Ստատուս քվոյի փոփոխություն առաջին հերթին Ադրբեջանի ուղեղում պետք է լինի

22/09/2016 schedule20:38

Ադրբեջանը ԼՂ հակամարտության լուծման տեսլականը տեսնում է նախկին ադրբեջանական ԽՍՀՄ տարածքը վերականգնելու միջոցով: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի կողմից արված հայտարարությանը: Մամեդյարովի խոսքով, Բաքուն պատրաստ է առարկայական բանակցությունների, որոնք «ուղղված կլինեն ստատուս քվոյի փոփոխմանը»։

«Կարելի է եզրակացնել, որ հակամարտության լուծման իրենց տեսլականն այն է, որ ուզում են վերականգնել նախկին ադրբեջանական ԽՍՀՄ-ի տարածքային ամբողջականությունը եւ մի քանի հողակտոր պոկել ներկայիս ՀՀ տարածքից: Եթե խոսում ենք ստատուս քվոյի  փոփոխության եւ անհրաժեշտության մասին, պետք է այն համապարակ ձեւով դիտարկել, որովհետեւ ստատուս քվոյի փոփոխությունը միայն սահմանների փոփոխություն չի ենթադրում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Բաբայանի համոզմամբ՝ Ադրբեջանն առաջնահերթ պետք է մոտեցումները վերանայի եւ նոր խոսի փոփոխությունների մասին.

«Ստատուս քվոյի փոփոխությունն առաջին հերթին իրենց ուղեղներում պետք է լինի, ինքը չի վերանայում իր մոտեցումները, ի՞նչ փոփոխության մասին է  խոսքը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանի միակ նպատակը Ղարաբաղը զավթելն է:

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ստատուս քվոյի փոփոխությունը, Բաբայանն ասաց, որ իհարկե ցանկանում են, որ փոփոխություն լինի, բայց պետք է փոփոխությունը մոտեցումներից սկսել:

«Ադրբեջանը քայլ կատարել հակամարտության կարգավորման ուղղությամբ, պատրաստ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, պետք է վերանայի իր ֆաշիստական գաղափարախոսությունը»,- ասաց Բաբայանը:

Ըստ Բաբայանի՝ փոփոխությունների գրավականը կարող է լինել այն, որ Ադրբեջանն ի վերջո,  Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի  գագաթաժողովներում ընդունած պայմանավորվածություններն ի կատար ածի (ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննող մեխանզիմների տեղադրում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում):

«Այստեղ պետք  է Ադրբեջանը քայլ կատարի, այ դա արդեն կլինի ստատուս քվոյի փոփոխություն, եթե ուզում են իրավիճակ փոխել, շփման գծում կրակոցներ ու հրադադարի խախտումներ չլինեն, լինեն, պետք է  այդ մեխանիզմների վրա աշխատեն»,- ասաց Բաբայանը:

Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ համանախագահների հետ եւ հայտարարել՝ հայկական զինված ուժերի կողմից  զորավարժություններ են սկսել Աղդամում, ինչը «միտված է բանակցային գործընթացի վիժեցմանը»:

Մեր հարցին՝ զորավարժությունները որեւէ կերպ վտանգո՞ւմ են բանակցությունների գործընթացը, Բաբայանն ասաց.

«Երեւի Մամեդյարովը մոռացել է՝ ինչ է տեղի ունեցել, եւ ինչ են իրենք արել, այն երեւի ուղղված էր բանակցային գործընթացի ամրապնդմանը՝ նոր որակ հաղորդելով բանակցային գործընթացին: Այդ դեպքում Ակնայի շրջանում տեղի ունեցող զորավարժություններն, այո, շատ մեծ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Պետք է ներողություն խնդրենք, որ նման բան ենք անում»:

Մեր դիտարկմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն, ըստ իրեն, ինչո՞ւ չեն համարժեք պատասխան տալիս Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից նման հայտարարություններին, Դավիթ Բաբայանն օրինակով մանրամասնեց.

«Հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդներին պարտադիր չի, որ բժիշկը միշտ ասի դու ապուշ ես, խփի գլխին, դրա համար պետք է ուղղակի ինչ-որ բա խոսել, որ խանգարում ունեցող  հիվանդն ավելի վատ վիճակի մեջ չընկնի: Հիմա նույն վիճակն է, ՄԽ համանախագահներն աշխատում են որպես հոգեբույժ, քանի որ կողմերից մեկն ունի լուրջ խանգարումներ»:

Անդրադառնալով Մամեդյարովի հայտարարություններին՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այդ ամենն Ադրբեջանի «պրովոկացիոն քաղաքականության» մասին է խոսում:

«Ադրբեջանը, երբ ասում է ստատուս քվոյի փոփոխություն, կոնկրետ բան նկատի ունի, որ տարածքները պետք է վերադարձվեն, այսինքն՝ միակողմանի զիջումներ: Այլ կերպ որակել, քան պրովոկացիոն քաղաքականություն, չեմ կարող»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է զորավարժություններին, Գրիգորյանն ասաց, որ այն էլ հայկական կողմի պատասխանն է Ադրբեջանի պրովոկացիային:

«Այսօր ոչ ոք երաշխիք չի տալիս Ղարաբաղի հայերի անվտանգության հարցում, թող Ադրբեջանը չվտանգի մարդկանց կյանքը, այդ դեպքում իրավունք կունենա ինչ-որ հարցերն բարձրացնել»,- ասաց քաղաքագետը:

Մեր այն դիտարկմանը, որ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների ուղեղում պետք է առաջին հերթին ստատուս քվոյի փոփոխություն լինի, քաղաքագետը համաձայնեց.

«Շատ ճիշտ մեսիջ է, Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը,  քանի որ իրենք, երբ ասում են, որ ստատուս քվոն պետք է փոխվի, նկատի չունեն խաղաղ ճանապարհով լուծում, այլ այն, որ եթե ՀՀ-ն միակողմանի զիջումների չգնա, իրենք հարցը պատերազմի միջոցով կլուծեն»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց նշյալ հարցերին պատասխանել՝ ասելով, որ քաղաքական ենթատեքստով հարցերին չի պատասխանում:

Ընդգծենք, որ ժամեր առաջ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել՝ ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են սպասում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում.

«Նյու Յորքում ավարտվել է Ղարաբաղի  հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք հիմնական հարցերում առաջընթացի»,- մասնավորապես գրել է նա:

Տպել
7845 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել