Սպառնում էին, որ Կարեն Գրիգորյանի համար աշխատեմ. Էջմիածնի ավագանու առեւանգված թեկնածու

19/09/2016 schedule20:38

Քաղաքապետի 1 եւ ավագանու 2 ծեծված թեկնածուների մեկուսացված լինելու պայմաններում սեպտեմբերի 18-ին Էջմիածնում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ: Հենց այսպիսի մթնոլորտում էլ մարդիկ իրենց ձայնը եւս 4 տարով «տվեցին» գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ ընտրություններից 2 օր առաջ Էջմիածնում միջադեպ էր տեղի ունեցել, որի հետեւանքով քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը եւ եւս մեկ անձ տեղափոխվել էին հիվանդանոց:

Ըստ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի պատմածի՝ ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրեն տեղեկացրել են, որ ավագանու թեկնածու, իր ընկեր Կիրակոս Բաժակյանին առեւանգել են եւ գազալցակայաններից մեկում ծեծի են ենթարկում:

Այսօր մեզ հետ զրույցում Բաժակյանը պատմեց, որ դեմքով ճանաչում է իրեն առեւանգողներից եւ ծեծի ենթարկողներից մեկին՝ նա Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ազգականն է: Բաժակյանն ասաց նաեւ, որ ծեծի ենթարկելուց բացի իրեն սպառնացել են՝ պահանջելով չսատարել Թումանյանին, հեռանալ քաղաքից, իսկ եթե ուզում է ավագանու անդամ դառնալ՝ սատարել Կարեն Գրիգորյանին:

- Պարոն Բաժակյան, մենք տեղեկացանք, որ այսօր քննչական գործողության էիք մասնակցում: Ի՞նչ գործողություն էր իրականացվում:

- Ես մանրամասներ չեմ կարող պատմել, քանի որ նախաքննություն է ընթանում, կարող եմ ասել միայն, որ գնացել էի այն վայրը, որտեղ տեղի էր ունեցել իմ ծեծը:

- Կպատմե՞ք սեպտեմբերի 16-ի միջադեպի մասին: Ինչպե՞ս տեղի ունեցավ ամեն ինչ:

 - Գնացել էի գազալցակայան՝ մեքենաս լիցքավորելու: Տուն վերադառնալիս՝ ճանապարհին կայանեցի: Մոտ 2 րոպե հետո եկան ինչ-որ մարդիկ, սկսեցին սպառնալ, ծեծի ենթարկել, այնուհետեւ իրենց հետ տարան ինչ-որ ամայի տարածք:

- Ովքե՞ր էին նրանք:

- Թե ովքեր էին չգիտեմ, դեմքով եմ ճանաչում...Նրանցից մեկը Գրիգորյանների ազգականն էր:

- Հետո ի՞նչ տեղի ունեցավ ամայի տարածքում, որտեղ ձեզ տարան:

- Այնտեղ ծեծի ենթարկեցին, սպառնալիքներ էին հնչեցնում:

- Ի՞նչ էին սպառնում:

- Ասում էին տանս տեղը գիտեն, ուրիշ բաներ էլ կարող են անել:

- Իսկ ի՞նչ էին ուզում, ո՞րն էր իրենց պահանջը:

- Հարցնում էին՝ քանի ընտրող ունենք, ովքե՞ր են: Իրենք ուզում էին, որ ես քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի հետ չաշխատեմ, թեկնածությունս հանեմ, իսկ եթե ուզում եմ ավագանի դառնալ՝ իրենց հետ աշխատեմ: Սպառնում էին, որ հակառակ դեպքում հեռանամ քաղաքից: Ու քանի որ ես մենակ էի, հնարավորություն չունեի զանգելու, օգնություն կանչելու, համաձայնեցի նրանց պահանջների հետ, որպեսզի վերադառնամ տուն:

- Հիմա ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչ վնասվածքներ ունեք:

- Դիմել եմ բժշկի, ստուգվել եմ, վաղը նորից եմ ստուգվելու, որից հետո բուժում կնշանակվի: Կոտրվածք չունեմ, բայց սալջարդեր ունեմ եւ երիկամիս հետ խնդիր կա:

- Ոտքո՞վ հարվածել են:

- Այո:

Բաժակյանի առեւանգման եւ ծեծի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք Կարեն Գրիգորյանի մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանից. «Ինձ թվում է՝ իրենց հերթական սուտն է, բայց քանի որ նախաքննություն է ընթանում՝ նախաքննական մարմինից հարցրեք: Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու և դրա սպառնալիքի միջոցով ավագանու թեկնածուին առևանգելու և վերջինիս ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

 Հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Միաժամանակ հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցներ՝ ուղղված հնարավորինս սեղմ ժամկետում հանցանք կատարած անձանց և հանցագործության բոլոր հանգամանքների բացահայտմանը:

Տպել
4373 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը