Սեյրան Օհանյանը գնացել է դիրքեր, դիտարկել զինվորական ծառայության ընթացքը

24/09/2016 schedule18:55

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր աշխատանքային այցով եղել է հանրապետության հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Այցի նպատակն էր տեղում դիտարկել զինվորական ծառայության եւ մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:

Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը, մարտավարական բնագծի պաշտպանական դիրքերի եւ ամրաշինական կառույցների բարելավման ու կահավորման աշխատանքների ընթացքը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային եւ սանիտարահիգիենիկ  պայմանները, սննդի որակը, տեսականին եւ պահպանման պայմանները:

Նույն օրը Սեյրան Օհանյանը այցելել է նաեւ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Անդրանիկ Զոհրաբյանի հարազատներին։  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով Անդրանիկի հարազատներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Սեյրան Օհանյանն իր զորակցությունն է հայտնել հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքին եւ նշել, որ պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստակամ է իր հնարավորության սահմաններում սատար կանգնելու նրանց եւ մնացած բոլոր զինծառայողների հարազատներին։

Անկաշկանդ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Անդրանիկի հայրը վերհիշել է որդու հետ կապված հիշարժան դրվագներն ու զինծառայության մեկնելու նախօրյակին նրան տրված պատգամները։ Ատոմ Զոհրաբյանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է առաջին իսկ անհրաժեշտության դեպքում համալրելու հայրենիքի պաշտպանների շարքերը։

Տպել
1980 դիտում

Մասիսի թիվ 1 մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 42 պատգամավոր

Ինեկոբանկը նոր գործադիր տնօրեն ունի

Գիտության ոլորտում մոտ 1 միլիարդի թերֆինանսավորում ունենք․ Սերգեյ Բագրատյանը՝ 2020 թվականի բյուջեի մասին

Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանն ունի 5 անշարժ գույք եւ 138 հազար դոլար, իսկ կինը՝ 130 հազար դոլար

Էմմին մտորում է կրկին «Եվրատեսիլ» գնալու մասին. հարցրել է երկրպագուներին

2020 թվականին պետական պարտքը կնվազի՝ հասնելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակի․ նախարար (տեսանյութ)

Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանը հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին

Ծառուկյանի ընկերությունը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել պարտքը. պնդում է բամբակի դաշտում աշխատած տրակտորի տերը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի լուրջ խնդիրներ ու հույս. մարզիչը նախանձելի վիճակում չէ

ՊԵԿ աշխատակիցներն ազատվել են սեփական դիմումի համաձայն. ՊԵԿ-ի պարզաբանումը

Հնարավոր է՝ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթից հետո էլ բուհը ղեկավարի Գեղամ Գրիգորյանը. հոգաբարձուների խորհրդի նախագահ

Այս տարի ծնված երեխաների թիվը գերազանցել է անցած տարվա նույն ժամանահակահատվածի ցուցանիշը. վարչապետ

ՊՆ-ում կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ

Հայաստանը երբեւէ չի սահմանափակում իր քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը. ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի դեսպանությանը

ԲՀԿ-ն 2020 թվականի բյուջեի նախագծին դեմ է քվեարկելու․ նրանց համոզմամբ՝ այն չի սպասարկում տնտեսական հեղափոխությունը

Սիրիայի նախագահը ցավակցություն է հայտնել հայ քահանայի սպանության կապակցությամբ

Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է