Ինչ տարբերություն՝ իշխող կուսակցությո՞ւնը, թե՞ չակերտավոր ընդդիմադիրը. Արամ Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի տանը օրերս տեղի ունեցած հայտնի ընթրիքից հետո, որին ներկա էին եղել ԱԺ պատգամավորներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ՔՊ Վանաձորի թիմում տրամադրության փոփոխություն չկա:

Այդ մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Վանաձորի ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող, Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը:  Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին.

- Պարոն Խաչատրյան, տեւական ժամանակ «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում: Նախօրեին, սակայն, այս ուժերի ներկայացուցիչները հանդիպել են. խոսքը Թեւան Պողոսյանի տանը կայացած հանդիպման մասին է: Այս հանդիպումից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է քարոզարշավի տրամաբանության եւ ուղղվածության մեջ:

- Եվ Նիկոլ Փաշինյանը եւ ընդհանրապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կուլիսների ետեւում, թաքուն հանդիպումներ չեն անցկացնում: Մենք նաեւ անձնական խնդիր չունենք որեւէ կուսակցության որեւէ ներկայացուցչի հետ: Ինչպես գիտեք, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը ընդդիմությանը առաջարկել էր միավորել ջանքերը Վանաձորում: Մենք 3 պայման առաջարկեցինք, որոնց կատարման դեպքում պատրաստ էինք ինքնաբացարկ ներկայացնել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: Սակայն «Լուսավոր Հայաստանը» Սերժ Սարգսյանի լեգիտիմությանը վերաբերող մեր պայմաններին ընդհանրապես չանդրադարձավ, իսկ 3-րդ պայմանը (Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծ ներկայացնելու վերաբերյալ) աղավաղվեց: Դրանից հետո պատգամավոր Թեւան Պողոսյանը Էդմոն Մարուքյանին եւ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր իրենց բնակարան: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որեւէ քաղաքական հարց, այդ թվում Վանաձորի ընտրությունների վերաբերյալ, չի քննարկվել: Ու քանի որ մեր հայտարարությունները միշտ եղել են քաղաքական, իսկ այդ առումով մեր որդեգրած կուրսի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, նշանակում է՝ ամեն ինչ մնում է այնպիսին, ինչպիսին եղել է հանդիպումից առաջ: Ոչ մի փոփոխություն չկա:

- Մեկնաբանություններ էին հնչում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-«Լուսավոր Հայաստան» վեճից շահում է իշխանությունը: Համամիտ չե՞ք:

- Գիտեք ինչ, մենք ներկայացրել ենք առաջարկներ՝ հայտարարելու, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ եւ պահանջել նրա հրաժարականը: «Լուսավոր Հայաստանը» մեր առաջարկին չի պատասխանել, հետեւաբար մեզ համար այդ կուսակցությունը չի կարող համարվել ընդդիմադիր: Եվ մեզ համար ի՞նչ տարբերություն՝ իշխող կուսակցությո՞ւնը, թե այդպիսի չակերտավոր ընդդիմադիր կուսակցությունը:

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ:

- Մեր շանսերը բարձր ենք գնահատում եւ մեր հանդիպումներն ու մարդկանց հետ զրույցները, նրանց դրական արձագանքները դա վկայում են: Բայց ամեն ինչ մեծ հաշվով որոշում է ժողովուրդը: Սպասենք այդ որոշմանը: Վստահ եմ, որ ժողովուրդը ճիշտ որոշում է կայացնելու:

- Ինչո՞ւ եք մտածում, որ վանաձորցիները պետք է ընտրեն հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը եւ ոչ թե ասենք՝ «Լուսավոր Հայաստան» կամ «Համախմբում» կուսակցություններին:

- Ժողովուրդը կարող է շատ դեպքերում հրապարակային չարտահայտվել, բայց շատ լավ հասկանում է՝ ով է ընդդիմադիր ուժ եւ ով կարող է գնալ փոփոխությունների: Մեր կուսակցությունն այդ փոփոխությունների գաղափարը կյանքի կոչելու համար մեծ դժվարությունների միջով է անցել: Մարդիկ երբեմն ազատությունից են զրկվել (Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան), երբեմն աշխատանքից՝ հանուն այդ փոփոխությունների: Մեր առաջին խնդիրը լեգիտիմ ընտրությունների անցկացումն է, Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելը, որովհետեւ նա լեգիտիմ ընտրված նախագահ չէ: Մեր այդ նպատակը ինքնանպատակ չէ, որովհետեւ Հայաստանում կան բազմաթիվ եւ բազմապիսի խնդիրներ, որոնց հիմքում ընկած են կեղծված ընտրությունները: Եթե լինի օրինական ընտրություն եւ իշխանությունը ձեւավորվի ժողովրդի կամարտահայտությամբ՝ մնացած բոլոր խնդիրները ժամանակի հարց են:

- Ընտրվելու դեպքում ի՞նչ եք պատրաստվում փոխել Վանաձորում:

- Մենք ունենք ծրագիր, ունենք ժամանակացույց այդ խնդիրների լուծման համար: Վանաձորում կան երկու տեսակի խնդիրներ՝ համապետական նշանակություն ունեցող եւ տեղական նշանակություն ունեցող: Մենք սկզբի համար մշակել ենք տեղական խնդիրների լուծմանը վերաբերող սկզբունքներ, որոնք տեղավորվում են քաղաքապետի լիազորությունների շրջանակներում՝ կանաչապատում, աղբահանություն, լուսավորություն, ասֆալտապատում, տանիքների վերանորգում: Վանաձորում մարդիկ ուզում են, որ իրենց կյանքը փոխվի. անել իշխանափոխություն՝ կարեւոր պայման է, բայց դա բավական չէ մարդկանց կյանքը փոխելու համար: Մարդկանց կյանքը փոխելու համար պետք է ծրագիրը կյանքի կոչել: Իսկ համապետական մասշտաբով իշխանափոխություն անելու համար առջեւում 2017 թվականի ընտրություններն են:

Հիշեցնենք. ընդամենը 5 օրից՝ հոկտեմբերի 2-ին վանաձորցիները նոր քաղաքապետ են ընտրելու: Քաղաքապետի ընտրությունը, սակայն, այս անգամ ուղիղ չի իրականացվելու:

Նոր ընտրական օրենսգրքի համաձայն Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, ինչպես Երեւանում, համամասնական ընտրակարգով ընտրվելու են ավագանու անդամներ, որոնք էլ իրենց հերթին ընտրելու են քաղաքապետ:

Ինչպես հայտնի է՝ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի առաջադրվել: Ընտրություններին մասնակցում են ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հայկական վերածնունդ» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Տպել
3958 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին