Գյումրիում եւ Վանաձորում պայքարող կուսակցությունների ունեցվածքը. հայտարարագրեր

Armtimes.com-ն ավելի վաղ ներկայացրել էր Գյումրիում եւ Վանաձորում հոկտեմբերի 2-ն սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններից ՀՀԿ-ի եկամուտներն ու ունեցվածքը: Այս անգամ ներկայացնում ենք նշված համայնքներում մյուս կուսակցությունների ֆինանսական եւ նյութական կարողությունները:

ԲՀԿ-ն մասնակցում է ե՛ւ Գյումրու, ե՛ւ Վանաձորի ավագանու ընտրություններին: 2015 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով, ԲՀԿ-ն որեւէ անշարժ գույք չունի: Կուսակցության դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 485 հազար դրամ, իսկ եկամուտները՝ ավելի քան 25 միլիոն դրամ, որը գոյացել է անդամավճարներից եւ պետբյուջեից ստացած հատկացումից: Միայն անդամավճարներից ԲՀԿ-ն ստացել է 2 միլիոն 26 հազար դրամ:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը մասնակցում է միայն Վանաձորի ավագանու ընտրությանը: Վերջին մեկ տարվա հայտարարագրի համաձայն այս կուսակցությունը որպես անշարժ գույք վարձակալել է Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող մի բնակարան: Դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 875 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 7.1 միլիոն դրամ եւ 7 հազար ԱՄՆ դոլար, որոնք գոյացել են անդամավճարներից եւ նվիրատվություններից: Արտարժույթով եկամուտն ամբողջությամբ նվիրատվություն է:

Համախմբում կուսակցությունը մասնակցում է Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններին: Այս կուսակցությունը շարժական եւ անշարժ գույք չունի, իսկ եկամուտը ստեղծման օրվանից (2016 թ հունիս) մինչ սեպտեմբերի 5-ը կազմել է 4 միլիոն դրամ:

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը մասնակցում է ե՛ւ Գյումրու, ե՛ւ Վանաձորի ավագանու ընտրություններին, որպես անշարժ գույք հայտարարագրել է մոտ 300 քմ հասարակական նշանակության շինություն Երեւան քաղաքի Սարյան փողոցում: Կուսակցության դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ: Եկամուտները գոյացել են հետեւյալ կերպ՝ 4 միլիոն 809 հազար դրամը՝ անդամավճարներից եւ նվիրատվություններից, 682 հազարը՝ պետբյուջեից, 1 միլիոն դրամը՝ Անտարես ՍՊԸ-ից:

ՀՅԴ-ն երկու քաղաքներում ընտրություններին մասնակցում է սեփական ցուցակով: Այս կուսակցությունը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հայտարարագրել է 211 քմ տարածք, իսկ որպես եկամուտ՝ 3.5 միլիոն դրամ, որը գոյացել է անդամավճարներից:

Հայկական վերածնունդ (նախկին ՕԵԿ) կուսակցությունը նույնպես մասնակցում է երկու քաղաքների ավագանու ընտրություններին եւ հայտարարագրել է 100 հատ սեղան, 400 հատ աթոռ, 70 հատ պահարան, 80 հատ համակարգիչ, 50 հատ հեռախոս, 25 հատ բազմոց, 10 հատ հեռուստացույց, 10 հատ փափուկ կահույք, 10 հատ գրապահոց եւ 20 հատ տպիչ: ՀՎԿ-ն եկամուտ չի ստացել եւ ունի ընդամենը 1 միլիոն դրամ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Վանաձոր քաղաքում վարձակալել է 136 քմ տարածք, իսկ Կապանում՝ 50 քմ տարածք: Կուսակցության դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ, իսկ եկամուտները, որոնք գոյացել են նվիրատվություններից եւ անդամավճարներից՝ կազմելով 5.9 միլիոն դրամ:

Ալյանս կուսակցությունը մասնակցում է միայն Գյումրու ավագանու ընտրությանը եւ հայտարարագրել է միայն եկամուտները, որոնք գոյացել են ներդրման արդյունքում: Միակ ներդրողը եղել է կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, իսկ ներդրումը կազմել է ընդամենը 50 հազար դրամ:

ԳԱԼԱ կուսակցությունը մասնակցում է միայն Գյումրու ավագանու ընտրությանը, իսկ իր ներկայացրած հայտարարագրում որեւէ նշում չի կատարել:

Գյումրեցու ոգի կուսակցությունը նույնպես մասնակցում է միայն Գյումրու ավագանու ընտրությանը: Այս կուսակցությունը հայտարարագրել է Գյումրի քաղաքում 100 քմ տարածք, իսկ եկամուտները գոյացել են միակ նվիրատուի կատարած նվիրատվությունից: Կուսակցությանը 2 միլիոն դրամ է նվիրել Սահակ Սահրադյանը:

Գործարար կուսակցությունը եւս մասնակցում է միայն Գյումրու ՏԻՄ ընտրությանը, սակայն նրա հայտարարագիրը նույնպես դատարկ է, որեւէ նշում չկա:

«Բալասանյան դաշինք»-ի մյուս կուսակցության՝ ՔԴՄ-ն հայտարարագրել է Երեւան քաղաքի Վարդանանց փակուղում 304 քմ տարածք, որը վարձակալել է: Կուսակցության եկամուտները գոյացել են անդամավճարներից եւ նվիրատվություններից, որոնք միասին կազմել են 4 միլիոն 282 հազար դրամ, իսկ կուսակցությունը որպես դրամական միջոց հայտարարագրել է ընդամենը 23 հազար դրամ:

Տպել
3272 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին