Ովքեր են նորանշանակ նախարարները եւ նախկինում ինչ պաշտոն էին զբաղեցնում

27/09/2016 schedule17:54

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը մի շարք նախարարներ է նշանակել, որոնցից Արծվիկ Մինասյանը նախկին կառավարությունում այլ պաշտոն էր զբաղեցնում, իսկ Արմեն Ամիրյանը, Հրաչյա Ռոստոմյանը, Սուրեն Կարայանը Հովիկ Աբրահամյանի կառավարությունում նախարարներ չէին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց կենսագրականները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ. 1 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, Թալինի շրջան, գ. Ոսկեթաս

Կրթություն
1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ`  տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.- անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
1996-1999թթ.-ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն՝ մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ
1998թ.-ից՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ՝ դասախոս
1999-2000թթ. - ՀՀ արժեթղթերի շուկայի տեսչության պետի տեղակալ
2000-2005թթ.-ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի անդամ
2004-2005թթ.- դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 2005-2006թթ.` նաև Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում
2005-2007թթ.- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2007-2016թթ.- Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ)
2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում

Այլ տվյալներ
2000թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 11 գիտական հոդվածի հեղինակ  է

Անցել է զինվորական նախապատրաստական կուրսեր ԲՈՒՀ-ում, ունի պահեստազորի սպայի կոչում

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին

Կուսակցական պատկանելություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյան

Ծնվել է 1967թ. հուլիսի 29-ին, Երևանում: 1984թ. ավարտել է միջնակարգ դպրոցը: 1982թ-ից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ: 1984թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ` որպես ռեժիսորի ասիստենտ: 1985թ. տեղափոխվել է հաղորդավարական բաժին և աշխատել մինչ 1997թ.: Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ: 1985-91թթ սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում` Յուրի Երզնկյանի արվեստանոցում:

Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում: 1990-95թթ հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ:

1996թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը: Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է: Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի:

2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը: 1997-2015թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի, 2010թ.` Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

2010թ-ից ղեկավարում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը: 2006թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: 2009թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալի, որից հետո ընտրվել է ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ:

2015թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայան

Ծնվել է 26 ապրիլի 1973 թ-ն Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:

1990-1995 թթ. - սովորել և ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1995-1998 թթ. - սովորել և ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։

1997-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ։

1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ։

1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։

2000-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ-վարչության պետ։

2001-2002 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։

2002-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։

2006 թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

2006-2008 թթ. - Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի ղեկավար։

2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

2008 թ. հոկտեմբերի 30-ից համակարգել է Կայուն զարգացման ծրագրի մշակման գործընթացը։

2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ:

Իրանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Թուրքմենստանի, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անդամ։

Գերմանահայկական հիմ­նադ­րամի վերահսկիչ խորհր­դի անդամ։

ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ։

Ամուսնացած է և ունի երկու երեխա:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան

Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, վայրը

Ծնվել է 1981 թվականի մարտի 3-ին, Երևանում՝ ծառայողի ընտանիքում:

Կրթությունը

1988 -1998թթ սովորել և ավարտել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը:
1998-2003թթ սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
2003-2006թթ սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրան:
2006-2010թթ սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական
ինստիտուտը:

Աշխատանքային փորձը

2003թ. աշխատել է որպես բժիշկ, լաբորանտ:
2006-2008թթ. դասավանդել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության ամբիոնում:
2006թ. ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ:
2008թ. ընտրվել է ք.Երևանի Կենտրոն համայնքի ավագանու անդամ:
2010թ. ընտրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար:
2012թ. հունիսի 16-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում:

Մարզական գործունեությունը

1997-2005թթ. հանդես է եկել Հայաստանի բասկետբոլի հավաքական թիմի կազմում: 2001թ. ստացել է սպորտի վարպետի կոչում:
2003թ. ստացել է բասկետբոլի միջազգային կարգի մրցավարի կոչում:
Պահեստի լեյտենանտ է:
Օլիմպիական շարժմանը և պատանի մարզիկների օլիմպիական կրթությանը նվիրված մի շարք գիտական հոդվածների և գիտամեթոդան աշխատությունների հեղինակ է:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Ամուսնացած չէ

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյան

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 26-ին:

Աշխատանքային գործունեություն

1999 մինչ այժմ

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ, գործադիր տնօրեն

1995- 1999 Արգո ՍՊԸ, տնօրեն

1989 -1995 Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտ, բժիշկ-անեսթեզիոլոգ

1986-1989 Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոց, բժիշկ-անեսթեզիոլոգ

Կրթություն՝ 1979-1985Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան

Տպել
5978 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր