Աղավնաձորում լարված իրավիճակ է. գյուղացիները դիմում են Կարեն Կարապետյանին

Այսօր վաղ առավոտից Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի խաղողագործները հավաքվել են գյուղի կենտրոնում եւ թույլ չեն տվել իրենց երեխաներին գնալ դպրոց եւ մանկապարտեզ: Armtimes.com-ի հետ զրույցում Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանն ասաց, որ իրենք անելանելի վիճակում են, չգիտեն ումից ինչ ակնկալեն:

«Նախկին վարչապետը խոստացել էր, բայց հրաժարական տվեց, գնաց: Նոր կառավարությունն էլ ասում են մինչեւ ձեւավորվի մի երկու ամիս կտեւի»,- ասաց խաղողագործը եւ նշեց, որ գործող վարչապետից որոշակի ակնկալիք ունեն:

«Մենք նոր վարչապետից ակնկալում ենք, որ անի այնպես, որ մեր գումարները տան: Նախորդ տարվանից կուտակված ողջ գումարից որեւէ լումա չենք ստացել: Մենք երեկ մարզպետին ասել ենք, որ հին վարչապետի հետ այլեւս հույս չենք կապում»,- ասաց նա:

Նշենք, որ Աղավնաձորում գրեթե ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, քանի որ այս գյուղում աճեցնում են Արենի տեսակի խաղողը, որի իրացումը դժվարություններ է առաջանում առանձնահատուկ լինելու պատճառով: 2014 թվականին աղավնաձորցիներն իրենց բերքի մի մասը հանձնել են տարբեր գործարանների, իսկ որոշակի քանակի խաղող իրացնել չեն կարողացել: «Վեդի Ալկո» ընկերությանն են դիմել, որտեղ էլ ստիպված ընդունել են խաղողը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ գումար չունեն: Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով՝ մթերել են տվյալ գործարանում:

Աղավնաձորցիների պնդմամբ՝ «Վեդի Ալկո» ընկերությանն էլ կառավարությունից են ստիպել, որպեսզի չիրացված ողջ բերքն ընդունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ փորձում են աջակցել «Վեդի Ալկո» ընկերությունը՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու հարցում, որպեսզի շրջանառու միջոցների ներգրավման միջոցով էլ վճարի գյուղացիների պարտքը:

Տպել
17968 դիտում

Ակցիա ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց

Գյումրիում տոնվել է Հայրենիքի պաշտպանի օրը

Իրավիճակը կարգավորելու փոխարեն տնտեսավարողն անհիմն հրապարակումներ է արել սոցիալական ցանցերում. ՊԵԿ

Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի․ ՀՊՄՀ Restart

Մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործին․ Արտակ Զեյնալյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, քննարկել բժշկական ապահովագրության մշակման հարցեր

Երեւանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի․ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Վարչապետը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (լուսանկարներ)

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ