Աղավնաձորում իրավիճակը սրվել է. պատրաստվում են միջպետական ճանապարհը փակել

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում իրավիճակը կրկին լարվել է: Նախորդ տարվանից իրենց մթերած խաղողի գումարները չստացած գյուղացիները դուր են եկել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ սպառնալով փակել այն, եթե «Վեդի Ալկո» գործարանը չվճարի իրենց պարտքը, որն ավելին է քան 100 միլիոն դրամը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց աղավնաձորցի խաղողագործ Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ այժմ ճանապարհը դեռ չեն փակել, սակայն կփակեն, եթե արձագանք չլինի:

Նշենք, որ ճանապարհի տվյալ հատված են ժամանել Վայոց ձորի մարզպետն ու նրա տեղակալը, տարածքի ոստիկանները եւ այլք: Հայկազ Ասատրյանի խոսքով՝ իրենք այսօր էլ երեխաներին չեն ուղարկել մանկապարտեզ եւ դպրոց:

Հավելենք, որ Աղավնաձորում գրեթե ամեն տարի խաղողի մթերման խնդիր է առաջանում, քանի որ այս գյուղում աճեցնում են Արենի տեսակի խաղողը, որի իրացումը դժվարություններ է առաջանում առանձնահատուկ լինելու պատճառով: 2014 թվականին աղավնաձորցիներն իրենց բերքի մի մասը հանձնել են տարբեր գործարանների, իսկ որոշակի քանակի խաղող իրացնել չեն կարողացել: «Վեդի Ալկո» ընկերությանն են դիմել, որտեղ էլ ստիպված ընդունել են խաղողը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ գումար չունեն: Գյուղացիներն այլ տարբերակ չունենալով՝ մթերել են տվյալ գործարանում:

Աղավնաձորցիների պնդմամբ՝ «Վեդի Ալկո» ընկերությանն էլ կառավարությունից են ստիպել, որպեսզի չիրացված ողջ բերքն ընդունի: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն էլ ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ փորձում են աջակցել «Վեդի Ալկո» ընկերությունը՝ շահավետ պայմաններով վարկ վերցնելու հարցում, որպեսզի շրջանառու միջոցների ներգրավման միջոցով էլ վճարի գյուղացիների պարտքը:

Հ.Գ. Օրվա վերջում Հայկազ Ասատրյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք ժամը 14:00-ի սահմաններում, մոտ կես ժամով փակել են միջպետական ճանապարհը, սակայն ոստիկանական ուժերի կուտակումից հետո չեն կարողացել ավելի երկար ժամանակով ակցիա իրականացնել: Նրանք որոշել են վերադառնալ տուն, սպասել Սեպտեմբերի 21-ի անկախության տոնակատարություններն ավարտվի, ապա՝ կրկին բողոքի ակցիա իրականացնել:

Նշենք, որ վաղը Աղավանաձորի դպրոցականներն ու պարտեզի սաները կրկին չեն մասնակցի դասապրոցեսին:

 

Տպել
17543 դիտում

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են