Նոր Կյանքի նոր գյուղապետը նախկինի մեքենան կվաճառի, ինքն էլ հեծանիվով կգնա աշխատանքի

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Նոր կյանք համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը հաղթել է համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Մասիս Աբրահամյանին:

Armtimes.com-ի զրուցակիցն է Գարիկ Սարգսյանը, ում հետ խոսել ենք իր առաջիկա ծրագրերի մասին.

- Պարոն Սարգսյան, ի՞նչ եք կարծում՝ սա ձե՞ր հաղթանակն էր, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության:

- Այն համագործակցության մի մեծ կոմպլեքս էր ներառում թե՛ ՔՊ-ի թիմի, թե՛ մեր կազմած ծրագրի,  թե՛ մեր համագյուղացիների մոտ եղած դժգոհությունների: Իդեալական քարոզարշավ ենք իրականացրել, որովհետեւ աշխատել ենք յուրաքանչյուրի հետ, ներկայացրել մեր ծրագիրը: Մեզ ամեն ինչում համայնքի նախկին ղեկավարն «օգնել է» իր ցանկացած քայլով, ժողովրդին ցույց է տվել, որ հեռացող գյուղապետ է, ցույց է տվել իր թույլ կողմերը: Նախկինում մարդկանց հետ խոսում էր ավելի բարձր դիրքից, այս անգամ իջել էր մարդկանց մեջ ու խոստումներ, խոստումներ, ինչպես ցանկացած նախընտրական փուլում: Մենք մեր թիմով կարողացանք ապացուցել, որ այն քաղաքական ուժն ենք, որը մարդկանց չի խաբում, եւ մարդիկ հավատացին, իսկ դեռ ոչ մի գործ չարած՝ շատ դժվար է մարդկանց  հավատացնել այդ ամենը:

- Նախկին գյուղապետը ձեզ շնորհավորե՞լ է:

- Երբ նախնական արդյունքները կային, ես ներսում չէի, ֆիզիկապես հնարավորություն չկար, որ շնորհավորի:

- Այսօր չի՞ տեսել ձեզ գյուղում:

- Առավոտյան շուտ Երեւան եմ եկել, երեկոյան վերադարձել, առիթ չի եղել հանդիպելու:

- Կներկայացնե՞ք ձեր առաջիկա ծրագրերը:

- Պատրաստվում ենք ուսանողական տրանսպորտ կազմակեպել Նոր կյանքից Երեւան եւ գյուղի լուսավորության խնդիրը լուծենք:

- Համայնքի բյուջեն կբավականացնի՞ նաեւ այդ խնդիրների համար:

- Տրանսպորտի ծախսի կեսը կհոգան ուսանողները, մյուս կեսը՝ համայնքային բյուջեից կլինի:

- Օրեր առաջ մեզ հետ զրույցում այլեւս նախկին գյուղապետն ասել էր, որ պարտության դեպքում պատրաստ է տեղը զիջել. «աթոռը հորս տնից չեմ բերել»,- ասել էր նա: Դուք էլ ընտրություններից օրեր առաջ հանրահավաքի ժամանակ, երբ միջադեպ էր գրանցվել, հայտարարեցիք, որ գյուղապետից ոչինչ պետք չի, եթե ընտրվեք աթոռն ուղարկելու եք իրեն եւ հայտարարեցիք, որ ձեր ընկերները խոստացել են Մոսկվայից ուղարկել գրասենյակային պարագաներ: Պատրաստվո՞ւմ եք աթոռն ուղարկել իրեն:

- Որպես համայնքապետ դեռ պաշտոնապես չեմ ստանձնել լիազորություններս, երեւի պաշտոնապես հինգշաբթի կստանձնեմ եւ դրանից հետո կորոշեմ՝ ինչ եմ անելու այդ աթոռի հետ:

 - Բայց խոստացել եք չէ՞, չե՞ք ուզում ուղարկել:

- Այո, այո, կուղարկեմ, ոչ մի բան, որը կհիշեցնի նախկին գյուղապետին իմ սենյակում, չպետք է լինի:

- Իսկ ձեր ընկերները հիշո՞ւմ են իրենց խոստման մասին, ուղարկելո՞ւ են գույքը:

- Այո, ավելի են ոգեւորվել իմ հայտարարությունից հետո, շատ ավելին են ուզում անել, քան գրասենյակային պարագաներն են:

- Որպես երիտասարդ գյուղապետ, մտադի՞ր եք ձեր կառավարման մեջ կրեատիվ լուծումներ գտնել:

- Որոշել եմ գյուղապետին պատկանող մեքենան վաճառել,  համայնքում կարիք չկա ծառայողական մեքենայի, գյուղը փոքր է, ոտքով էլ հնարավոր է հասնել, ես էլ անձնական մեքենա ունեմ, իսկ լավ եղանակի դեպքում կարող եմ հեծանիվով աշխատանքի գնալ:

Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանի օգտին քվեարկել է 467  ընտրող, իսկ ՀՀԿ-ական գործող գյուղապետի օգտին՝ 400:

Տպել
35516 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ