Էջմիածնում լարվածությունը պահպանվում է. ծեծված թեկնածուի տան մոտ ոստիկաններ են հերթապահում

Էջմիածնում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններից եւ դրան նախորդած միջադեպից հետո լարվածությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 16-ին ծեծի ենթարկված քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն ինքը պարտվել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Թումանյանի հիմնավորումն այն է, որ ընտրություններն անցկացվել են իր (քաղաքապետի թեկնածուի) եւ ավագանու անդամի երկու թեկնածուների մեկուսացված լինելու պայմաններում:

Բացի այդ, ըստ Թումանյանի, ընտրությունների օրը բազմաթիվ այլ ընտրախախտումներ են տեղի ունեցել, որոնք հիմք են տալիս պնդելու, որ Կարեն Գրիգորյանը չի ընտրվել.

«Բողոքարկելու ենք անպայման, որովհետեւ չի կարելի ընտրություն անել առանց քաղաքապետի թեկնածուի, ավագանու թեկնածուների: Քաղաքապետարանի աշխատողներին տարել ընտրական հանձնաժողովում են դրել, նույնիսկ ամուսիններ են եղել հանձնաժողովներում, որն օրենքով արգելվում է»,- ասաց Թումանյանը:

Անդրադառնալով քաղաքում առկա լարվածությանը եւ իր անվտանգությանը՝ քաղաքապետի թեկնածուն տեղեկացրեց, որ իր, ավագանու անդամի թեկնածուներ Ստեփան Աբգարյանի եւ Կիրակոս Բաժակյանի ծեծից հետո նրանց տների մոտ ոստիկաններ են հսկում:

Չնայած դրան՝ Թումանյանը պնդում է, որ ինքը վախեցած չէ եւ առաջվա պես ազատ շրջում է Էջմիածնում: «Օրենքը մեզ պաշտպանում է, դեռ ոչ մի խնդիր չկա»,- մեզ հետ զրույցում ասաց երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնից դուրս գրված քաղաքապետի թեկնածուն:

Հարցին՝ արդյո՞ք հարուցված քրեական գործի շրջանակներում առերեսվել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ, որն ըստ իր պնդումների եղել է իրեն հետապնդողների մեջ, Թումանյանը պատասխանեց, որ իրենց առերեսումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:

Ի տարբերություն Թումանյանի՝ Կարեն Գրիգորյանի հետ առերեսվել է ավագանու անդամ, ծեծի ենթարկված Ստեփան Աբգարյանը:

«Առերեսվել ենք, ասաց, որ չի մասնակցել ոչ մի բանի, էլ ոչ մի բան չասաց: Ամեն ինչից հրաժարվում էր...որը պետք էր ասեց, որը պետք չէր՝ չասեց»,- պատմեց Աբգարյանը: Մեր հարցին՝ դուք պնդե՞լ եք, որ Կարեն Գրիգորյանը ներկա է եղել ձեր եւ Արթուր Թումանյանի ծեծին եւ հետապնդմանը՝ Աբգարյանը պատասխանեց. «Այո, ինչ խոսք»:

Ըստ Աբգարյանի՝ առերեսում է եղել նաեւ իր ու Կարեն Գրիգորյանի վարորդի եւ մորաքրոջ որդու հետ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում առերեսում իրականացվել է նաեւ ավագանու անդամի թեկնածուներից Կիրակոս Բաժակյանի եւ նրան առեւանգողներից մեկի միջեւ: Հիշեցնենք, որ Բաժակյանին առեւանգելու դեպքի առթիվ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի բնակիչներից մեկին: Բաժակյանն ասում է, որ մեղադրվողը գործող քաղաքապետ Գրիգորյանի ազգականն է, բայց անունը չգիտի:

«Առերեսում եղել է, ճանաչել եմ, ասել եմ, որ նա եղել է ինձ առեւանգողների եւ ծեծողների մեջ»,- տեղեկացրեց Բաժակյանը:

Մեր հարցին, թե իրավապահների կողմից կատարված աշխատանքը բավարա՞ր է համարում իր առեւանգման գործը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից՝ Բաժակյանը պատասխանեց. «Դրական եմ գնահատում»:

Բաժակյանին առեւանգողները, ըստ նրա պատմածի՝ նրանից պահանջել էին չսատարել Արթուր Թումանյանին եւ հեռանալ Էջմիածնից: «Ես մեր տանն եմ, եւ իմ նկատմամբ առայժմ ոչ մի հետապնդում, ճնշում չկա»,- ընդգծեց ավագանու անդամի թեկնածուն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նախ լուր տարածվեց, որ կրակել են գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Ըստ այդ լուրերի՝ կրակոցները հնչել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենայից, որի մեջ եղել էին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդին՝ ավագանու անդամի թեկնածու Ստեփան Աբգարյանը: Ըստ տարածված տեղեկությունների՝ կրակոցներից հետո Գրիգորյանները հետապնդել էին «Վազ 21/06» մակնիշի մեքենային, Կամո փողոցում բախվել իրար, ինչից հետո նրանց միջեւ ծեծկռտուք էր սկսվել, որի ժամանակ էլ տուժել էին Թումանյանն ու Աբգարյանը եւ տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի ուշ Թումանյանն ու Աբգարյանը պատմեցին, որ ամեն ինչ տեղի է ունեցել այլ կերպ. ըստ նրանց պատմածի՝ նախ առեւանգել են իրենց ընկերոջը՝ ավագանու անդամ Կիրակոս Բաժակյանին, եւ երբ իրենք գնացել են Բաժակյանին փնտրելու, Կարեն Գրիգորյանն ու նրա մորաքրոջ որդին ջիփով հետապնդել են իրենց, հարվածել իրենց մեքենային, իջել մեքենայից՝ փորձելով ծեծել, սակայն Գրիգորյանի մոտից զենքն ընկել էր եւ Թումանյանը վերցնելով այն օդ էր կրակել՝ վախեցնելու համար: Թումանյանի պատմելով Գրիգորյանները շարունակել են հետապնդել եւ մի հարմար տեղ ծեծել են իրեն ու Աբգարյանին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալներ չկան:

Տպել
3869 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար