետեւ որքան ես եմ հասկանում, շատ շուտով կլինի նոր միջնորդություն Արամ Մանուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ եւ այս պարագայում բողոքարկումը դառնում է անիմաստ»,-ասաց նա:

Հարություն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ մինչ դատարան գալը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեսակցել է Արամ Մանուկյանին, որին դատական նիստը շատ քիչ է հետաքրքրել. «Նա արդեն պատկերացնում է, թե ինչ է տեղի ունենում դատարաններում»,-նշեց Բաղդասարյանը: Նա ասաց, որ բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, որոնց եզրակացությունները դեռ չկան: Մեր հարցին, թե մեղադրանքները փոփոխելու հետ կապված տեղեկություններ կա՞ն, դրանք կվերաորակվեն, թե՝ ոչ, Մանուկյանի պաշտպանն ասաց. «Նախաքննության մարմինն առայժմ նման հարց չի բարձրացրել եւ մեզ որեւէ մեղադրանքի փոփոխություն չի ներկայացրել»:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին վիրահատել էին օգոստոսի 30-ին: Նրա ոտքը հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների եւ կոտրվածքի ֆիքսման է ենթարկվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Տպել
3348 դիտում

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում