Աղվան Հովսեփյանի որդին մեղադրում է «Թրանսփարենսիի» փորձագետին՝ իրեն վարկաբեկելու մեջ

16/09/2016 schedule19:31

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, արձագանքել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի՝ «Տելիա Մեդ» ընկերության վերաբերյալ հրապարակած տեղեկություններին՝ տնտեսագետին մեղադրելով անձի պատիվը, արժանապատվությունը եւ  գործարար համբավն արատավորող տեղեկություններ հրապարակելու մեջ:

«Տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը, օրերս տարբեր ԶԼՄ-ներով ներկայացնելով պետական գնումների ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, ակնհայտ կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող «տվյալներ» է հրապարակել «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերության (այդուհետ՝ ընկերություն) կնքած գործարքների մասին՝ այդպիսով  հրապարակայնորեն տարածելով անձի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկություններ։

Ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ  ակնհայտ զրպարտություն է հնչեցված հայտարարությունն առ այն, թե, իբր, «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն  2015 թ. նոյեմբեր-2016 թ.մարտ ամիսներին առողջապահության նախարարությանը մատակարարել է 2,5 մլն դոլարի չափով պատվաստանյութ։

Անթույլատրելի համարելով հանրային կարծիքը խեղաթյուրելուն ուղղված գործողությունները՝ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունը հարկ է համարում ընդգծել, որ հետեւյալ գործարքների վերաբերյալ տարածված տեղեկությունները կեղծ են՝

ԲՑԺ 200000 դեղաչափով՝ 125.600.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԿԿԽ145000 դեղաչափ՝ 834.620.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել

ԱԴՁ 180000 դեղաչափ՝86.040.000 դրամի պատվաստանյութ ընկերության կողմից չի վաճառվել։

Նշված պատվաստանյութերը ՀՀ առողջապահության նախարարությանը մատակարարվել են միջազգային ընկերության կողմից, որի հետ «Տելիա Մեդ» ՓԲԸ-ն, որի միակ բաժնետերը մինչեւ 06.04.2016թ.  հանդիսացել է Միսակ Աղվանի Հովսեփյանը,  ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի որեւէ առնչություն չունի։

Իրականում ընկերությունն ԱՆ-ին մատակարարել է միայն Տուլարեմիայի պատվաստանյութ՝ կնքված ՇՀԱՊՁԲ-15/4-2015/18-1 պայմանագրի հիման վրա։ Ըստ այդմ՝ մատակարարվել է 35000 դեղաչափ Տուլարեմիայի պատվաստանյութ, որի  ընդհանուր արժեքը կազմել է մոտ 49 մլն դրամ։ Այն ձեռք է բերվել OAOK Torgovi Dom Allergen ընկերությունից եւ ինքնարժեքից 2-3, առավել եւս 7-8 անգամ բարձր գների մասին պնդումները բացահայտ հերյուրանքներ են։

2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է նույն պատվաստանյութի 60.100 դեղաչափ, որի պայմանագրի արժեքը կազմել է 84 մլն դրամ։ Բացի այդ, 2016 թվականի մարտ ամսին մատակարարվել է երկու շարժական պատգարակ, որի պայմանագրի արժեքն է մոտ 3 մլն դրամ։ Նշված տվյալները վկայում են, որ 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչեւ 2016 թվականի մարտ ամիսն ընկերության կողմից մատակարարված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 136 մլն դրամ, ինչը 2,5 մլն դոլարի հետ շփոթելու համար շատ մեծ երեւակայություն է պետք ունենալ, եթե, իհարկե, ակնհայտ փաստական տվյալները չեն խեղաթյուրվել դիտավորությամբ՝ տարաբնույթ քաղաքական շահարկումների առարկա դարձնելու նպատակով՝ կեղծ մտայնություն ձեւավորելու, թե Հովսեփյանի որդին անօրինական գործարքների մեջ է ներքաշված։ Նկատենք, որ հնչեցված հայտարարությունները պարունակում են նաեւ մի շարք այլ, մեղմ ասած, անճշտություններ, որոնց հարկ չենք համարում անդրադառնալ, քանզի վերոշարադրյալն արդեն իսկ բավարար է փաստելու, որ հանրությանը մատուցվել են ստահոդ տեղեկություններ։

Հեղինակավոր միջազգային կազմակերպության անունն օգտագործելով՝ տարածվել են զրպարտչական տեղեկություններ՝ մոլորեցնելով հանրային կարծիքը՝ այդպիսով ընկերությանը, ըստ էության, մեղադրելով կոռուպցիոն դրսեւորումների մեջ՝ արատավորելով նրա բարի համբավն ու հեղինակությունը։

«Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն ակնկալում է, որ փորձագետը հրապարակայնորեն՝ զանգվածային լրատվության նույն միջոցներով, ներողություն կխնդրի հասարակական կարծիքն ապակողմնորոշելու եւ հանրությանը սխալ տեղեկություններ տրամադրելու համար։ «Տելիա Մեդ» փակ բաժնետիրական ընկերությունն օրենքով սահմանված կարգով եւ եղանակներով հետամուտ կլինի իր գործարար համբավի, պատվի ու արժանապատվության  պաշտպանությանը»,- մասնավորապես, ասվում է տարածված հաղորդագրությունում։

Տպել
5287 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան