Հայաստանն «Իսկանդերով» կթիրախավորի Բաքուն. Վլադիմիր Եվսեեւ

20/09/2016 schedule21:30

Հայաստանը պատրաստվում է անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին: Երեւանի կենտրոնում երթեւեկությունը վերջին օրերին քանիցս կաթվածահար եղավ, քանի որ կենտրոնական փողոցներով երթեւեկում էր ծանր զրահատեխնիկա:

«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Բուկ» ու «C-300» հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ. սրանք հիմնականում նոր զինատեսակներն են, որոնց մեծ մասը Հայաստան են առաքվել բոլորովին վերջերս: Զորահանդեսի համար նախատեսված զինտեխնիկայի ցուցադրությունը տվեց շատ հարցերի պատասխաններ, ինչպես նաեւ առաջացրեց նոր հարցադրումներ: Եթե նախկինում Հայաստանում շատերը պնդում էին, որ Ռուսաստանը չի տրամադրի հայկական բանակին «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ապա այժմ գրեթե նույն մարդիկ կասկած են հայտնում, որ այդ զինատեսակն իրականում գտնվում է հայկական բանակի վերահսկողության տակ: «Արդյոք ռուսները թույլ կտան, որ հայկական բանակն իր հայեցողությամբ օգտագործի այդ համակարգերը», - այս օրերին նման հարցադրումներ շատ են հնչում լրատվամիջոցներում ու սոցցանցերում: Նոր զինատեսակների տարածաշրջանային ռազմաքաղաքական նշանակության եւ կարեւորության աստիճանի մասին մենք զրուցեցինք ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ:

- Պարոն Եվսեեւ, բոլորովին վերջերս հայաստանցիները համոզվեցին, որ հայկական բանակը զինված է «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Սոլնցեպյոկ» եւ ռադիոէլեկտրոնային պայքարի «Ավտոբազա» համակարգերով: Ի՞նչ նշանակություն ունեն այս զինատեսակները հայկական բանակի համար հատկապես ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

- Սկսենք «Իսկանդեր» համակարգերից: Փաստ է, որ դրանք արդեն իսկ Հայաստանում են եւ գտնվում են հայկական բանակի վերահսկողության տակ: Այս համակարգերը կարեւոր են Հայաստանի համար հատկապես ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից, քանի որ Բաքվի համար հանդիսանում են շատ ուժեղ հրթիռային զսպիչ գործոն հակամարտության հնարավոր վերսկսման պարագայում: Այս զինատեսակը թիրախավորելու է հենց Բաքուն: Ոչ թե նավթահորերն ու գազատարները, այլ հենց Բաքու քաղաքը: Այժմ Բաքուն նշանառության տակ վերցնելու համար պետք չէ «Իսկանդերները» տեղակայել Ղարաբաղում: Շնորհիվ այս համակարգերի՝ Բաքուն հայկական բանակի համար դառնում է բավական հեշտ խոցելի թիրախ: Բանն այն է, որ հրթիռային համակարգերը սովորաբար լինում են ոչ այդքան ճշգրիտ: «Իսկանդերի» տարբերությունն այն է, որ այն կարողանում է շրջանցել հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության միջոցները եւ ճշգրիտ ու կործանարար հարվածներ հասցնել նախապես նշանառության տակ վերցրած թիրախներին: Այնպես որ, սա բավականին ուժեղ հրթիռային զսպիչ գործոն է Բաքվի համար:

- Կարո՞ղ ենք ասել, որ ռազմական բալանսը վերականգնվել է ԼՂ հակամարտության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին:

- Ավելին, կարող ենք ասել, որ այժմ որոշակի առումով հայկական կողմն առավելություն ունի: «Բուկ» եւ «Սոլնցեպյոկ» համակարգերն ուղղված են հակաօդային եւ սահմանային պաշտպանության ամրապնդմանը: Հատկապես «Բուկերի» առկայությունն ուղղված է ՀՕՊ համակարգի հետագա հզորացմանը: «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը հենց ռազմական բալանսի վերականգման համար են: Սրանք ստրատեգիական զինատեսակներ են: Բացի այդ ստեղծվել է հայ-ռուսական միասնական զորախումբ, որի նպատակներից է լինելու Նախիջեւանի ուղղությունից բխող վտանգների չեզոքացումը: Իհարկե, ես չեմ պատկերացնում, թե ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Նախիջեւանից Հայաստանի համար ինչ վտանգ կարող է լինել, սակայն հայկական կողմի համար այս ուղղությունը եւս կարեւոր է: Զինատեսակների նոմենկլատուրայում շատ մեծ նշանակություն ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները:

- Դրանք հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համա՞ր են:

- Այո, ինչը շատ կարեւոր է Հայաստանի ու Ղարաբաղի համար: Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից Հայաստանին տրամադրվել է «Ավտոբազա» համակարգը: Այն հայտնի է նրանով, որ ի զորու է վայրէջք հարկադրել հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերին: Այս համակարգը կարող է կանխել ԱԹՍ-ների թռիչքը մինչեւ 10 կմ բարձրության վրա: Բացի այդ հայկական բանակին են տրամադրվել ռազմական ռադիոէլեկտրոնաին պայքարի այլ միջոցներ, որոնք խաթարում են հակառակորդի ԱԹՍ-ների ղեկավարման ալիքները եւ խիստ դժվարացնում են գերճշգրիտ զենքերի գործածումը: Սրանք շատ կարեւոր զինատեսակներ են հայկական բանակի համար: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն այս ոլորտում ուներ հստակ առավելություն: Կարծում եմ, որ այժմ արդեն Հայաստանն ունի տեխնիկական առավելություն: Սա շատ կարեւոր է, քանի որ ինչ-որ մի կերպ պետք է կոմպենսացնել ԱԹՍ-ների սակավությունը: Հայաստանը չունի նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր:

- Պարոն Եվսեեւ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը զենք է մատակարարում ե՛ւ Հայաստանին ե՛ւ Ադրբեջանին՝ Երեւանում մտահոգություններ կան, որ մոտ ապագայում նույն «Իսկանդեր» համակարգերից կհայտնվեն նաեւ Ադրբեջանում: Այս մտահոգությունները որքանո՞վ են հիմնավորված եւ արդյոք Ռուսաստանի շահերի՞ց է բխում, որ Ադրբեջանում եւս հայտնվեն նման համակարգեր:

- Չեմ կարծում, որ Ռուսաստանի շահերից բխի այն, որ «Իսկանդեր» համակարգերով զինվի նաեւ Ադրբեջանի բանակը: Հայաստանին նման համակարգերի տրամադրման տրամաբանությունը հասկանալի է: Դա հրթիռային զսպման ապահովում է, որպեսզի Ադրբեջանին հետ պահի ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններից: Ինչի՞ համար են Ադրբեջանին պետք «Իսկանդերները»: Սպառնալիքի կամ վտանգի ստեղծման համար: Օրինակ՝ Երեւանի վրա հարվածներ իրականացնելու համար: Ռուսաստանին նման սպառնալիք պետք չէ գոնե այն պատճառով, որ Հայաստանում վերջինս ունի ռազմաբազա: Բացի այդ Ռուսաստանն իր շահերը Կովկասում իրացնում է Հայաստանի, այլ ոչ թե Ադրբեջանի միջոցով: Դա վնաս կհասցնի հենց Ռուսաստանի շահերին: Ուստի, Ադրբեջանին «Իսկանդերների» տրամադրումը շատ խնդրահարույց թեմա է Ռուսաստանի համար: Ես նման նպատակ չեմ տեսնում: Բայց ես լավ հասկանում եմ, թե ինչու են դրանք պետք Հայաստանին: Այդ համակարգերի կարիքը հատկապես զգացվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը սպառնաց հրթիռակոծել Ստեփանակերտը: Հենց Հայաստանից նման սպառնալիքների չեզոքացման ու Ղարաբաղում հրթիռային բրիգադ չտեղակայելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանում լինեն «Իսկանդեր» համակարգեր: Ադրբեջանում այս հանգամանքը պետք է լավ հասկանան, որ անհրաժեշտության դեպքում հարվածը կհասցվի գերճշգրիտ զինատեսակից, որը կարող է կործանել հրամանատարական կետեր, պետական կառավարման շենքեր եւ այլն: 

Տպել
10732 դիտում

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել