Խիստ լարված իրավիճակ Նոր Կյանքում. տարածքում են ԱԺ պատգամավորներ (ֆոտո, վիդեո)

18.00 Հավաքը մեկնարկել է մշակույթի տան հարակից տարածքում, ոչ այն վայրում, որտեղ ի սկզբանե ցանկանում էին ակցիա անել: Մինչ հավաքի մեկնարկը գործող գյուղապետը դուրս եկավ մշակույթի տան շենքից եւ բակում հավաքված քաղաքացիներից պահանջեց, որպեսզի նրանք ներս մտնեն շենք՝ բղավելով՝ դավա՛յ, ներս անցե՛ք, հատ-հատ պետք ա ասե՞մ, ներս անցե՛ք:

Հավաքն այս պահին ընթանում է բնականոն հունով: Կարճ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը: Իսկ այժմ էլ Գարիկ Սարգսյանն է խոսում: Վերջինս կոչ է անում գնալ եւ ընտրությանը քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուների օգտին:

«Այս ընտրության ամենակարեւոր իմաստն այն է, որ առաջին անգամ թեկնածու է առաջադրվել գործող գյուղապետի դեմ՝ այս վիճակներից ազատվելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու փորձեց գործող գյուղապետի այն շարժումները ցույց տալ, թե ինչպես էր նա մշակույթի տան բակում հավաքված գյուղացիներին ձեռքերը թափահարելով «ներս հրավիրում», որպեսզի չմասնակցեին ՔՊ-ի թեկնածուի հանրահավաքին: Փաշինյանի խոսքով՝ Գարիկ Սարգսյանի ընտրվելուց հետո նման մոտեցում չի լինելու, եթե իմանան, որ նման բան է լինելու, այս մարդիկ են գալու պայքարեն նման երեւույթի դեմ (նա ցույց տվեց ՔՊ-ի թիմի անդամներին): «Այլընտանքը տրված է, ընտրությունը տրված է եւ ընտրությունը ձերն է, Նոր Կյանքի ժողովրդինն է: Ես գիտեմ, որ տղաները փայլուն քարոզարշավ են արել եւ մարդկանց ճնշող մեծամասնությունը անձնական զրույցներում հավաստիացրել է, որ իրենք ուզում են, որ այս ընտրություններում հաղթի նա, ով գյուղապետ չի եղել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ վստահեցրեց, որ ոչ մի քվե չի կորելու: Իսկ ինչ որոշում էլ կայացնեն Նոր Կյանքի բնակիչները դա «Քաղաքացիական պայմանագրի» թիմն ի գիտություն է ընդունելու: «Մինչեւ հիմա գնում, փող էին վերցնում, ասում էին՝ մենք քվեարկեցինք, բայց կեղծեցին: Չեն կեղծելու այս անգամ, որովհետեւ մենք պահելու ենք տեղամասերը: Իսկ եթե կեղծելու են, ապա այնպիսի աղմկոտ դեպքերով են կեղծելու, որ որեւէ մեկի մոտ հարց չծագի: Թաքուն փող վերցնելն ու քվերակելն էլ ենք ի գիտություն ընդունելու»,- նշեց պատգամավորը:

Նոր Կյանքի գյուղապետի թեկնածու Գարիկ Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ցանկանում է շնորհավորել համագյուղացիներին, քանի որ նրանց 17 տարի անց ընտրելու հնարավորություն է տրվել: «Պետք է պոկել իրենց աթոռներից, իրենք դա կամովին չեն անի, պետք է օգնենք, ժողովուրդ: Նոր կյանքցիներն օգնում են ինձ, պոկում ենք գործող գյուղապետին: Մենք պատրաստ ենք այդ աթոռն իրեն նվիրել եւ կարող է տուն տանել»,- ասաց Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ առաջադրվել է եւ դա փոփոխությունների համար արված քայլ է: Նրա խոսքով՝ քարոզարշավի ընթացքում 420 տուն են մտել մոտ 600 տնտեսությունից, սակայն մյուսների դռները կողպված են, քանի որ արտագաղթել են: «Աշխատած տղաները ճոխ պալատներ են կառուցել, բայց այստեղ չեն ապրում, որովհետեւ մեր գյուղը մթի մեջ կորած է, ցեխի մեջ կորած է, փոշու մեջ կորած է, չունի այգի, ծերերի, երիտասարդների փոքր երեխաների համար զբաղվելու տեղ չկա: Մանկապարտեզն աշխատում է 6-7 ամիս, չի ջեռուցվում: Ձմռանը փակ է, աշխատողները գործազուրկ նստած են տանը, ձմռանն իրենք համարվում են գործազուրկ»,- ասաց նա եւ ոլորտ առ ոլորտ քննադատեց գործող գյուղապետի աշխատանքը՝ ներկայացնելով նաեւ համայնքը զարգացնելու իր տեսլականը:

Հավաքի ավարտից հետո ելույթ Գարիկ Սարգսյանի շտաբի անդամները Նիկոլ Փաշինյանի հետ միասին մտան մշակույթի տուն, որտեղ դեռ ընթանում էր համերգը եւ մոտ 20 րոպե ներկա գտնվեցին միջոցառմանը: Նրանք նստել էին դահլիճի առաջին շարքում եւ գործող գյուղապետը, մտնելով դահլիճ, մի պահ կանգ առավ, ապա երեխաներից մի քանիսին հանեց առաջին շարքի ձախ անկյունի նստարաններից եւ նստեց նրանց տեղը:

17.10 Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում դեռ չի մեկնարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր Կյանք համայնքի ղեկավարի թեկնածու Գարիկ Սարգսյանի նախընտրական հանրահավաքը, որը նախատեսված էր այսօր ժամը 17:00-ին: Հավաքի վայրում՝ Նոր Կյանքի մշակույթի տան բակում, բազմաթիվ մեքենաներ են կայանված, իսկ մեքենաների անձնակազմը մշակույթի տան ներսում մասնակցում է տոնական համերգի:

Գարիկ Սարգսյանի շտաբի անդամները բանակցում էին ոստիկանների հետ, որպեսզի հնարավորություն ունենան գոնե մշակույթի տան հարակից տարածքում հավաք անցկացնել: Սակայն, ոստիկանները թույլ չտվեցին՝ ասելով, որ կխանգարեն ներսում ընթացող միջոցառմանը եւ առաջարկեցին 20:00-ից հետո միայն տվյալ վայրում հավաք անցկացնել:

Գարիկ Սարգսյանի թիմակիցները ստիպված որոշեցին հավաք անցկացնել մշակույթի տնից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող ամայի տարածքում:

Այս պահին տարածքում են նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Սասուն Միքայելյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս քիչ առաջ դուրս եկավ մշակույթի տնից, որտեղ մոտ 5 րոպե համերգ էր նայում, թերեւս հասկանալու, թե այդ ինչ միջոցառում է ներսում կազմակերպված:

Հիշեցնենք, այս կիրակի Նոր Կյանքում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում իրար դեմ պայքարում են գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մայիս Աբրահամյանը եւ ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանը: ՔՊ-ն արդեն մի քանի օր է, փորձում է գյուղի մշակույթի տանը նախընտրական հավաք անցկացնելու թույլտվություն ստանալ: Գյուղապետը, սակայն տարբեր պատրվակներով դա թույլ չի տալիս:

Մեր թղթակիցը Նոր Կյանքից փոխանցում է, որ այս պահին գյուղի մշակույթի տան հարակից տարածքում կան բազմաթիվ ոստիկաններ, քիչ առաջ էլ հրապարակ ժամանեց Արարատի մարզի ոստիկանապետը, ասաց, որ բաց տարածքից էլ դուրս գան, քանի որ գյուղապետը պնդել է, որ դա իր սեփական տարածքն է:  

Մեր թղթակիցը տեսանկարահանելիս է եղել այս ամենը, երբ հավաքված քաղաքացիներից մեկը, նախ, պահանջել է, որպեսզի տեսանկարահանում չիրականացվի, այնուհետեւ հարվածել է մեր թղթակցի ձեռքին: Վերջինս կողքին գտնվող ոստիկանապետին ու երեք ոստիկաններին հարցրել է՝ տեսաք՞: Նրանք բոլորը միասին հայտարարել են՝ ոչ, մենք որեւէ բան չենք տեսել:

Նոր կյանքում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Գործող գյուղապետի համակիրներն ուշի ուշով հետեւում են Գարիկ Սարգսյանի թիմակիցների տեղաշարժին:

Այս պահին տարածք է ժամանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը:

Տպել
12328 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին