«Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն, կայացած անձնավորություն է». Վ. Բաղդասարյան

16/09/2016 schedule13:40

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այն համոզմանն է, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը «խոսքի մարդ է»: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա՝ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ քիչ առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չբացառեց, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն:

«Հիմա ես չգիտեմ, Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե՝ ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, եւ ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային»,- ասաց Բաղդասարյանը:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ցանկություն լինելու դեպքում, ՀՀԿ-ն թույլ կտա՞ նրա վերադարձը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցը պրովոկացիոն որակեց:

«Գագիկ Ծառուկյանն ինքնուրույն, կայացած անձնավորություն է, չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որեւէ մեկից պետք է թույլտվություն հարցնի: Իսկ եթե թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է չգա»:

Դիտարկմանը, որ նրան քաղաքականությունից հեռացնողը իշխող ՀՀԿ-ն էր, Բաղդասարյանն ասաց.

«Եթե դուք այդպես եք գնահատում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին չհեռանալ»:

Մեր հարցին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին դեռեւս քաղաքականության մեջ չարի՞ք է համարում, Վահրամ Բաղդասարյանը խուսափեց հստակ պատասխանից՝ կոչ անելով նման գնահատականներ  չհնչեցնել:

«Եթե մի մարդ քաղաքականությամբ չի զբաղվում, չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես բարերարի եւ գործարարի՝  ես եւ ՀՀԿ-ն մեր գնահատականները տվել ենք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ծավալուն ելույթ նվիրեց ԲՀԿ այն ժամանակվա նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ վերջինիս  անվանելով քաղաքականության մեջ չարիք: Հայտնի նիստից մեկ ամիս չանցած՝ 2015 թվականի մարտի 5-ին, Գագիկ Ծառուկյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ հրաժարվում է թե՛ կուսակցության նախագահի, թե՛ խմբակցության ղեկավարի պաշտոնից:

 

Տպել
3340 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ