Արամ MP3-ն հետաձգել է վանաձորյան համերգը, որ ՀՀԿ-ին չքարոզի

Արամ MP3-ն սեպտեմբերի 30-ին Վանաձորում սպասվող համերգային ծրագիրը հետաձգել է, որպեսզի անուղղակիորեն չմասնակցի Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի քարոզարշավին:

Հիշեցնենք, որ Արամ MP3-ի եւ Գարիկ Պապոյանի համերգի գովազդային հոլովակի վերջում գրված է «հատուկ շնորհակալություն» Մամիկոն Ասլանյանին:

«Համերգը տեղափոխել ենք հոկտեմբերի 10-ին, որպեսզի չքաղաքականացվի այն»,-ասաց Արամը:

Մեր հարցին՝ կազմակերպիչների հետ որեւէ խնդիր չի՞ առաջացել, Արամն ասաց, որ համերգը չի չեղարկվել, միայն հետաձգվել է, ուստի խնդիրներ չեն առաջացել:

«Պարզապես կողքից խոսակցությունները շատանում էին, որ համերգը կազմակերպվել է ընտրությունների համար, իսկ ինձ անիմաստ խոսակցություններ պետք չի, ուստի որոշեցի տեղափոխել»,-ասաց Արամ MP3-ին:

Մեր նախորդ զրույցում սակայն, ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը հերքել էր, որ համերգի ֆինանսավորման հետ որեւէ կապ ունի: Մեր հարցին՝ այդ դեպքում  ո՞րն է իրեն շնորհակալություն հայտնելու պատճառը, Ասլանյանը պատասխանել էր. «Ես ֆինանսավորման հետ որեւէ կապ չունեմ, ուղղակի ինձ հատուկ շնորհակալություն են հայտնել իմ ընկերների խաթեր, իմ կապերի համար»:

Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին:

 

Տպել
2625 դիտում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում