Հայաստանն իջեցնում է հակառուսական «գրադուսը»

Հայաստանում կառավարության փոփոխությունը, ըստ մամուլում համառորեն շրջանառվող լուրերի, ավելի խորքային եւ արտաքին քաղաքական երանգներ ունեցող տեղաշարժերի մասին է խոսում:

Նախընտրական տարում կառավարության ղեկավարի եւ ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարների փոփոխությունը, ինչպես հայտնում են իշխանության մեր աղբյուրները, սոսկ կադրային փոփոխություններ չեն: Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանից Հայաստան «տրանսֆերը» զուգորդվում է նաեւ իշխանական բուրգում ներքին տեղեկատվական հոսքերին հետեւող, հաճախ դրանք ուղղորդող ու վերահսկող կառույցներում կադրային փոփոխություններով: «Վերանայվում եւ փոփոխվում է շատ բան, այդ թվում՝ տեղեկատվական քաղաքականությունը»,- հայտնեցին իշխանական մեր աղբյուրները:

Մամուլն արդեն հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Արա Սաղաթելյանի հնարավոր հրաժարականի մասին: Նրա ղեկավարած կառույցը ոչ միայն պետական կառավարական մարմինների հասարակայնության հետ կապերի համակարգմամբ էր զբաղվում, այլեւ ներքին տեղեկատվական դաշտի մանրամասն մոնիտորինգի, վերահսկողությամբ ու երբեմն էլ ուղղորդմամբ: Ներքին տեղեկատվական հոսքերով զբաղվող կառույցում ղեկավարի հնարավոր փոփոխությունը ենթադրում է նաեւ տեղեկատվական քաղաքականության եթե ոչ 180 աստիճան փոփոխություն, ապա գոնե բավականին զգալի ճշգրտումներ: Ըստ մեզ հասած տվյալների, գոնե մոտ ապագայում Հայաստանում այդ նոր տեղեկատվական քաղաքականության հիմնական թիրախներից է լինելու հակառուսական տրամադրությունների մեղմումը: Ինչ-որ առումով դրան էր ուղղված նաեւ վարչապետի փոփոխությունը, որը համարվում է ՌԴ-ի համար շատ լոյալ եւ ընդունելի կադր:

«Այժմ նպատակ է դրված ապահովել նոր կառավարության համար տեղեկատվական աջակցություն: Այս կառավարությունն ավելի սերտորեն է աշխատելու ՌԴ-ի հետ, ուստի եւ պետք է համապատասխան տեղեկատվական ֆոն կամ հակառուսական տեղեկատվական հոսքերի կտրուկ նվազեցում: Այսինքն՝ կառավարության համար տեղեկատվական անհարմարություններ ՌԴ-ի հետ աշխատանքում, եթե չասենք՝ չեն լինելու, ապա մինիմալացվելու են դրանք», - նշում է մեր զրուցակիցը:

Ռուսաստանում գոնե փորձագիտական մակարդակում բավականին մեծ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: «Հայաստանը շատ մեծ երկիր չէ, եւ հեշտ է հետեւել ու հասկանալ, թե ում ինչ է պատկանում եւ ով ինչով է զբաղվում: Որքան էլ խոսեն խոսքի ազատության մասին, շատերը Ռուսաստանում լավ գիտեն, թե տեղեկատվական հոսքերի կառավարմամբ Հայաստանում ով է զբաղվում: Ուստի եւ ով է հիմնականում հանրային տրամադրություններ ու օրակարգ ձեւավորում: Իրականում ՀՀ նախագահի փեսայի կողմից է ղեկավարվում կամ նրա վերհասկողության տակ են գտնվում շատ տեղեկատվական կայքեր, ռադիոկայաններ ու հեռուստաալիքներ: Դրանք բոլորը միավորված են մեկ ընդհանուր «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» անվանումը կրող կազմակերպության շրջանակներում: Սա մի տեղեկատվական հարվածային գործիք է, որը անհրաժեշտության դեպքում սկսում է գործել ու հանրային կարծիք, օրակարգ ձեւավորել: Մենք տեսանք, թե ինչպես աշխատեց այն «ElectricYerevan-ի ժամանակ, երբ Բաղրամյան պողոտայում ցույցեր էին տեղի ունենում հոսանքի թանկացման դեմ: Մենք տեսանք, թե ինչպես աշխատեց այն ապրիլյան պատերազմի օրերին եւ դրանից հետո: Այն է՝ հիմնական սլաքներն ուղղվեցին ՌԴ-ի դեմ», - մեզ հետ զրույցում նշեց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Կռիլովը չի քննադատում այս աշխատաոճը, ավելին, նրա կարծիքով, սա Հայաստանի համար ՌԴ-ի հետ քաղաքական առեւտրի կամ հարաբերվելու, գուցե նաեւ խնդիրներ լուծելու տարբերակ է: Այս գործիքի կիրառելիությունը ավելի պահանջված դարձավ հայաստանյան իշխանությունների համար, երբ պաշտոնական Երեւանը Մոսկվայից ստացած անբեկանելի առաջարկությունից հետո անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Արտաքին քաղաքականությունում մանեւրելու դաշտը կտրուկ նվազեց, սակայն մանեւրելու ցանկությունը՝ ոչ: Ուստի այդ մանեւրելու տարբերակները սկսեցին փնտրել ներսում, օրինակ՝ տեղեկատվական հոսքերի նպատակային կառավարման ու ուղղորդման տեսքով: Սա դարձավ երկրի ներսում որոշակի արտաքին քաղաքական հարցեր լուծելու մեխանիզմ:

«Այն բավականին հարմար գործիք է, որը անհրաժեշտության դեպքում գործի է դրվում այս կամ այն ուղղությամբ: Այժմ երեւի ժամանակն է, որպեսզի նոր կառավարության փոփոխությամբ որոշակի փոփոխություն կատարվի նաեւ այդ գործիքի ուղղության կիրառելիության մեջ, քանի որ ՀՀ-ում նաեւ այդ մեխանիզմով ուռճացված հակառուսական տրամադրությունները մոտենում են վտանգավոր կետի: Պետք է այն մեղմել, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանի կարեւորությունը մեծ է: Վերջերս միայն Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ ՌԴ-ից ներկրված սպառազինության ցուցադրությունը Երեւանի համար Մոսկվայի կարեւորության յուրօրինակ ցուցահանդեսն էր»,- եզրափակեց Կռիլովը:

Տպել
3280 դիտում

«Դիլիջան» ազգային պարկում ծառերը հատելու նոր հնարք են գտել (տեսանյութ)

Հակոբ Նազարյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ու ընտրական ցուցակից

Ծաղկաձորը ներառվել է ձմեռային հանգստի համար լավագույն վայրերի առաջին հնգյակում

Առաջիկա 5 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում

Արման Փաշիկյանը 10 տարի անց նորից դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Թագավորական անձրևանոցներ՝ գոյություն ունեցող բոլոր գույներով. երանգներ՝ թագուհուց (լուսանկարներ)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկների, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը