Ֆուտբոլի Չեմպիոնների լիգա. Գերխոշոր հաշիվները եւ դրանց հետեւանքները

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016-17թթ. խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում արձանագրվեցին մի քանի գերխոշոր հաշիվներ, որոնք շատ ավելի էական են ոչ մարզական տեսանկյունից: Լեհաստանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմ չէր ունեցել ուղիղ 20 տարի, եւ վերջապես Վարշավայի «Լեգիան» ընթացիկ մրցաշրջանում կարողացավ հայտնվել եվրոպական ուժեղագույն 32 թիմերի շարքում: Բնականաբար, այս իրադարձությունը ինչ-որ չափով որպես պատմական էր բնորոշվում ամբողջ Լեհաստանում՝ 20 - ամյա ընդմիջումից հետո Լեհաստանի չեմպիոնը կրկին հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: 1-ին տուրում «Լեգիան» հյուրընկալեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիային», եւ այս խաղը ուղղակի տոն էր լեհ ֆուտբոլասերների համար:

Վարշավայի «Լեհական բանակ» 30-հազարանոց ստադիոնը լեփ-լեցուն էր, իսկ «Լեգիայի» ֆան-ակումբը այնպիսի ցուցադրություն էր նախապատրաստել, որ կարող էին նախանձել անգամ այս «բնագավառում» Եվրոպայում լավագույններից մեկը համարվող «Բորուսիայի» ֆաները: Երբ «Լեգիայի» եւ «Բորուսիայի» ֆուտբոլիստները մտան խաղադաշտ, ստադիոնի ամբողջ հարավային տրիբունան ծածկվեց «Տեսեք ով է վերադարձել» գրությամբ հրաշալի բաներով, որն ուղեկցվեց նաեւ գեղեցիկ հրավառությամբ: Հասկանալի է, որ այս ցուցադրությամբ լեհ ֆուտբոլասերները ամբողջ Եվրոպային զգուշացնում էին, որ իրենք 20-ամյա ընդմիջումից հետո կրկին վերադառնում են ուժեղագույնների մրցաշար: Լեհ ֆուտբոլասերների տոնական այս տրամադրությունը, սակայն, երկար չտեւեց. «Բորուսիան» ուղղակի ջախջախեց «Լեգիային» 6-0 հաշվով: Խաղավերջում լեհական թիմի ֆաները հարձակվել են գերմանական ակումբի աջակիցների վրա, եւ միայն ոստիկանության հատուկ ջոկատներն են կարողացել կարգ ու կանոն հաստատել ստադիոնում:

Ամեն դեպքում խաղից հետո տոնական տրամադրությունը իսպառ վերացել է. պարտությունից կատաղած լեհ ֆաները ջարդուփշուր են արել ստադիոնի մի քանի սեկտորներ, օգտագործել են արգելված պայթուցիկներ, ճայթուկներ, եւ առաջիկայում ՈՒԵՖԱ-ն քննարկելու է այս միջադեպը: Չնայած այն հանգամանքին, որ «Լեգիայի» ղեկավարների որոշմամբ անկարգություններին մասնակցած մոտ 100 ֆաների արդեն արգելվել է հետագայում մուտք գործել ստադիոն, լեհական մամուլը հավատացած է, որ ՈՒԵՖԱ-ն կորակազրկի «Լեգիայի» ստադիոնը առնվազն 1 խաղով, եւ տնային առաջիկա հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ Լեհաստանի չեմպիոնը ստիպված է լինելու անցկացնել առանց հանդիսականների: «Այդ մարդիկ ֆուտբոլասերներ չեն: Նրանք ոչ միայն «Լեգիային», այլեւ ամբողջ Լեհաստանին խայտառակողներն են: Մեր թիմին միլիոնների վնաս են հասցնում: Իսկ ո՞վ է փոխհատուցելու այն», - ցավով նշել է «Լեգիայի» նախագահ Սեւերին Դմովսկին:

Էլ ավելի խոշոր՝ 0-7 հաշվով է պարտվել Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկը» արտագնա խաղում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից»: Չեմպիոնների լիգայի խաղարկություններում մինչ այս խաղը «Սելթիկի» ամենամեծ հաշվով պարտությունը արձանագրվել էր 3 տարի առաջ հենց նույն ստադիոնում եւ նույն մրցակցից՝ 2013 թվականին խմբային փուլի շրջանակներում «Սելթիկը» «Կամպ Նոու» ստադիոնում զիջել էր «Բարսելոնային» 1-6 հաշվով: Եվ ահա նոր հակառեկորդ՝ 0-7: «Չեմ կարծում թե սա խայտառակություն է: «Բարսելոնային» չեն կարողացել դիմակայել շատ ավելի հզոր թիմեր: Իհարկե, զուտ պրոֆեսիոնալ տեսանկյունից սա շատ տհաճ է: Հանդիպման հաշիվը հիասթափեցնող է, բայց ես չեմ կարող ավելին պահանջել իմ ֆուտբոլիստներից»,- խաղից հետո հայտարարել է «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Հետաքրքիր է, որ 0-7 հաշիվը խայտառակություն չեն համարում նաեւ «Սելթիկի» երկրպագուները, որոնք մեծ խանդավառությամբ պատրաստվում են Շոտլանդիայի առաջնության հերթական խաղին: «Բարսելոնայի» հետ խաղից 3 օր առաջ «Սելթիկը» Շոտլանդիայի առաջնության շրջանակներում 5-1 հաշվով ջախջախել էր իր հիմնական մրցակցին՝ «Գլազգո Ռեյնջերսին» եւ այս հաղթանակը շատ ավելի կարեւոր է Շոտլանդիայի չեմպիոնի երկրպագուների համար, քան Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայից» կրած պարտությունը: Եվ սա ունի իր պատճառները: Որակազրկման հետեւանքով 3 տարի «Գլազգո Ռեյնջերսը» հանդես չէր գալիս Շոտլանդիայի բարձրագույն խմբում, եւ այդ ընթացքում «Սելթիկի» հաղթանակները մի տեսակ ամբողջական չէին ստացվում: Առանց հիմնական մրցակցին՝ «Գլազգո Ռեյնջերսին» հաղթելու «Սելթիկի» երկրպագուների համար չկա իսկական չեմպիոնական տիտղոս եւ եռամյա ընդմիջումից հետո խաղն ու հաղթանակը «Ռեյնջերսի» նկատմամբ չի կարող մթագնել անգամ 0-7 հաշվով պարտությունը: Ֆուտբոլի ընկալումը տարբեր երկրներում տարբեր է:

Տպել
2892 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն