Վարագյանի հավատը չի գալիս, որ հարազատ կուսակցությունը նախկին ԲՀԿ-ականին է սատարում

27/09/2016 schedule19:28

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում առկա տեղեկատվության՝ ՀՀԿ-ն առաջադրել է նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն ընտրություններում ինքնաառաջադրված ՀՀԿ խորհրդի անդամ Մխիթար Վարագյանը հրաժարվում է հավատալ դրան. նա պնդում է, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում եւ վերջ: Ներկայացնենք Վարագյանի հետ մեր զրույցը.

- Պարոն Վարագյան, 5 օր մնաց ընտրություններին, ինչպե՞ս եք գնահատում ձեր ընտրվելու շանսերը:

- ժողովուրդն է գնահատականը տալու, ո՞ր թեկնածուն կարող է ասել ինչ-որ շանսի մասին:

- Ի վերջո ինչո՞ւ ՀՀԿ-ն որոշեց այս անգամ ձեզ չսատարել, այլ սատարել նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին:

- Բայց ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն ինձ չի սատարում:

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված է այդ տեղեկատվությունը:

- Հասկացանք, որ գրած է, ի՞նչ: Տեղի կառույցն ինձ է պաշտպանում: ՀՀԿ խորհրդի անդամներին հարցրեք, չէ՞ որ ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ: ԿԸՀ-ին տարածքային կառույցն է տվել այդ որոշումը, տարածքայինը տեղյակ չի եղել, որ ես առաջադրվելու եմ: Ուղղակի ես վերջին պահին եմ առաջադրվել: Բոլորն էլ ինձ են սատարում, հիմնականում ժողովուրդն է ինձ սատարում:

- Որեւէ կերպ դուք զգո՞ւմ եք ՀՀԿ-ի աջակցությունը քարոզարշավի ընթացքում:

- Այո, կուսակից ընկերները գալիս են, կողքիս են քարոզարշավի շրջանակներում:

- Օրինակ, ո՞ր ընկերները:

- Անուններով չեմ կարող թվարկել: Հանդիպման մեջ եմ:

- Գոնե մեկ անուն կասե՞ք:

- Սարգիս:

- Ո՞վ է Սարգիսը:

- Հանդիպման մեջ եմ, կներեք:

- Դուք ինձ ասացիք, որ այսօր դպրոցում եք հանդիպում անցկացնում, կրթական հաստատություններում քարոզչություն անելը, կարծեմ, արգելվում է, ո՞վ է ձեզ տվել նման թույլտվություն:

- Դպրոցներում բա հանդիպում չանցկացնեմ, որտե՞ղ անցկացնեմ, աշխատանքի ժամից հետո եմ անցկացնում:

- Բայց դեռ չի ավարտվել աշխատանքային ժամը:

- Ո՞նց չի ավարտվել: Որ դպրոցում ավարտվել է, այդ դպրոցում եմ անցկացնում:

- Ժամը 15:00-ին դպրոցում աշխատանքը ավարտվե՞լ է:

- Հիմա էլ չեմ կարող պատասխանել, ասացի հանդիպման եմ, դե լավ ներս մտնեմ:

Դիմեցինք նաեւ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանին.

- Պարոն Թադեւոսյան, ՀՀԿ-ն Արթիկում ո՞ւմ է սատարում:

- ՀՀԿ-ն Արթիկում սատարում է Մուշեղ Պետոյանին:

- Վարագյանն ասում է, որ իրեն եք սատարում:

- Դրանք ոչ հստակ մեկնաբանություններ են, այդպիսի բան չկա, ՀՀԿ-ն առաջադրել եւ պաշտպանում է Պետոյանի թեկնածությունը: Ես պաշտոնապես հայտարարում եմ:

- Վարագյանին չե՞ք սատարում:

- Վարագյանը վերջին պահին նոր դրել է թեկնածությունը, Վարագյանին չենք սատարում:

- Այսինքն, ուշ առաջադրվե՞լն է պատճառ դարձել, որ Վարագյանին չսատարեք:

- Ոչ, դա կապ չունի, կուսակցության որոշում կա, որը պայմանավորված է տարբեր հանգամանքներով:

Հիշեցնենք, որ  Պետոյաններն ու Վարագյանները Արթիկում ընտրապայքարի մեջ են դեռեւս նախորդ խորհրդարանական եւ ՏԻՄ ընտրություններից։ 

Տպել
3374 դիտում

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի