Եթե ԱՄՆ-ն դրական պատասխան տա Թուրքիային, ես պատրաստ եմ վերադառնալ. Գյուլեն

23/09/2016 schedule21:30

Իսլամական քարոզիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր, գյուլենականների առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենը հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Թուրքիա, եթե ԱՄՆ-ն որոշի բավարարել թուրքական կողմի՝ իրեն արտահանձնելու պահանջը։ Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթը»՝ հղում կատարելով գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը։

«Եթե ԱՄՆ-ն դրական պատասխան տա, ես կվերադառնամ, դա խնդիր չէ», - ասել է Գյուլենը։

Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար Էրդողանի կառավարությունը քանիցս դիմել է ամերիկյան կողմին, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ այս բանակցություններում կողմերը չեն գրանցել։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում են հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի «հրամանը տալու և ղեկավարելու» մեջ։

Տպել
1430 դիտում

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու

ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել Թրամփի՝ արտակարգ իրադրություն հայտարարելու որոշման

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը